Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազպրոմ Արմենիա»-ից ոչ ոք գոհ չէ, սպասարկում չի արվում, որակից դժգոհ են պատգամավորը՝ ՀԾԿՀ նախագահին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, ասաց, որ ներտնային գազի սպասարկումից, որն իրականացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն, մեծ դժգոհություններ կան։

«2021 թվականից ներտնային գազի սպասարկման պարտականությունները տանում է «Գազպրոմ Արմենիան», նախկինում ինչ-որ մասնավոր ընկերություն էր։ Սպասարկման որակից ոչ ոք գրեթե գոհ չէ, մեծամասամբ սպասարկում չի արվում, զանգահարում են հասցեատերերին, ասում՝ նորմա՞լ է ձեզ մոտ, պե՞տք է գալ, թե ոչ, մեծ մասը հավես չի ունենում մարդ ընդունելու, ասում է հա, նորմալ է։ Բայց քաղաքացին մասնագետ չէ և չի կարող հասկանալ՝ գազի արտահոսք կա, թե չկա։ Սրա արդյունքում նույնիսկ մահվան դեպքեր են եղել, մի քանի դեպք 2023 թ-ին է եղել՝ գազի արտահոսքի պատճառով՝ շմոլ գազի թունավորում կամ պայթյուն։ Փաստացի քաղաքացիները վճարում են սպասարկման գումարը, բայց մեծամասնաբ չեն հաճախում մարդկանց տները»,- ասաց Ղահրամանյանը։

Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Գարեգին Բաղրամյանն ասաց․

«Ասեմ, որ ներտնային վճարներ սահմանված են դեռևս 2005 թվականից, դրանք վերանայվել են 2013-ին ու այլևս չեն վերանայվել։  Կառավարության որոշմամբ կա սահմանված տեխնիկական կանոնակարգեր, որ բոլոր ներտնային համակարգերը պետք է ենթարկվեն սպասարկման, բնակչության մասով սպասարկումը պետք է տեղի ունենա տարվա մեջ երկու անգամ։ Հանձնաժողովը սահմանել է միացման վճարները, ընդ որում հենց «Գազպրոմ Արմենիա»-ի համար, որովհետև «Գազպրոմ Արմենիա»-ն է մեր լիցենզավորված անձը ու ինքն է պատասխանատու համապատասխան ծառայության մատուցման համար, այլ հարց է, որ ինքը պատվիրակել է այլ ընկերության»,- ասաց նա։

Բաղրամյանը նշեց, որ 2019-ից կառավարության  հետ քննարկել են այդ ոլորտը ազատականացնելու հարցը, որպեսզի այլ ընկերություններ նույնպես հնարավորություն ունենան ծառայություներ մատուցելու։

«Մեր միակ պահանջն այն էր, որ ընկերությունը վերցնի պատասխանատվություն ու բոլորի համար իրականացնի սպասարկում՝ անկախ նրանից՝ դա տնտեսապես շահավետ է, թե ոչ։ Ինչ վերաբերում է, թե այդ աշխատանքները իրականացում են, թե ոչ,  մենք մի քանի անգամ սպառողներին համապատասխան իրազեկում ենք արել, բավական ժամանակ է անցել ու կարելի է նորից կրկնել այդ պրակտիկան»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։

Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Փորձագետը բացատրել է Ադրբեջանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջացումըԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարումՓորձագետ Բոբրովսկին նշել է այն երկրները, որոնք առավել շատ են շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներիցՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում «Ազգը խելագարվե՞լ է». Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ՀՀ նախկին նախագահների հետ բանավեճըՀրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԵրևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ էՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր ԱՊՀ գագաթնաժողովն ամփոփել է տարինԱրարատի մարզում բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը. պատնության այս օրը ( 29 դեկտեմբեր)Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, 179 մարդ համարվում է անհետ կորած, կան զոհերԱյրվել է ավտոբուս․ տուժածներ չկան «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ)Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը
Ամենադիտված