Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող խորհրդարանական համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1991 թվականի անկախությունից հետո Հայաստանում 4 իշխանություն է փոխվել և 4-ն էլ սեփական ցանկությամբ Սահմանադրություն են գրել։ Առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն էր, որով Հայաստանը դառնում էր նախագահական կառավարմամբ երկիր։ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը գնաց իշխանության թևերի առավել լայն տարանջատման և լիազորությունների կիսման։ Արդյունքում Հայաստանը վերածվեց կիսանախագահական կառավարմամբ հանրապետության և նախագահն իր լիազորությունների որոշ մասը փոխանցեց կառավարության ղեկավարին։ Ընդ որում վարչապետ էր նշանակվում նախագահի կողմից՝ խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ներակայացուցիչը։

Նախագահական կառավարման համակարգը, ըստ էության, մինչև 2018 թվականը, ապացուցեց իր կենսունակությունը՝ բազմաթիվ դեպքերում նպաստելով Հայաստանի զարգացմանը, ինչպես նաև մարտահրավերներն ու ֆորսմաժորային իրավիճակները հանգուցալուծելուն։

2015 թվականին Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց՝ առաջարկելով անցնել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի։ Ընդունված Սահմանադրությունն ուժի մեջ մտավ արդեն 2018 թվականին, իսկ 2 ժամկետ նախագահի պաշտոնում կառավարած Սերժ Սարգսյանը փորձեց այժմ էլ երկիրը կառավարել որպես վարչապետ, սակայն արտաքին հետքով և ժողովրդական լայն զանգվածների ներգրավմամբ իշխանափոխություն տեղի ունեցավ, որի անունը դրեցին թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, իսկ իշխանությունը փոխանցեցին փողոցից եկած մի խմբի՝ բացարձակ զուրկ կառավարման հմտություններից և քաղաքական սկզբունքներից։

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է փորձում նոր Սահմանադրություն նախաձեռնել, պետական կառավարման համակարգի փոփոխություն, սակայն, չի իրականացվելու։ Գործող իշխանություններին չափազանց դուր է եկել խորհրդարանական, իսկ իրականության մեջ՝ սուպեր վարչապետական կառավարման համակարգը։ Ավելին, Փաշինյանն այս Սահմանադրական փոփոխություններն իրականացնում է հատկապես արտաքին ճնշման միջոցով՝ առնվազն մի քանի հարց լուծելով, մասնավորապես ցանկանում է նախ նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այնուհետև Սահմանադրության նախաբանից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը՝ ըստ որի, Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը և նաև իր վրա պատասխանատվություն վերցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում։ Ուստի և Փաշինյանը լայն իմաստով ոչ թե Սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունում։ Իսկ կառավարման համակարգի փոփոխություն չի լինելու։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մի առիթով նշել է, որ իրեն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ եթե լիներ նախագահական կառավարման համակարգ, ապա որևէ դեպքում ընտրվելու շանս չէր ունենա։ Ինքը՝ պաշտպանության նախկին նախարարը, կարծում է, որ ով գալիս է իշխանության Սահմանադրություն է գրում, այնպես, որ հետագայում իրենց գործողությունների համար պատասխանատվություն չկրեն, իսկ անունը դնում են «ճանապարհ դեպի դեմոկրատիա»։ «Նույն Չերչիլի խոսքերն ասեմ. «Դեմոկրատիան բերում են այն երկրներ, որոնք ուզում են բերել արտաքին կառավարման»։ Ցավալին այն է, որ Հայաստանում ով նստում է ղեկավարի աթոռին, սկսում է Սահմանադրություն փոխել, այսպես կոչված «բարեփոխումներ» նախաձեռնել։ Նույնն էլ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ամեն եկող ռեֆորմներ է ձեռնարկում, բայց եղածը չեն ամրապնդում»,- նշում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի ամենակարևորը պետք է հասկանալ, թե ո՞վ մեր երկրում կարող է դառնալ երկրի ղեկավար։ Իսկ դրա համար, ըստ Կարապետյանի, պետք է լինի նախագահական կառավարման մոդել, նախագահին էլ ընտրի ժողովուրդը, ուղիղ քվեարկությամբ, ինչպես եղավ 90-ականներին, ոչ թե ընտրեն փողոցից եկած անձանց ինչ-որ մի խմբի, որոնք ինչ-որ պահի ճիշտ կողմնորոշվում են, թե ժողովրդին ինչ է պետք և սկսում են դրա մասին խոսել։
«Այս համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել, ինչպես 2021թ.։ Թող լինի նախագահական երկիր, երբ որ ժողովուրդը կպահանջի ղեկավարի հրաժարականը, և կընտրի նորին»,- նշում է Արշակ Կարապետյանը։

Ըստ էության նախկինում խորհրդարանական կառավարման համակարգի դեմ հանդես եկող Փաշինյանը հրաշալի հասկացել է, որ միայն խորհրդարանական կառավարման պայմաններում հնարավորություն ունի շարունակել կառավարել երկիրը։ Հայաստանի ներկա ընդդիմությունն էլ այդ հարցը որևէ կերպ չեն բարձրացնում, կարծես ստեղծված իրավիճակը բխում է բոլոր կողմերի թե՛ գործող իշխանության, թե՛ առկա ընդդիմության շահերից։

Հայկ Առաքելյան

Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Նորից լսումներ․ «Հրապարակ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ» Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված