Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հոլսթեն գարեջուր

ՖՈՏՈ

Համեմատած այլ հայտնի գերմանական գարեջրի գործարանների Holsten ապրանքանիշը համարվում է բավականին երիտասարդ։ Հոլստեն գարեջրի գործարանը կառուցվել է 1879 թվականին Ալտոնա քաղաքում, որն այսօր Համբուրգի մաս է կազմում։ Գարեջրի անվանումը ծագել է Շլեզվիգ-Հոլշտայն նահանգի անվանումից, որը նախկինում ներառում էր Ալտոնա քաղաքը։ Իր հերթին, այդ անվանումը գալիս է 1500 տարի առաջ այդ տարածքներում ապրած գերմանական ցեղերից մեկի անունից։ Այն հնչում էր որպես Հոլցատեն, այսինքն՝ անտառի բնակիչներ։ Զրահապատ ասպետը, որն այսօր կարելի է տեսնել Հոլստենի յուրաքանչյուր շշի վրա, հենց սկզբից է դարձել այդ գարեջրի գործարանի խորհրդանիշը։
Գարեջրի գործարանը իր ստեղծման օրվանից լավ է աշխատել: Իր գոյության առաջին 25 տարիներին ընկերությունը դարձել է տարածաշրջանի ամենահաջողակ գարեջրի ապրանքանիշը, իսկ արդեն 1881 թվականին, այսինքն հիմնադրումից ընդամենը 3 տարի անց, Holsten գարեջուրը սկսել է արտահանվել։ 1903 թվականին Լոնդոնում հիմնվել է ընկերության մասնաճյուղը, որը սկսել է ապրանքանիշը առաջ մղել համաշխարհային շուկայում։ Պետք է ասել, որ Holsten-ի հիմնական ռազմավարությունը միշտ էլ եղել է մրցակիցների կլանումը։ Կարելի է առանձնացնել դրա երկու հիմնական ժամանակաշրջան՝ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։
1909 թվականին տեղի է ունեցել առաջին կարևոր կլանումը. գնվել է A. Janssen Wwe գարեջրի գործարանը: Հինգ տարի անց գնվել է Bergedorf ապրանքանիշի տակ գտնվող գարեջրի գործարանների մի ամբողջ ցանց: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերմանական տնտեսությունը գտնվում էր «զրոյական» մակարդակում, սակայն դա չի խանգարել Holsten ընկերությանը շարունակել գարեջրի գործարաններ գնել: 1918- 1924 թվականներին գերմանական գարեջրագործական վեց ընկերություններ են կլանվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Հոլսթենը դարձել էր գարեջրագործության խոշորագույն կոնցեռնը՝ իր հիմնական գործարաններով Համբուրգում, Նոյմունստրում և Քիլում: Պատերազմից հետո այդ երեք գործարաններն էլ ամբողջությամբ ավերված էին, բայց դա չի նշանակել ընկերության վերջ։ Օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները գործարանները վերակառուցվել են բավականին արագ։ Արդեն 1952 թվականին սկսվել է գարեջրի արտադրությունը մեծ տարաներով, իսկ 1954 թվականին ընկերությունը վերադարձել է իր նախկին ձևերին, և սկսվել են նոր մի շարք ձեռքբերումներ, որոնք տևել են մինչև 90-ականները։ 1957 թվականին վերականգնվել է Լոնդոնի մասնաճյուղը և Հոլսթենը կրկին մտել է համաշխարհային շուկա։ 1975 թվականին նա դարձել է Գերմանիայի առաջատար գարեջրի արտադրողներից մեկը, իսկ 1980-ականներին ամենահայտնի պրեմիում փաթեթավորված գարեջուրը:
Ընկերության խնդիրները սկսվել են 90-ականների վերջին, երբ ղեկավարությունը երկու մեծ սխալ է թույլ տվել: Նախ, մեծ թվով ուժեղ և հայտնի բրենդներ են մրցակցություն ստեղծել կոնցեռնի ներսում: Երկրորդ հերթին, չլսելով փորձագետների առաջարկությունները,  Հոլսթենը շեշտը դրել է մեկանգամյա օգտագործման փաթեթավորմամբ գարեջրի արտադրության վրա, թեև հայտնի էր, որ շուտով ուժի մեջ է մտնելու օրենք, որը լրացուցիչ վճարներ է սահմանելու այդ տեսակի տարաների համար։ Արդյունքում, 2004 թվականին Հոլսթենը դարձել է Carlsberg կոնցեռնի դուստր ձեռնարկություն, որն արագորեն ազատվել է Հոլսթենի այլ անհարկի ապրանքանիշերից և ապավինել բացառապես զրահապատ ասպետին։

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

7 ուղևոր է ձյան մեջ արգելափակվելՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների աճ«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ
Ամենադիտված