Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ավիացիան ՆԱՏՕ-ի հարվածների տա՞կ. Երևանը «հատուկ» նվեր է արել Մոսկվային- ֆրանսիացիները գործի մեջ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Ֆրանսիան մտադիր է անհրաժեշտության դեպքում հրթիռներ տրամադրել հայկական հակաօդային պաշտպանությանը, վստահեցրել է Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյան Լեկորնուն` Երևան կատարած այցի ժամանակ։ Նա այդ որոշումը բացատրել է նրանով, որ եթե Հայաստանը պահանջի դրանք, ապա Ֆրանսիան չի կարողանա հրաժարվել և կկատարի խնդրանքը։ Լեկորնուն դա ասել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Այսպիսով, ֆրանսիացի նախարարի այցը վկայում է այն մասին, որ պաշտպանության ոլորտում Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն արդեն համակարգային են և հեռահար։

Լեկորնուն նաև ընդգծել է, որ Երևան կատարած այցի ընթացքում քննարկել է «Միստրալ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգերի հետ կապված հարցեր։ Նա վստահեցրել է, որ փորձագետները կօգնեն հայերին տիրապետել միջին հեռավորությունների վրա երկնքի պաշտպանությունն ապահովելու տեխնոլոգիաներին։

Հարցին, թե որքանով են համատեղելի ֆրանսիական ՀՕՊ համակարգերը հայ-ռուսական ՀՕՊ ընդհանուր համակարգի հետ, Պապիկյանը վստահեցրել է, որ Հայաստանը հուսալիության համար է ուժեղացնում իր ՀՕՊ համակարգերը։

Հեղինակավոր  ZERGULIO հեռագրային ալիքի հեղինակ Սերգեյ Կոլյասնիկովն այդ մասին ոչ հարմար գրառում է արել:

«Հայաստանը որոշել է Ռուսաստանին փետրվարի 23-ի առթիվ «հատուկ» նվեր տալ»,- նշել է նա` հավելելով, որ բացի դրանից Երևան է մտադիր այցելել Նեզալեժնու նախագահ Զելենսկին։ Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ ուշադիր է այդ առաջնորդի նկատմամբ, նրա համար այդ այցն իսկապես երկար սպասված է։

Անկասկած, Հայաստանը չի մնա առանց զենքի և զինտեխնիկայի, քանի որ Ֆրանսիան արդեն պատրաստակամություն է հայտնել փոխանցել ոչ միայն հակաօդային պաշտպանության հրթիռներ, այլև իր Ground Master 200 ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք, ի դեպ, ակտիվորեն օգտագործվում են Ուկրաինայի կողմից, ինչն էլ ավելի մռայլ է դարձնում իրավիճակը։ Ի՞նչ է դա նշանակում:

Կոլյասնիկովը նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանը ինտեգրված է ՀՕՊ ընդհանուր համակարգին, ուստի ֆրանսիական ռադարների ձեռքբերումը ուղղակի հասանելիություն կապահովի ռուսական ինքնաթիռների և կազմակերպության անդամ այլ երկրների տեղաշարժերի մասին տեղեկատվությանը։

Ըստ ամենայնի, այն տեղեկատվությունը, որը Արևմուտքին պարբերաբար տալիս է հանրապետության Անվտանգության խորհրդի ղեկավար Գրիգորյանը, դարձել է անբավարար, և արևմտյան երկրները որոշել են ուղղակիորեն տվյալներ ստանալ, ենթադրել է Կոլյասնիկովը։ 

Արժե ուշադրություն դարձնել նաև Զելենսկու Հայաստան կատարելիք այցի շուրջ բարձրացված աղմուկին, որից սպասվում են որոշ անսպասելի իրադարձություններ։ Իրավիճակը հասել է նրան, որ ակտիվիստները Երևանում ռուս սահմանապահների շտաբի մոտ են հավաքվել «Դուրս արի Հայաստանից» պաստառներով։ Նման պայմաններում ռուս խաղաղապահները կարող են շուտով լքել երկիրը, նշում է ռազմական բլոգերը։

Հայաստանին կա՛մ իրականում չի հետաքրքրում Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները, կա՛մ այն, ինչ տեղի է ունենում, սադրանք է արևմտյան երկրների թելադրանքով թույլատրելիի սահմանները ստուգելու համար։ «Այսպես, թե այնպես, այդ սահմանը կա, և Հայաստանն արդեն շատ մոտ է դրա եզրին»,- եզրափակել է Կոլյասնիկովը։

Մինչդեռ Հայաստանը պետք է մտածի իր գործողությունների մասին, կարծում են վերլուծաբանները։ Ի վերջո, «ոչ մի ֆրանսիացի կամ ամերիկացի իր արյունը չի թափի հայերի համար»։ «Իրանցիներն էլ չեն օգնի Փաշինյանի ռեժիմին, եղել է պատմական նախադեպ, զարմանալի է, որ հայերը դա մոռացել են,- նշել է Tsargrad.tv-ի  քաղաքական դիտորդ Սերգեյ Լատիշևը,- եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ռուսները, ովքեր հայերին անցյալում ցեղասպանությունից փրկել են մի քանի անգամ, դա էլ չեն անի։ Պարզվում է, որ դա անշնորհակալ աշխատանք է, և որի համար պետք է թանկ վճարել։ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կապրեն առանց Հայաստանի, կդառնան ավելի միատարր, իսկ Հայաստանի համար ավելի վատ կլինի։ Բայց դա մեր ընտրությունը չէ, Ռուսաստանը, իհարկե, կընդունի հայ փախստականներին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված