Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը դադար է վերցնում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ Հայաստանը ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով իր երկրի հետ կապված այդ պայմանագիրը չի իրականացվել հատկապես 2021-2022 թվականներին երբ COVID-19 համաճարակից հետո վերսկսվել են մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Երևանը չէր կարող անտեսել նման հարցը:

Ի՞նչ է նշանակում նման քայլը, և ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա։ Հայաստանում «kommersant.ru»-ի սեփական թղթակից Արշալույս Մղդեսյանի կարծիքով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումն ուղղակիորեն կապված է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների հետ, բացի դա վարչապետն ասել է այն, ինչ իրականում կա, այսինքն առաջին անգամ է ուղղակի հստակ ուրվագծել ու ձևակերպել է իրավիճակը։ «Բելառուսից ու Ղազախստանից սպասելիքներ չեն եղել ու չկան։ ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում հենց Ռուսաստանի հետ միջազգային համագործակցության ձևաչափ է, և դա ընկալվում է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, քանի որ Մոսկվան է ապահովում իր անվտանգությունը։ Բայց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած որոշակի իրադարձություններից հետո հայ հասարակության մեջ Ռուսաստանի հեղինակությունն ընկավ։ Հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնության՝ որպես դաշնակից պետության աջակցության վարկանիշը մեծապես տուժել է։ Օրինակ, եթե ութ-ինը տարի առաջ Հայաստանի բնակչության մոտ 80-90 տոկոսն էր Ռուսաստանը համարում  բարեկամ դաշնակից երկիր, ապա մեկ տարի առաջ անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ աջակցության վարկանիշը իջել է, եթե չեմ սխալվում, 50 տոկոսից էլ քիչ»,- ասել է Մղդեսյանը:

2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավարները չեն եկել։ Այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել է իր դժկամությամբ «միանալ այն տրամաբանությանը, ըստ որի կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Ավելին, մայիսին կառավարության ղեկավարը խոստովանել էր, որ Երևանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, բայց դրանից կես տարի անց շեշտել, որ դրա համար ինքը հող չի նախապատրաստում։

«Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու չէ ամբողջությամբ լքել ասոցիացիան,- նշել է Երևանի Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- նրանց համար ամենակարևորն անձնական իշխանության պահպանման խնդիրն է, նրանք փորձում են կտրուկ քայլեր չձեռնարկել, որպեսզի ինչ-որ նոր սրացման դեպքում, եթե Ռուսաստանը չօգնի, ոտքի կանգնեն ու հասարակությանն ասեն, որ ՀԱՊԿ-ն ամեն դեպքում մեզ օգտակար չէ, ուրեմն եկեք դրանից դուրս գանք, մեզ կօգնի Արևմուտքը։ Իսկ եթե ​​հենց հիմա Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և ինչ-որ սրացում տեղի ունենա, իսկ դա շատ փորձագետների կարծիքով հնարավոր է, քանի որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը կնախաձեռնի սրացման նոր ալիք, ապա շատ դժվար կլինի հասարակությանը բացատրել, թե ինչու էին իրենք որոշել գնալ նման քայլի: Իսկ այս վիճակում սրացումից հետո, որի դեպքում Ռուսաստանը դժվար թե լուրջ ռազմական օգնություն ցույց տա, Փաշինյանի ձեռքերը լիովին ազատ կլինեն, և նա վստահ կլինի, որ կազմակերպությունից դուրս գալն իր համար լուրջ ներքին քաղաքական խնդիրներ չի առաջացնի»։

Այս ամենի ֆոնին Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն է Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել, որ հանրապետությունն իր գործընկերոջը կտրամադրի ՀՕՊ հրթիռներ, եթե դրանք իրենց անհրաժեշտ լինեն։

«Եթե ​​Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա դա դժվար թե սրի իրավիճակը տարածաշրջանում,- կարծում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,- դեռ իրավական քայլեր չեն ձեռնարկվել։ Հայաստանը պարզապես ի դեմս Փաշինյանի հաստատում է, որ ներկայումս չի մասնակցում ՀԱՊԿ-ի գործերին։ Հեռավորություն պահպանելն արդեն տեղի է ունեցել: Հաջորդ փուլում տեղի կունենա երկրի խորհրդարանի կողմից ՀԱՊԿ պայմանագրի կասեցումը, կամ էլ ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալը։ Բայց, բացի այդ ձևաչափից, կա նաև երկկողմ ռուս-հայկական պայմանագիր, որը վերաբերում է անվտանգությանը։ Երկրորդ հերթին տարածաշրջանում բավականին շատ ազդեցիկ ուժեր կան, որոնք շահագրգռված են ներկայիս հաստատաված ստատուս քվոյի պահպանմամբ։ Բացի Ռուսաստանից, դա, օրինակ Իրանն է։ Այսինքն տարածաշրջանում անհապաղ պատերազմ չի լինի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Ընդ որում սրացման հավանականությունն ավելի քիչ կապ ունի այն բանի հետ, թե ինչ կանի Երևանը, և ավելի շատ կապված է այն բանի հետ, թե որքանով է հեշտ հաղթանակի ոգևորությունն ու ակնկալիքները պտտել Բաքվի իշխող շրջանակների գլուխները»:

Ռուսական իշխանությունները սկսել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այս վերջին հայտարարությունը: Երևանը Մոսկվային դեռ պաշտոնապես չի տեղեկացրել ՀԱՊԿ-ում աշխատանքի սառեցման մասին, և Կրեմլը կսպասի պարզաբանման, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ենթադրել է, որ Հայաստանի մասնակցության կասեցումն այդ ասոցիացիային կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել «որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված