Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՞ն արդյոք իրական հնարավորություններ՝ կասեցնելու Փաշինյանի «պարտվողականությունը». Մարկեդոնով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները դե ֆակտո վերածվում են հայ ազգային և արտաքին քաղաքական ինքնության վեճի։ Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որը դարձավ հետխորհրդային հայկական պետականության հիմքը, իր երկրի և նրա քաղաքացիների համար  խաղաղություն չի ապահովում։ Հայաստանի ինքնորոշումը, որը հիմնված է «միացումի» (Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի միավորման) գաղափարի վրա, հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարի կողմից դիտվում է որպես ազգի ապագայի համար ռիսկեր ստեղծող նախագիծ։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Փաշինյանը հայկական քաղաքական ինքնությունը (1990 թվականի հռչակագրով և սահմանադրությամբ հաստատված) համեմատեց «ցլերին» գրգրոռ «կարմիր հագուստի» հետ և առաջարկեց հեռացնել դրանք՝ սպառնալիքները վերացնելու համար։ Միևնույն ժամանակ, նա խոստովանեց, որ նման հանդերձանք կարող էր «կարված լինել սիրելի տատիկի կողմից», որն այլևս ողջ չէ։ Այսպիսով, վարչապետն առաջարկել է հայկական պետականության հիմնարար վերանայում, այն է՝ ամբողջությամբ մերժել Ղարաբաղը և «լայն Հայաստանի» գաղափարը։ Փաստորեն, այն սկզբունքները, որոնց վրա հիմնված էր «երրորդ հանրապետության» հետխորհրդային պետականությունը։

Իրավիճակին սրություն է ավելացնում այն, որ նման գաղափարները գրեթե միաժամանակ առաջ է մղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսպիսով, 2024 թվականի փետրվարի 1-ին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգայի հետ հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևն այդ նպատակը հստակ և միանշանակ ձևակերպեց։ Նա ոչ մի բացահայտում չի արել, պաշտոնական Բաքուն երկար տարիներ նշում էր այդ մոտեցումը։ Բայց այսօր սահմանադրական բարեփոխումների խթանումը Հայաստանում տեղի է ունենում երկու ռազմական պարտություններից և Ղարաբաղի հայաթափումից հետո։

Փաշինյանի հայտարարություններն ու փոխաբերությունները, ինչպես և սպասվում էր, հակասական գնահատականների առաջացրին։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը նույնիսկ ներողություն խնդրեց վարչապետի հետ հարցազրույցի համար։ «Մեզ ասացին` թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ, թուրքերը սպանում են հայերին: Եվ սրանից կարելի էր եզրակացնել. «Եկեք ուժեղանանք»: Փոխարենն ասվեց. «Եկեք դադարենք հայ լինել»,- ամփոփել է լրագրողը։

Բայց լրատվամիջոցի անձի մասնավոր գնահատականն անբավարար ցուցանիշ է հանրային դժգոհությունն արձանագրելու համար։ Շատ ավելի կարևոր են կուսակցական և քաղաքական ընդդիմության նախաձեռնությունները։ Կարծես այսօր ականատեսն ենք դրանցից մեկի ձեւավորմանը։ Փետրվարի 6-ին կրկին իր մասին բարձրաձայն հայտարարեց «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա քաղաքականության մեջ նորեկ չէ, իր թիկունքում ունի տարբեր հիմնադրամների, կուսակցությունների ստեղծում։ 2022 թվականին նա նույնիսկ ձերբակալվել է և քրեական հետապնդման ենթարկվել։ Այսօր Չալաբյանը խոսում է Փաշինյանի և նրա թիմի գործողությունների մասին՝ որպես սահմանադրական հեղաշրջման փորձ։ Նրա խոսքով՝ «հայ ժողովրդին խնդրում են ընտրություն կատարել պատերազմի և անպատվության միջև»։

Իսկապես, Փաշինյանի առաջարկները դժվար թե կարելի է լավատեսական անվանել։ Ընդհակառակը, դրանք դիպչում են ազգի ամենավատ տրավմաներին։ Սակայն, ճանաչելով այս փաստերը (ինչպես նաև հայ քաղաքական գործիչների և ընտրողների մտավախությունների հիմնավորվածությունը) դժվար է չտարակուսել հարցերի շուրջ. «Կա՞ն արդյոք իրական հնարավորություններ հայկական բանակի, պետության և հասարակության համար՝ կասեցնելու Փաշինյանի «պարտողականությունը» և հակադարձելու բացասական միտումներին՝ առանց նոր կորուստների ռիսկի»։ Եվ, թերևս, ամենագլխավորը. «Ո՞վ կարող է դրսից երաշխավոր և ներսից՝ շարժիչ ուժ դառնալ նոր «ռեղարաբաղացման» կամ «Միացում 2.0»-ի համար»։

«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված