Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիր է նախատեսվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության նախատեսվող ծրագրի վերաբերյալ:

Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը լինելու է հիմնականում երեք ուղղություններով: Ըստ այդմ՝ տրամադրվելու է աջակցություն տուն կառուցելու համար, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար և այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել աջակցության վերոնշյալ երկու տեսակներից, նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարաններով: Կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական: Ծրագրին մասնակցության պարտադիր պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը: Կապված սեփականության իրավունքի հետ՝ նախարարի տեղակալը նշել է, որ 10 տարի բնակվելուց հետո սեփականության իրավունքը կփոխանցվի նրանց: Այստեղ գործում է մի պայման, որ աշխատունակության տարիքի մեջ գտնվող անձինք որոշակի գումարի վերադարձ պետք է կատարեն պետությանը, որից հետո, եթե 10 տարվա ընթացքում այդ գումարն ամբողջությամբ վերադարձված լինի՝ ըստ ծրագրի պայմանի, ապա սեփականության իրավունքը ձեռք կբերվի: Բացառություն են կազմում անչափահաս երեխաները, ինչպես նաև կենսաթոշակառուներն ու սոցիալական խոցելի խմբերը:

Դավիթ Խաչատրյանի խոսքով, ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով և կարող է մինչև 5 տարի տևողություն ունենալ: Առաջին փուլով առաջնահերթություն կունենան ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի անչափահաս երեխաներ, երկրորդ և հաջորդող փուլերին՝ արդեն ըստ երեխաների թվի նվազման:

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության այժմ գործող ծրագրին, որի շրջանակում պետությունը տրամադրում է 16 մլն դրամ և մարում է գումարի տոկոսները: Դավիթ Խաչատրյանն ընդգծել է, որ այս ծրագրից օգտվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք չեն կարող օգտվել վերը նշված ծրագրից, որն այս պահին մշակման փուլում է:

Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նիստում նախօրեին ընդունված որոշումներին: Ըստ այդմ, 100 000 դրամ միանվագ աջակցության շահառուների շրջանակն ընդլայնվել է, և այժմ այդ աջակցությունից կարող են օգտվել նաև Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բուժառուներին ուղեկցող այն անձինք, ովքեր իրենց դիմումները ներկայացրել են մինչև 2024 թվականի հունվարի 31-ը և ում վերաբերյալ տվյալները կան Առողջապահության նախարարության տրամադրած ցուցակներում: Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը երկարացվել է մինչև մարտի 20-ը:

Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար նախատեսված 40 000 + 10 000 դրամ աջակցության ծրագրին, ըստ որոշման, մինչ այս փոփոխությունը, այն անձինք, ովքեր ունեին անշարժ գույք Հայաստանում, ստանում էինք ծրագրի միայն 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը: Նոր փոփոխությամբ, այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասի համապատասխան մակերեսը փոքր է 20 քմ-ից, նրանք ևս կկարողանան օգտվել ծրագրի 40 000 դրամ բնակարանի վարձավճարի համար նախատեսված աջակցությունից: Զարուհի Մանուչարյանը նաև հիշեցրել է, որ այն անձինք, ովքեր հանգամանքների բերումով ուշ են դիմել, կկարողանան ստանալ նաև նախորդող ամիսների համար վճարները, եթե նախորդող ամիսներին բացակայել են Հայաստանի Հանրապետությունից 10 օրից քիչ ժամկետով: Դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մարտի 15-ից մինչև մարտի 31-ը:

Փոփոխություններ են կատարվել նաև 50 + 50 հազար սոցիալական աջակցության ծրագրում: Ըստ փոփոխությունների՝ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր նոյեմբեր ամսին բացակայել են Հայաստանից 30 օրից քիչ ժամկետով: Աջակցությունից կարող են օգտվել նաև այն երեխաները, ում ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար: Շահառու կլինեն նաև այն անձինք, ում դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառում ունենալու պատճառով: Նշված փոփոխությունները դիտարկվելու են նոյեմբեր ամսից:

«Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Փորձագետը բացատրել է Ադրբեջանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջացումըԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարումՓորձագետ Բոբրովսկին նշել է այն երկրները, որոնք առավել շատ են շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներիցՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում «Ազգը խելագարվե՞լ է». Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ՀՀ նախկին նախագահների հետ բանավեճըՀրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԵրևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ էՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր ԱՊՀ գագաթնաժողովն ամփոփել է տարինԱրարատի մարզում բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը. պատնության այս օրը ( 29 դեկտեմբեր)Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, 179 մարդ համարվում է անհետ կորած, կան զոհերԱյրվել է ավտոբուս․ տուժածներ չկան «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ)Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ
Ամենադիտված