Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ոչ մեկին ոչ մի բան չենք տվել․ տալիս ես էն ժամանակ, երբ փաստաթուղթ ես ստորագրում․ Պապոյանը՝ տարածքներ զիջելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը, որին որոշել են նշանակել էկոնոմիկայի նախարար, Mediahub-ի հետ զրույցում խոսելով բոլորին անխտիր հարկելու և տուգանելու պետության քաղաքականությունից, ասաց, որ իրենց համար տուգանքը առաջնային չէ, իրենց համար կարևոր է մարդու կյանքն ու առողջությունը։

Քաղաքացու կյանքն ու առողջությունը կարևորող իշխանության ներկայացուցիչ Պապոյանին հիշեցրինք, որ իրենց իշխանության օրոք հազարավոր մեր քաղաքացիներ զոհվեցին Արցախում, ու պատերազմից հետո էլ շարունակվում են զոհերը, որովհետև իրենց իշխանության համար Հայաստանի սահմանները պահող կյանքն ու առողջությունը, փաստորեն, այնքայն կարևոր չէ, որ այդ զինվորին պահում են անմխիթար պայմաններում, հյուղակներում, որտեղ այդ նույն զինվորները հրդեհի զոհ են դառնում և այլն, մեր սահմաններն այնքան խոցելի են թշնամու համար, որ ամեն օր կարողանում են կրակել ու մարդ սպանել ու այսպես շարունակ:

«Ցավոք սրտի, անկախության պատմության ողջ ընթացքում այսպես կոչված ոչ պատերազմական հատվածներում մենք ունեցել ենք հազարից ավելի զոհեր։ Այսինքն՝ էդ սողացող պատերազմը, որ էդպես անունը դնում ենք «խաղաղության դարաշրջան և այլն», էդ ամեն տարի 70 զոհ էլ ենք ունեցել, 50 զոհ, 30 զոհ, 100 զոհ․․․․ Ցավոք սրտի, դա միշտ է եղել։ Եւ շատ կարևոր մի բան ասեմ. բա որ էսքան խոսում ենք խաղաղության պայմանագրի, բա որ էսքան խոսում ենք խաղաղության անհրաժեշտությունից, դուք էլ էդքան դրա համար մեզ քննադատում ենք, ինչի՞ համար ենք ասում»,-ասաց Պապոյանը։ 

-Մենք ձեզ քննադատում ենք, որ արժանապատիվ պետք է լինի այդ խաղաղությունը, որ անընդհատ չզիջենք ու տեղը ոչինչ չստանանք։

-Մենք դրա համար ենք անում, որ այ էդ զոհերը չլինեն։

-Անընդհատ զիջելով խաղաղության հնարավո՞ր է հասնել։ Անընդհատ զիջենք, անընդհատ խնդրենք, մուրանք խաղաղություն, ասենք՝ էլի կտանք, էլի կզիջենք․․․ 

-Ոչ, չենք զիջում։ Եթե Դուք ճիշտ լինեիք, մենք հիմա զիջած կլինեինք ու խաղաղություն կլիներ։ Մենք հիմա չենք զիջել, խաղաղություն չունենք, որովհետև բանակցում ենք, որ չզիջենք։ 

-Ի՞նչը զիջած կլինեինք կոնկրետ, էլ ի՞նչ է մնացել զիջելու։ 

-Մենք Հայաստանի Հանրապետության կարմիր գծերից ներս գտնվող ոչինչ չենք զիջել։ 

-Հիշեցնեմ, որ Գորիս-Կապան մայրուղին զիջել եք, Սև լճի «էն 30 տոկոսը» զիջել եք, Շուռնուխից ու Որոտանից մի հատված զիջել եք․․․

-Հայաստանի Հանրապետության տարածքը, որը միջազգայնորեն ճանաչված է, որևէ փաստաթղթով մենք ոչինչ չենք զիջել։ Ավելին, «խաղաղության պայմանագիրը» ինչո՞ւ չի կնքվում։ Իսկ կարո՞ղ է էն պատճառով չի կնքվում, որ դեռևս մի շարք գյուղերի տարածքներ կան, որ դեռ օկուպացված է, և Ադրբեջանը պետք է դուրս գա էդ գյուղերի տարածքներից։ 

-Մե՞ր տարածքներից։ 

-Այո։ Հրապարակային խոսել ենք ու բանակցությունների ժամանակ էլ խոսում ենք դրա մասին։ 

-Ալիևը հրապարակային Երևանն էլ է ուզում, և այդ մասին քանիցս հայտարարել է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Գորիս-Կապան մայրուղին երեսուն տարի մերն է եղել, և որևէ մեկը այդ մասով չի վիճարկել։ Բայց ձեր իշխանության օրոք ադրբեջանցիները GPS սարքով եկան ու Գորիս-Կապան մայրուղին սարքեցին Ադրբեջան։ Այսինք՝ դուք զիջեցիք, ընդ որում՝ բանավոր համաձայնությամբ։

-Ես կրկնում եմ, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա քարտեզներով։ Եւ եթե քարտեզներով ինչ-որ բան պատկանում է մեզ, պետք է լինի մերը։

-Այսինքն՝ մենք երեսուն տարի օկուպացրե՞լ էինք Գորիս-Կապան մայրուղին, քարտեզով մե՞րը չէր այդ ճանապարհը։ 

-Պետք է քարտեզով նայենք։ 

-Իսկ ինչո՞ւ տվեցինք, եթե պիտի քարտեզով նայեինք։ Նայեինք, հետո տայինք։ Երևանն էլ, կարող է պարզվի, «քարտեզով մերը չէ»՝ ըստ Ադրբեջանի, ի՞նչ անենք, տա՞նք։ 

-Տեսեք, եթե Դուք էդպիսի քարտեզ գիտեք, որ․․․․ Ես արդեն ասացի, մենք արդեն հիմա մտանք մի դաշտ, որտեղ․․․

-Որտեղ Ձեր դիրքերը թույլ են։

 -Չէ, մեր դիրքերը շատ ուժեղ են, ուղղակի ես չեմ կարող Ձեզ նման ոչ պրոֆեսիոնալ ու էմոցիոնալ գնահատականներ տամ, որովհետև ներկայացնում եմ պետություն։

 -Ես պրոֆեսիոնալ հարցադրում եմ անում՝ Գորիս-Կապան մայրուղին ի՞նչ հիմքով մերը չէր, որ տվեցինք իրենց։ 

-Մենք ոչ մեկին ոչ մի բան չենք տվել․ տալիս ես էն ժամանակ, երբ փաստաթուղթ ես ստորագրում։

-Այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց Ադրբեջանը այդ մայրուղու վրա։

-Շնորհակալություն, ցտեսություն Ձեզ։ 

Վահե Մակարյան

Համեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել
Ամենադիտված