Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը հայտնվել է «ռազմավարական դաշնակցի» և «մեկ այլ Ուկրաինայի» միջև»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական լրատվական euractiv.com վեբ-կայքը գրում է, որ Հայաստանի անվտանգության փխրուն իրավիճակը դրդել է նրան դիվերսիֆիկացնել իր ավանդական Ռուսաստանից կախված անվտանգության պայմանավորվածությունները և նոր համագործակցություն փնտրել Հնդկաստանի և ԵՄ անդամ Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ: Արտաքին քաղաքականության այդ նոր շրջադարձը երկիրը դարձրել է ռուսական քարոզչության թիրախ, պաշտոնական Կրեմլը սկսել է մեղադրել Հայաստանին հերթական «անբարյացակամ ռեժիմը» ​​դառնալու մեջ։

Հայաստանը, որը Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ է 1992 թվականից, 2020 թվականի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո սկսել է կասկածի տակ դնել անվտանգության իր դաշինքը։ ՀԱՊԿ-ը, որը ներառում է նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը, տեսականորեն պետք է օգնության հասնի անդամ պետությանը, երբ նա ենթարկվի հարձակման: Այնուամենայնիվ, վերջին տարիներին այդ կազմակերպությունը բազմիցս է ցույց տվել, որ չի ցանկանում աջակցել Հայաստանին Ադրբեջանի հետ վերսկսված հակամարտությունում և փոխարենը ստանձնել է չեզոք դիտորդի դեր, ինչն էլ հանգեցրել է Հայաստանի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ-ի բացահայտ քննադատությանը: Ի նշան բողոքի հայ պաշտոնյաները վերջին ամիսներին սիստեմատիկորեն բոյկոտել են ՀԱՊԿ բարձր մակարդակի հանդիպումներն անվանականորեն շարունակելով իրենց անդամակցությունը կազմակերպությանը։

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի բոյկոտին հաջորդել են ռուս պաշտոնյաների և պետական ​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների պարբերաբար հայտարարությունները, որոնցում Հայաստանի ղեկավարությունը ներկայացվում է որպես կոլեկտիվ «Արևմուտքի» «խամաճիկ», իսկ ՀԱՊԿ հանդիպումների բոյկոտն անվանվում է «նախաձեռնություն Արևմուտքից», որն ուղղված է Հայաստանին Ռուսաստանից պոկելուն։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից և հայ բնակչության բռնի փախուստից հետո, Կրեմլը և ռուսական պետական ​​լրատվամիջոցները նոր արշավ սկսեցին Հայաստանի կառավարության դեմ։ Արշավի նպատակը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի իմիջը փրկելն էր և նրա անգործության մեղքը  Հայաստանի կառավարության վրա բարդելը։ Այդ առնչությամբ ռուս պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Արևմուտքի հետ մերձեցման պատճառով Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է ամբողջությամբ կրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակի պատասխանատվությունը։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռագրային իր ալիքում ենթադրել է, որ «Հայաստանի ճակատագիրը կանխատեսելի է, քանի որ Փաշինյանն, ով իրեն «օտար» է համարում Ռուսաստանին, սկզբից պարտվել է պատերազմում, ապա «տարօրինակ կերպով պահպանել իր պաշտոնը», հետո էլ իր  պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին, և որոշել սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ...»:

2023 թվականի սեպտեմբերին Կրեմլի կողմից ռուսական լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում էին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումը, տրված ուղեցույցներում ընդգծվել է, որ պետք է ներկայացնել այնպես, որ հարձակումը հրահրվել է Հայաստանի և նրա արևմտյան «գործընկերների» կողմից։ Իսկ ռուս խաղաղապահների անգործությունը հիմնավորելու համար պետք է մեղադրել Փաշինյանին, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի հոկտեմբերին փոխադարձ հավաստիացումներ է տվել հարգելու երկրների ինքնիշխանությունը։ «Հայաստանի վարչապետին, հավանաբար, դրդել են այդ հայտարարությունն անել իր արևմտյան «գործընկերները», ովքեր այժմ պետք է լիովին կիսեն պատասխանատվությանը հետևանքները»,- գրվել է հրահանգում։ Ուղեցույցին, որը ձեռք են բերվել և հրապարակվել ռուսալեզու անկախ լրատվամիջոցները, հիմնականում հետևել են ինչպես ռուսական, այնպես էլ, Ռուսաստանին առնչվող հայկական լրատվամիջոցները:

Այդ ամենին զուգահեռ, վերջին ամիսներին ռուսական քարոզչամեքենան Փաշինյանին մեղադրում է «Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետքերով ակտիվորեն գնալու մեջ»: Նման հրատարակումներ են հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև կատարած այցից հետո։ Այդ այցը Հայաստանի իշխանության առաջին բացահայտ ուկրաինամետ քայլն էր Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների սկզբից ի վեր: Հոկտեմբերի 17-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, բացահայտ քննադատել է Հայաստանի դաշնակիցներին երկրին չաջակցելու համար։ Փաշինյանի ելույթը ռուսական լրատվամիջոցներում «ուկրաինացման» մասին խոսակցությունների նոր ալիք է բարձրացրել: «Մենք (Ռուսաստանը) տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը փորձում վերածվել Ուկրաինա 3-ի, եթե Մոլդովան համարենք Ուկրաինա 2, իսկ Փաշինյանը քվանտային թռիչքներով գնում է Զելենսկու հետքերով»,- գրել է ռուսական պետական ​​ТАСС գործակալությունը վկայակոչելով իր անանուն բարձրաստիճան պաշտոնյա աղբյուրը: Հայաստանի «ուկրաինացման» պատմությունը համակարգված կերպով տարածվում է նաև Ռուսաստանի հետ կապված հայալեզու լրատվամիջոցների կողմից։ Նրանցից ոմանք վերջին ամիսներին պարբերաբար հայտարարում են, որ «Մոսկվայից հեռանալու Փաշինյանի փորձերը բացահայտ առճակատում է Ռուսաստանի հետ ուկրաինական ոճով և Հայաստանը կվերածի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ռազմական գործողությունների մարտադաշտի ու անխուսափելիորեն կլինի հայոց պետականության կորուտ»:

Ռուսաստանի կողմից աճող քննադատությունների և Կրեմլի հետ կապված հակահայկական ԶԼՄ-ների արշավների ֆոնին Հայաստանի վարչապետ Փաշինյանը բազմիցս հերքել է այն պնդումները, թե իր երկրի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն է սպասվում: Սակայն այդ հավաստիացումը չի կանգնեցրել ռուս պաշտոնյաներին և լրատվամիջոցներին նպատակաուղղված հարձակումները, ընդ որում Հայաստանում շատերն ակնկալում են, որ առաջիկա ամիսներին դրանք կուժեղանան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված