Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեոպոլիտիկ «ռազբորկաների» կիզակետում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն անհաջող աշխարհաքաղաքական «շպագատը», որն այս օրերին մենք տեսնում ենք հայաստանյան իշխանությունների կատարմամբ՝ վկայում է այն մասին, որ մեզ առաջիկայում բավական մարազմատիկ ու ցավոտ օրեր են սպասվում, քանի որ այն, ինչ անում է Փաշինյանը՝ դասական հակազգայնությունից զատ այլ բնորոշում չունի։  Ավելին, մինչ ՀՀ իշխանություններն ինտենսիվորեն շարունակում են իրենց «արշավը» դեպի Արևմուտք, և մինչ Նիկոլ Փաշինյանը շնչակտուր Մյունխենից մեկնում է Փարիզ, այս օրերին լրացավ Հայաստանում ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարին։ Ըստ էության, սա բավարար ժամկետ է՝ գնահատելու առաքելության արդյունավետությունը, բերած օգուտները, գնահատելու, թե որքանով արդարացվեցին այս առաքելությունից սպասելիքները։

Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը սկսեց իր աշխատանքը 2023-ի փետրվարի 20-ին՝ 100 դիտորդներով, նպատակը՝ «նպաստել սահմանամերձ շրջանների կայունությանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Սրան հաջորդեց այն, որ ԵՄ խորհուրդն ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի։ Ի դեպ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը տեղեկացրել էր, որ մինչ օրս առաքելությունն ավելի քան 1720 պարեկություն է իրականացրել, Ջերմուկում պարեկության ժամանակ ԵՄ առաքելությունն օրերս ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:

Այս ամենից զատ, ՀՀ իշխանությունների հայտարարություններից ու ընդհանուր խոսույթից պարզ է դանում, որ մեծ հաշվով գոհ են դիտորդական առաքելությունից, ավելին՝ այն համարում են արդյունավետ՝ նշելով, որ «նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»։ Չնայած, եթե հետհայացք ենք գցում տեղի ունեցողին, ապա դառը ժպիտ է առաջացնում գիտակից հայի մոտ։

Դրան զուգահեռ՝ ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ տարածքում, ըստ պաշտոնական Ադրբեջանի հայտարարությունների, անհանգստացնում է Բաքվին, թեև անցյալ տարի հայտնի դարձավ, որ առաքելությունը պարեկության գրաֆիկը նախապես տրամադրում է ադրբեջանական կողմին։ Այս ֆոնին թերևս հարկ է նաև նշել, որ թեև ՀՀ իշխանությունները գոհունակությամբ են խոսում այս առաքելության տեղակայման մասին՝ մերժելով զուգահեռ ՀԱՊԿ-ից առաքելություն տեղակայել Հայաստանում, այնուամենայնիվ այս մեկ տարվա ընթացքում սահմանի մի քանի հատվածներում մի շարք աղմկոտ ողբերգական միջադեպեր տեղի են ունեցել, որոնց վերաբերյալ դիտորդական առաքելությունը հստակ հայտարարություններով հանդես չի եկել։ Ավելին, ամենօրյա ռեժիմով էլ շարունակում են տարբեր միջադեպեր գրանցվել, որոնք ունենում են հայկական կողմի համար անդառնալի և տարածքային և մարդկային կորուստներ։

Ակնհայտորեն կարող ենք փաստել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն անմիջապես տեղակայվեց, որպեսզի ՀԱՊԿ առաքելությունը չգա Հայաստան, քանի որ այդ փուլում ՀԱՊԿ-ից նման առաջարկ էր հնչել և մերժվել էր ՀՀ իշխանությունների կողմից։ Ստեղծված գերբարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ԵՄ խնդիր ուներ հնարավոր բոլոր տարբերակներով տարածաշրջան ներթափանցելը, ներկայություն ունենալը, միաժամանակ դրան զուգահեռ ՌԴ-ի ներկայությունը զրոյացնելու համար հիմքեր ստեղծելը։

Միանշանակ է, և մենք դա տեսնում ենք բացահայտ, որ դիտորդների ներկայությունը զսպման մեխանիզմ չէ, զսպում կարող է լինել նաև քաղաքականությամբ, դիվանագիտությամբ, առաքելության տեղակայումը լուծում է աշխարհաքաղաքական ներկայության հարց, Անդրկովկասում ԵՄ ներկայությունն ապահովելու հարցը, որը կարևոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ հարևան Իրանի հավակնությունների զսպման նպատակից ելնելով։

Այսինքն, բնավ պետք չէ շարքային մանիպուլյացիաների դիմել և էժան «կռուտիտներով» զբաղվել և իրերն իրենց անուններով կոչել. սա ԵՄ-ի համար քաղաքական հարց է լուծում հարավկովկասյան տարածաշրջանում, և վերջ։ Իսկ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը դարձել է գեոպոլիտիկ «ռազբորկաների» թատերաբեմ։ Եթե ավելի գրական, աշխարհաքաղաքական խնդիրն առաջին պլան է եկել՝ ստվերելով Արցախի բարդ ու վտանգավոր հակամարտությունը, իսկ նման մանր «ժուլիկություններով» ընդհանուր համայնապատկերն էլ ավելի բարդ ու ռիսկային է դառնում։

Արմեն Հովասափյան

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված