Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական «քցվածը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տևական ժամանակ հայաստանյան մեդիատիրույթում, իշխանական պրոպագանդան քարոզում է «խաղաղության դարաշրջանի» մասին կեղծ պնդումները և հանրային տարբեր շրջանակներում կրկնում, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բարեկամությունն այլընտրանք չունի, միաժամանակ՝ հնարավոր բոլոր առիթներով մարդկանց վախեցնում պատերազմով։ Հիմնականում դա, այսպես կոչված, ռևանշի մասին պնդումներն են, որ երկրում իշխանափոխություն իրականցնելու, և նախկին իշխանությունների վերադարձի դեպքում կպայթի նոր պատրազմ, սակայն մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ տոսքիկ պատերազմը շարունակվում է ու գնալով էլ ավելի խորն արմատներ գցում։ Ավելին, Փաշինյանն ինքն է շատ փայլուն հասկանում, որ Ադրբեջանը «գցելու» է, և ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվելու։

Ինչպես և կանխատեսել էինք տարբեր վերլուծություններում ու դիտարկումներում, Բաքուն, որը հետևողական կերպով աղմկում է 5 ամիս ձգված սահմանային կայունության և այդ կայունությունը փետրվարի 12-13-ին Ներքին Հանդում խախտելու մասին, փաստացի պատրաստում է նոր ագրեսիա Հայաստանի դեմ՝ Ալիևի վերընտրությունից անմիջապես հետո։ Ամեն ինչից առաջ այստեղ պետք է ընդգծել, որ հաշվի առնելով այս երկու հանգամանքները՝ այն, որ Ներքին Հանդի ողբերգությունը եղավ, երբ Ալիևը կարգավորեց իր ընտրության հարցերը, և այն, թե ինչպես է Ներքին Հանդում եղածը փորձում շահարկել ու օգտագործել այս պահին իր կարճաժամկետ նպատակի համար, ակնհայտ է դարձնում, որ Ներքին Հանդում կատարվածն ադրբեջանական սադրանք էր։ Եվ Հայաստանում մեղավորների փնտրտուքը, որն իշխանամերձ անձիք ձգեցին հայ դիրքապահներից մինչև ռուս սամանապահներ, մեղմ ասած, առնվազն տեղին չէր։

Եթե փորձենք հասկանալ Բաքվի կարճաժամկետ նպատակին, ապա ակնհայտ է, որ Ալիևից սկսած մինչև Բայրամով ու Բաքվի ամբողջ քարոզչամեդիա՝ այս օրերին ինտենսիվ լծված են մեկ գործի՝ Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր, իբր՝ Փաշինյանը պատրաստում է ագրեսիա՝ ռազմավարական բարձունքներ վերցնելու նպատակով։ Արժանահավատ երևալու համար օգտագործում են անգամ ֆրանսիական սպառազինության թեման։

Ըստ էության, համընդհանուր պատկերն ավելի ամբողջական տեսնելու համար պետք է նկատել, որ զուգահեռ ընթանում է ևս մեկ գիծ՝ թուրքականը։ Ճիշտ նույն ժամանակահատվածում, ինչ Բաքվից սկսել են Հայաստանն անվանել ագրեսոր, Էրդողանի պաշտոնյաները հայտարարություններ են անում Հայաստանի տարածքով թյուրքական միջանցքի մասին։ Ավելին, Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում այս առիթով հայտարարել էր. «Զանգեզուրի նախագիծը հաջողությամբ իրագործելու պարագայում այն կլինի կենսական միջանցք, որը ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը կկապի Կենտրոնական Ասիայի հետ: Դա նաև մեծ օգուտ կբերի հայերին: Մենք կշարունակենք սա հայերին բացատրելու և Հայաստանը հայկական սփյուռքի ստվերից փրկելու մեր ճանապարհը: Հայաստանն այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի՝ այլ ելք չունի»։ Այսինքն հասել ենք նրան, որ թուրքերն են մեզ բացատրում հայկական շահը որն է, ու ինչն է մեր համար օգտավետ ու ձեռնտու։ Թյուրքիստները Փաշինյանին շարունակում են շտապեցնել թուրքական խորամանկ հնարքով, որի հնարք լինելն արդեն բացահայտված է։

Մենք տեսնում ենք, որ ՀՀ և հայկականության դեմ թուրքերի երգն այս պահին երկու հիմնական ուղղություն ունի՝ միջանցք և սփյուռք։ Հայկական սփյուռքին, որը կարող է դիմադրել թյուրքական միջանցքին, Թուրքիան թիրախավորում է նոր թափով՝ հիմա արդեն բերանում հաջողության համ ունենալով։

Ամփոփելով՝ արձանագրենք, որ փաստացի Հայաստանի դեմ պատրաստվում է ագրեսիա՝ թուրքական միջանցքը պոկելու գերնպատակով, և այդ նախապատրաստական աշխատանքները ներառում են միջազգային հանրությանը սաբոտաժի մեջ մեղադրելով՝ աջակցությունից զրկելը, հայկական սփյուռքին խափանարար դերի մեջ մեղադրելով՝ լռեցնելը, և Փաշինյանին ագրեսիայի մեջ մեղադրելով՝ պլանավորվող ագրեսիան թուրքական հայտնի ու նաև հայերին հայտնի, «հակաահաբեկչական գործողություն» եզրով ձևակերպելը։ Թերևս կարող ենք փաստել, որ այս սցենարն, ըստ ամենայնի կաշխատի հերթական անգամ, և առաջիկայում մենք կառերեսվենք հերթական ագրեսիայի հետ, որը հավանաբար կբերի նոր արհավիրքի ու կորստի։

Արմեն Հովասափյան

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված