Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայաստանի շախմատի հավաքականից

ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է հավաքականից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հրանտ Մելքումյանը: «Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է տարիներ անց հետ վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ընդգծեց նա:

Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է, սակայն հավաքականում ընդգրկված երիտասարդները նոր շախմատիստներ չեն, նա մանկուց գիտի թիմի անդամներին` Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին, Մանուէլ Պետրոսյանին:

«Նրանց հետ նույնիսկ մի քանի պարտիաներ եմ խաղացել, երբ դեռևս 12 տարեկան էին: Հրաշալի ծանոթ եմ նրանց խաղին: Բոլորն ել կայացած շախմատիստներ են: Անշուշտ, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ապահով ձեռքերում է»,-առանձնացրեց նա:

Վերհիշելով Հայաստանի հավաքականի «ոսկե» սերնդին` Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Մելքումյանն ընդգծեց` Արոնյանն ու Սարգսյանն իրեն շատ են օգնել 2015 թվականին, երբ ինքը դարձավ Հայաստանի հավաքականի անդամ:

«Հրաշալի հիշում եմ, որ 2015 թվականին առաջին անգամ հավաքականում ընդգրկվելուց հետո պետք է առաջին պարտիան խաղայի: Այնքան հուզված էի, որ նախորդ գիշեր նույնիսկ չէի քնել: Այդ տարի աշխարհի առաջնությունում (հեղ. առաջնությունն անցկացվում էր Ծաղկաձորում) թիմը գրավեց 3-րդ տեղը: Նույն տարում Եվրոպայի թիմային առաջնությունում էլ երկրորդն էինք»,-վերհիշեց Մելքումյանը:

Վերջինս փաստեց, որ «մեծ շախմատ»-ից ամբողջապես չի հեռանում: Նա կշարունակի մասնակցել միջազգային մրցաշարերի Ավստրալիայում:

«Մինչև քովիդի համավարակը ես խիստ գրաֆիկով շախմատ էի խաղում և բնավ մտադիր չէի հեռանալ: Սակայն համավարակից հետո առցանց շախմատն ինձ համար այդքան էլ անվտանգ չէր: Այդ  իսկ պատճառով մոտ 2 տարի կտրվեցի շախմատից: Հետո փորձում էի վերադառնալ, սակայն ռիթմից դուրս էի մնացել»,-ասաց նա:    

Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 3-ին Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ը Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարը
Ամենադիտված