Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիր է նախատեսվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության նախատեսվող ծրագրի վերաբերյալ:

Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը լինելու է հիմնականում երեք ուղղություններով: Ըստ այդմ՝ տրամադրվելու է աջակցություն տուն կառուցելու համար, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար և այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել աջակցության վերոնշյալ երկու տեսակներից, նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարաններով: Կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական: Ծրագրին մասնակցության պարտադիր պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը: Կապված սեփականության իրավունքի հետ՝ նախարարի տեղակալը նշել է, որ 10 տարի բնակվելուց հետո սեփականության իրավունքը կփոխանցվի նրանց: Այստեղ գործում է մի պայման, որ աշխատունակության տարիքի մեջ գտնվող անձինք որոշակի գումարի վերադարձ պետք է կատարեն պետությանը, որից հետո, եթե 10 տարվա ընթացքում այդ գումարն ամբողջությամբ վերադարձված լինի՝ ըստ ծրագրի պայմանի, ապա սեփականության իրավունքը ձեռք կբերվի: Բացառություն են կազմում անչափահաս երեխաները, ինչպես նաև կենսաթոշակառուներն ու սոցիալական խոցելի խմբերը:

Դավիթ Խաչատրյանի խոսքով, ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով և կարող է մինչև 5 տարի տևողություն ունենալ: Առաջին փուլով առաջնահերթություն կունենան ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի անչափահաս երեխաներ, երկրորդ և հաջորդող փուլերին՝ արդեն ըստ երեխաների թվի նվազման:

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության այժմ գործող ծրագրին, որի շրջանակում պետությունը տրամադրում է 16 մլն դրամ և մարում է գումարի տոկոսները: Դավիթ Խաչատրյանն ընդգծել է, որ այս ծրագրից օգտվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք չեն կարող օգտվել վերը նշված ծրագրից, որն այս պահին մշակման փուլում է:

Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նիստում նախօրեին ընդունված որոշումներին: Ըստ այդմ, 100 000 դրամ միանվագ աջակցության շահառուների շրջանակն ընդլայնվել է, և այժմ այդ աջակցությունից կարող են օգտվել նաև Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բուժառուներին ուղեկցող այն անձինք, ովքեր իրենց դիմումները ներկայացրել են մինչև 2024 թվականի հունվարի 31-ը և ում վերաբերյալ տվյալները կան Առողջապահության նախարարության տրամադրած ցուցակներում: Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը երկարացվել է մինչև մարտի 20-ը:

Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար նախատեսված 40 000 + 10 000 դրամ աջակցության ծրագրին, ըստ որոշման, մինչ այս փոփոխությունը, այն անձինք, ովքեր ունեին անշարժ գույք Հայաստանում, ստանում էինք ծրագրի միայն 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը: Նոր փոփոխությամբ, այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասի համապատասխան մակերեսը փոքր է 20 քմ-ից, նրանք ևս կկարողանան օգտվել ծրագրի 40 000 դրամ բնակարանի վարձավճարի համար նախատեսված աջակցությունից: Զարուհի Մանուչարյանը նաև հիշեցրել է, որ այն անձինք, ովքեր հանգամանքների բերումով ուշ են դիմել, կկարողանան ստանալ նաև նախորդող ամիսների համար վճարները, եթե նախորդող ամիսներին բացակայել են Հայաստանի Հանրապետությունից 10 օրից քիչ ժամկետով: Դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մարտի 15-ից մինչև մարտի 31-ը:

Փոփոխություններ են կատարվել նաև 50 + 50 հազար սոցիալական աջակցության ծրագրում: Ըստ փոփոխությունների՝ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր նոյեմբեր ամսին բացակայել են Հայաստանից 30 օրից քիչ ժամկետով: Աջակցությունից կարող են օգտվել նաև այն երեխաները, ում ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար: Շահառու կլինեն նաև այն անձինք, ում դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառում ունենալու պատճառով: Նշված փոփոխությունները դիտարկվելու են նոյեմբեր ամսից:

Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Ամենադիտված