Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Just business. ԱՄՆ-ը հաստատեց Թուրքիայի հետ գործարքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիայի հետ 40 նոր «ԷՖ 16» կործանիչներ վաճառելու և գործող կործանիչների արդիականացման գործարքը՝ այդ մասին հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը։ «Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը մեծ առաջընթաց էր»,- նշված էր դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացումից հետո, Միացյալ Նահանգների նախագահ Ժոզեֆ Բայդենը դիմել էր կոնգրեսականներին՝ կոչ անելով նրանց շուտափույթ կերպով հավակնություն տալ Անկարային և «ԷՖ 16» կործանիչների վաճառքին։

Մինչ Հայաստանում տարբեր վերլուծաբաններ և արևմտամետ ուժեր հայտարարում են, թե ԱՄՆ-ն ամեն գնով պահպանելու է Հայաստանի անվտանգությունը և փորձում են Թուրքիայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը կապել Հայաստանի անվտանգային հարցերի հետ, ինչպես նաև Արևմուտքին ներկայացնել որպես Հայաստանի գլխավոր և միակ պաշտպան, ԱՄՆ-ն պարզապես բիզնես է անում Հայաստանի շահերի հաշվին և այժմ էլ Թուրքիային «ԷՖ 16»-ներ վաճառելու որոշումն ամբողջությամբ այդ շրջանակներում է։

Հիշեցնենք՝ նախկինում Սենատում Ռոբերտ Մենենդեսի ջանքերով մի քանի անգամ ձախողվել էր Թուրքիային կործանիչներ տրամադրելու գործարքը։ Իսկ, այժմ, Մենենդեսին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո, որևէ այլ խոչընդոտ չունի։ Ի դեպ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից մասնակցել են նաև թուրքական «Էֆ 16» կործանիչները, որոնք բավականին լուրջ վնասներ են հասցրել հայկական կողմին։

Փաստացի, գործարքի հաստատումը հերթական անգամ վկայում է, որ Արևմուտքի համար Հայաստանն ընդամենը մանրադրամ էր Թուրքիայի հետ հարաբերվելու, իսկ այժմ Անկարայի հետ հարցերը կարգավորելուց հետո, Հայաստանի շահերի մասին որևէ մեկը չի էլ մտածում։

Անահիտ Բարսեղյան

Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում են
Ամենադիտված