Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն ու ՆԱՏՕ անդամ երկրներն ակտիվորեն զինում են Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև արևմտյան պետությունները հայտարարում են, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսության և անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի հարցում, ակնհայտ է, որ Երևանին բաժին են հասնում ընդամենը գեղեցիկ խոստումներն ու աջակցության հավաստիացումները, միաժամանակ նույն արևմտյան տերություններն ակտիվորեն զինում են Բաքվին: Թե ինչպես են նրանք այդ դեպքում պատկերացնում Հայաստանի անվտանգությանն ուղղված ջանքերի ակտիվացումը՝ դժվար է ասել:

Դիցուք՝ Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը արցախյան պատերազմի թեժ պահին՝ հոկտեմբերի 15-ին, հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ «Նուվել Օբսերվատորը» պատմում է, թե ինչու Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական նավթադոլարներից։ Կարելի է առանձնացնել Ֆրանսիա-Ադրբեջան  խոշոր գործարքը` «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքը Ադրբեջանին 430 մլն եվրո արժեքով: «Ադրուա» (Adroit) տեսակի նավերը պաշտոնապես նախատեսված են Կասպից ծովում հորատման սարքավորումների պաշտպանության համար, բայց դրանք կարող են հագեցվել նաեւ հրթիռներով։ Տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»։  Այժմ առկախված է եւս մեկ խոշոր ռազմական պայմանագիր, որը ներկայացնում են իբրեւ «զուտ պաշտպանական»։ Ադրբեջանը կարող է ձեռք բերել «Airbus»-ի, «BAE Systems»-ի եւ «Leonardo»-ի համատեղ ձեռնարկության՝ «MBDA»-ի հրթիռները։ Խոսքը միջին եւ մեծ հեռավորության «ASTER-30-SAMP/T» համակարգի մասին է, ինչպես նաեւ «Vertical Launch-MICA» պաշտպանական համակարգի: Թեեւ բարձր արդյունավետություն ունեցող այս համակարգերը չեն համարվում «հարձակողական» զենքեր, դրանք կարող են հայկական հրթիռների չեզոքացմամբ ապահովել Բաքվի անվտանգությունը եւ դրանով փոխել ուժերի հավասարակշռությունը։ Գործարքը գնահատվում է 1-3 մլրդ եվրո: Բացի այդ, ըստ Army Recognition կայքի, օրինակ, Ադրբեջանն ունի 19 հատ MO-120-RT-61 ֆրանսիական արտադրության ականանետ։ Իսկ ըստ defence.az կայքի՝ Ադրբեջանի զինուժի զինանոցում կան ֆրանսիական «Ռենո» (Renault) ընկերության Sherpa 2 զրահամեքենաներ։ 2018-ին ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու հակաօդային պաշտպանության MICA և Aster 30 հրթիռներ։

Եվրամիության անդամ այլ երկրներ ևս զենք են վաճառել Ադրբեջանին, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան Ֆրանսիան և Բուլղարիան։ Իսպանիան վերջին տարիների ընթացքում Ադրբեջան է արտահանել մոտ 19․5 մլն եվրոյի զենք, Չեխիան՝ 7․2 մլն, Ռումինիան՝ 5.3 մլն, Իտալիան և Խորվաթիան՝ 2․6-ական մլն։

Ըստ ֆրանսիական AgoraVox պարբերականի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Չեխիան Իսրայելի միջոցով 2018-ին հարձակողական զենք է մատակարարել Ադրբեջանին: Մասնավորապես, առքուվաճառքին մասնակցել են «չեխական «Real Trade Praha» և սլովենական «MSM Martin» ընկերությունները:  2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ Կարևոր է նշել, որ քանի որ Չեխիա զենքի արտահանման թույլտվությունները տալիս է արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների դրական կարծիքի հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները դրական կարծիք են հայտնել Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր նախարարություններն ի սկզբանե նշում էին, որ արտահանումն իրականացվում է Իսրայել, առաքման արտոնագրում իսրայելական ընկերության անվան հետ մեկտեղ նշված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Թեև ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք չի վաճառում, սակայն որևէ կերպ չի խոչընդոտում, որպեսզի Բաքվին ակտիվորեն զինի իր ռազմավարական դաշնակից Իսրայելը: Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել: «Ամնիսթի ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է, որ Ադրբեջանը 2020 թ․ Արցախյան պատերազմում օգտագործել է իսրայելական արտադրության կասետային ռումբեր։ Այս մահաբեր ռումբերը պայթել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվող բնակելի թաղամասում։

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանին զրահամեքենաներ և հեռադիտակներ վաճառող Արևմուտքը շատ ավելի շահութաբեր բիզնես է անում Բաքվի հետ՝ վերջինիս տրամադրելով իր տրամադրության տակ եղած գրեթե ողջ գերժամանակակից զենքերի զինանոցը, իսկ թե ում դեմ կարող է կիրառվել այն՝ պարզից էլ պարզ է:

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված