Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության պայմանագրի» տապալումը ժամանակի հարց է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի կողմից, այսպես կոչված, «խաղաղության պայմանգրի» լյուստրացիայի գործընթացը շարունակվում է՝ հանրային տիրույթ պարբերաբար «սլիվներ» անելով ու թեզեր տիրաժավորելով։ Բոլորովին վերջերս իր հերթական «բացահայտումների» ժամանակ Փաշինյանն ասել է․ «Պետք է տեղի ունենա զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»։

Ի դեպ, Փաշինյանը նաև անընդհատ խոսում է երաշխիքների մասին, որոնք ակնկալում է ՀՀ-ն Ադրբեջանից։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից բացի, որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ:

Ըստ էության, ՀՀ իշխանությունների առաջարկները նոր չեն աշխարհի համար, քանի որ նման որոշ մեխանիզմներ մինչև վերջերս գոյություն ունեին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում՝ մինչ ուկրաինական զարգացումները։ Սակայն դրանք, ըստ էության, սառեցվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների և Արևմուտքի հետ արդեն առճակատման նոր փուլի մեկնարկի ֆոնին։

Ընդգծենք, որ կոնկրետ նման մի իրավիճակ էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ սպառազինությունների կրճատման պայմանագրով, որը միտված է միջուկային սպառազինության վերահսկմանը, և իրականում հարաբերություններում մի շարք ճգնաժամեր այս պայմանագիրը հաղթահարել է, սակայն վերջին տարիների ընթացքում դա այլևս չի հաջողվել։

Հատկանշական է այն, որ սառը հակամարտությունների պարագայում նման մեխանիզմները գուցեև աշխատեն, սակայն թեժ, պատերազմական հարաբերությունների պայմաններում բոլոր նմանատիպ մեխանիզմները զրոյանում են, չեն գործում։ Ավելին՝ գլոբալ պատերազմի պարագայում է բարդ հասնել նման լոկալ մեխանիզմների։ Բայց, եթե, խոսքը տվյալ դեպքում գնում է ՀՀ-Ադրբեջան բանակցային գործըթնացից, ապա չէ՞ որ տրամաբանական է, եթե կողմերի միջև խնդիր չլինի, հաջողվի գալ փոխհամաձայնեցումների, ապա կհամաձայնեցվի այդքան քննարկվող «խաղաղության համաձայնագիրը»։ Իսկ այս դեպքում նորություն չենք ասի, եթե նշենք, որ Ադրբեջանի հաղթանակից հետո Հայաստանի նկատմամբ ուժային ներգործությունը, ուժային ճնշումն Ադրբեջանի համար ավելի հարմար, փորձված և իր նպատակներին հասնելու ավելի արագ տարբերակ է, քան բանակցությունը։ Սա նաև չի փոխվում, քանի որ տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը շարունակում է խախտված մնալ՝ ի օգուտ Ադրբեջանի։ Նման իրավիճակում նման առաջարկները, մեղմ ասած, իրատեսական չեն, ավելին, մենք տեսանք, թե հայելային ետքաշման առաջարկն Ալիևը հրապարակային մերժեց։

Ի դեպ, չի բացառում, որ այս առաջարկներն արվում են Արևմուտքի հորդորով, քանի որ Փաշինյանը ներկայումս բավական ինտենսիվ շփվում է Արևմուտքի հետ։ Թերևս Արևմուտքն ինքն էլ գիտի, որ նման անհավասարակշիռ իրավիճակում այս առաջարկները տեղին չեն, սակայն դրանց բարձրաձայնումը ևս մեկ անգամ շեշտում է տարածաշրջանային գերբարդ իրավիճակն ու Ադրբեջանի դիրքավորումը, որը ևս, սակայն, Ադրբեջանում կարծես շատ քչերին է հուզում, քանի որ նրանք լրջորեն փորձում են օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից, աշխարհում այսօր քչերին է նաև հետաքրքրում Հայաստանն ու Ադրբեջանը, այստեղ արտաքին դերակատարների խնդիրն աշխարհաքաղաքական նոր քարտեզներ ստեղծելն է, դրանց նախկին սահմանները փոխելը և սա գաղտնիք չէ։

Ամփոփելով՝ փաստենք, որ Ադրբեջանը բանակցությունների հետագա ճակատագիրը փոխկապակցել է ՀՀ տարածքով անցնող ճանապարհի հարցում հայկական համաձայնության հետ։ Եթե այս հարցում համաձայնության չգան, «խաղաղության համաձայնագիր», որպես այդպիսին, ընդհանրապես չի լինի։

Արմեն Հովասափյան

«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված