Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը ցանկանում է մտնել ԵՄ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով հայտնի է Մոսկվայի վրա հաճախակի հարձակումներով, հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Նա ասել է, որ դա հաստատում է հանրապետությունում ժողովրդավարության բարձր մակարդակը, որն «ավելի բարձր է, քան ԵՄ-ի անդամ որոշ այլ երկրներում»։ Այդ իսկ պատճառով, նկատել է Սիմոնյանը, Հայաստանը պետք է ձգտի ԵՄ անդամակցության։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ դա պետք է անել զգույշ ու կանխամտածված «չսխալվելու համար»։ Միաժամանակ, քաղաքական գործիչը հերքել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը, սակայն չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։ Նա նաև ասել է, որ երկրի քաղաքական շրջանակներում չի քննարկվում ՆԱՏՕ-ին միանալու հարցը: «Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա դա ռազմական դաշինք չէ»,- ասել է նա ավելացնելով, որ Հայաստանը փորձում է «զենք գնել բոլոր հնարավոր տեղերից»։ «Եթե որևէ մեկին դա դուր չի գալիս, ապա դա իր խնդիրն է», - ավելացրել է Սիմոնյանը:

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վերջին շրջանում խիստ վատթարացել են։ Հայաստանի իշխանությունները, մատնանշելով ՀԱՊԿ դաշինքը, դժգոհություն են հայտնում այն ​​փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանը չի պաշտպանել Ղարաբաղն ու նրա բնակիչներին 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Դա, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ստիպել է հանրապետական ​​իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, և Երևանը ցանկանում է հասկանալ, թե Հայաստանի ո՞ր սահմաններում է ՀԱՊԿ-ը ճանաչում իր պատասխանատվությունը։ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման ֆոնին խոսակցություններ են ծավալվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին։ Համենայն դեպս այդ տեղեկությունը հաստատել է Հայաստանի իշխող «ՔՊ» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասելով, որ նման քննարկումներ կան, բայց դեռ որոշում չկա։ Նրա գործընկեր Վլադիմիր Վարդանյանն էլ հավելել է, որ «հայկական ուժերը պետք է պահպանեն երկրի օդային սահմանները»։ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցության ղեկավարությունը պետք է դրական որոշում կայացնի օդանավակայանից ռուս զինվորականների դուրսբերման հարցում։ Նա կասկած է հայտնել, որ ռուս սահմանապահները կարող են լուծել խնդիրները։ Սիմոնյանի խոսքով, ռուս սահմանապահների գործողությունների շնորհիվ Հայաստանի սահմանները մեկ անգամ չէ, որ դարձել են «ավելի խոցելի»։ 
«Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունը չի արտացոլում իրական հնարավորությունները, այլ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում պայմանավորված 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ խիստ դժգոհությամբ,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը,-  ներկայիս իշխանությունը դժգոհ է, որ Մոսկվան թերհասկացողությամբ է վերաբերվել Ղարաբաղի հարցերին, անգործության է մատնվել տարածաշրջանում ռազմական գործողությունների ժամանակ։ Այնուամենայնիվ ամբողջ հայ ժողովուրդը հարցեր ունի տալու Մոսկվային: Բայց ինձ, օրինակ, որպես Հայաստանի քաղաքացու, քիչ է հետաքրքրում, թե ինչպես են իրենց դիրքավորում հանրապետության իշխանությունները և ում կողմից են։ Այսօր կարող են մեղադրել մեկին, վաղը՝ մյուսին։ Իսկ ամենակարևորը հենց Հայաստանի ազգային շահերն են»։

«Եդինայա Ռոսիա»-ից պատգամավոր Ալեքսեյ Գովիրինի կարծիքով Ֆրանսիան է օգտագործում Հայաստանն Աֆրիկայի համար Ռուսաստանից վրեժ լուծելու նպատակով։ Նրա խոսքով Մոսկվան աֆրիկյան երկրներին ցույց է տվել, որ պետք չէ վախենալ Ֆրանսիայից և դրանով իսկ նվազեցրել է Փարիզի ազդեցությունը։
«Ֆրանսիայի էներգիայի երկու երրորդը հիմնված է աֆրիկյան ուրանի վրա, բոլոր տարիների ընթացքում ֆրանսիացիները փող են աշխատել, ռեսուրսներ կորզել այնտեղից չնչին գներով, իսկ հիմա ստիպված են կնքել պայմանագրեր աֆրիկյան երկրների համար առավել բարենպաստ պայմաններով», - բացատրել է Գովիրինը NEWS.ru-ի հետ զրույցում: Նրա խոսքով, Ֆրանսիան օգտվել է իր երկրում առկա հզոր հայկական սփյուռքից սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ «Հայաստանի համար եվրոպական երազանքը կեղծ նպատակ է: Նրանք շրջվել են Ռուսաստանի հետ դաշինքից աջակցություն փնտրելով Վաշինգտոնում, Փարիզում, Բեռլինում և ամեն առիթով զանգահարում են այնտեղ։ Դա վաղ թե ուշ կարող է հանգեցնել նրան, որ միայն Սևանա լճի շրջակայքում մնան մի քանի տնակային գյուղեր։ Չմոռանանք, որ Հայաստանն արդեն իսկ փոքր է»,- հիշեցրել է պատգամավորը։

Հայաստանն արդեն մաս է կազմում տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ին և մեկ այլ տնտեսական միավորման անդամագրվելը տեխնիկապես շատ դժվար կլինի և շատ ժամանակ կպահանջի, ընդգծել է Թևան Պողոսյանը, դրա համար տարիներ կպահանջվեն։ «Այդ ամբողջ գործընթացն ունի մեծ տեխնիկական և անորոշ դժվարություններ։ ԵՄ-ի մաս դառնալու համար Երևանը պետք է դուրս գա մնացած բոլոր կառույցներից»,- պարզաբանել է քաղաքագետը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանից բազմաթիվ էմոցիոնալ հայտարարություններ են հնչում, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, նման հայտարարությունների թիվն օրեցօր ավելանում է, և Մոսկվան իսկապես անհամբեր սպասում է այդ բոլոր հայտարարությունների լուրջ և մանրամասն բացատրություններին։ «Դա վերաբերում է թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵՄ-ին անդամակցությանը։ Մենք լուրջ մարդիկ ենք և պետք է լուրջ վերաբերվենք այդ հարցերին։ Ուստի նման հրապարակային հայտարարությունները պետք է դիտել որպես ինչ-որ խթան նստելու ու լրջորեն խոսելու այդ թեմաների շուրջ։ Առայժմ ամեն ինչ մնում է իր տեղում։ Մենք շարունակում ենք կապ պահպանել մեր հայ գործընկերների հետ։ Ուստի պետք են ավելի քիչ հույզեր ու ավելի լուրջ մտադրություններ»,- հորդորել է Կարասինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված