Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շահի մատ. ինչո՞ւ են վատացել Իրանի և Հայաստանի հարաբերությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին փետրվարի կեսերին հանդիպել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ըստ ԶԼՄ-ների բանակցություններն անցել են լարված մթնոլորտում։ Ռաիսին նշել է, որ Թեհրանը դեմ է Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերմանը և նրանց փոխարեն ամերիկյան կամ արևմտյան որևէ այլ կոնտինգենտի տեղակայմանը։ Հետաքրքիր է այն, որ բանակցություններին հաջորդած մամուլի հաղորդագրությունները բավականին տարբեր են եղել։ Երևանը խոսել է միայն տնտեսական խնդիրների մասին, իսկ ըստ Իրանի նախագահի մամուլի ծառայության Ռաիսին մանրամասն խոսել է անվտանգության իրավիճակի մասին։ «Մենք համաձայն չենք խնդիրների լուծմանն օգնելու պատրվակով տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը։ Մենք հավատում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի օգնի հաղթահարել մարտահրավերները, այլ նաև ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ժողովուրդների և կառավարությունների համար»,- նշել է Իրանի առաջնորդը։ Հայկական ԶԼՄ-ները հավելյալ մանրամասներ են հայտնել։ Ըստ նրանց Գրիգորյանի այցն անցել է լարված մթնոլորտում, «պաշտոնական Թեհրանը սառը ջուր է լցրել հայ պաշտոնյայի գլխին». «Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախագահ Ռաիսին հնարավորինս ուղիղ է խոսել։ Նա ասել է, որ եթե Հայաստանը պատրաստվում է հասնել ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերմանը և դրա փոխարեն հավաքական Արևմուտքի ուժեր բերել, ապա Իրանը դա թույլ չի տա»։

Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունում ուժերի հարաբերակցությունը մի քանի անգամ է փոխվել: Այսպիսով, Խորհրդային Միության փլուզումից և Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Իրանը չմիացավ Թուրքիային և Պակիստանին, որոնք խզեցին դիվանագիտական ​​հարաբերությունները Հայաստանի հետ։ Թեհրանը նաև չփակեց Հայաստանի հետ սահմանի իր հատվածը, ինչի շնորհիվ հայերը կարողացան վերապրել հետպատերազմյան դժվարին տարիները։ Իրանի հետ Ադրբեջանի  հարաբերություններն բավականին բարդ են: Փաստն այն է, որ Իրանում ապրում է մոտ 25 միլիոն էթնիկ ադրբեջանցի։ Թեհրանը մտավախություն ունի, որ Բաքուն նրանց մեջ կհրահրի անջատողական և աշխարհիկ տրամադրություններ։ Բացի այդ, Իրանը մտահոգված է Իսրայելի հետ իր հարևանի սերտ կապերով։ Բաքուն դեռ դարեսկզբից է սկսել հրեական պետությանը մատակարարել նավթ և դրա դիմաց ստանալ էլեկտրոնիկա ու զենք։ Անդրկովկասում նոր իրողություն եղավ 2020 թվականի աշնանը, երբ Հայաստանը պարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Դա հանգեցրեց ադրբեջանա-թուրքական տանդեմի զգալի ամրապնդմանը։ Բաքվում և Անկարայում սկսեցին խոսել Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին, որը եթե կյանքի կոչվի, ապա Իրանը կկտրվի Հայաստանից, հետևաբար ելքից դեպի Սև ծով և ԵԱՏՄ երկրների շուկաներ։ Նման պայմաններում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լայնածավալ ճգնաժամ ապրեցին։ Թեհրանը հայտարարեց, որ չի հանդուրժի սահմանների վերագծում և մի քանի լայնածավալ զորավարժություններ  անցկացրեց։ Ադրբեջանը փակեց իր դեսպանատունը Իրանում և տարհանեց բոլոր դիվանագետներին։ Բացի այդ, Ադրբեջանում կանոնավոր դարձան հարձակումները «իրանական գործակալների» վրա, ովքեր իբր զինված հեղաշրջում են նախապատրաստում։ Միաժամանակ բարելավվեցին Իրանի և Հայաստանի հարաբերությունները։ Հաճախակի դարձան բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները։ Իսլամական Հանրապետությունը բացեց իր հյուպատոսությունը Սյունիքի մարզում: Սակայն անցած տարեվերջին նոր շրջադարձ եղավ: Սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական գործողության» ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ իր վերահսկողության տակ դրեց Ղարաբաղի ողջ տարածքը։ Այդ առումով Իրանը սկսեց վերանայել իր մոտեցումները։ Թեհրանը հայտարարեց, որ պատրաստ է օգնել իր հարևանին Ղարաբաղի վերականգնման հարցում։ Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Իրանից «դրական ազդակներ կան»։ Բացի այդ, Իրանն ու Ադրբեջանն ընդհանուր եզրեր գտան տնտեսական հարցերում։ Բաքուն ճկունություն ցուցաբերեց և Թեհրանի հետ պայմանավորվեց, որ Զանգեզուրի միջանցքի այլընտրանքային երթուղին անցնի Իրանի տարածքով։ Հոկտեմբերին կողմերը պայմանավորվեցին երկաթուղու կառուցման շուրջ և սկսեցին ճանապարհային կամուրջի և մաքսային և սահմանային անցակետի կառուցումը։ Բացի այդ սկսվեց  Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը, որը պետք է Ռուսաստանը կապի Հնդկաստանի և Պարսից ծոցի հետ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է սկսել Իրանում անհանգստություն առաջացնել։ Թեհրանը չի թաքցնում իր զայրույթն արևմտյան երկրների հետ Երևանի մերձեցման առնչությամբ: Իրանի համար այդ առումով ամենասարսափելին սեպտեմբերին տեղի ունեցած հայ-ամերիկյան զորավարժություններն էին։ Բացի այդ, Հայաստանն իր տարածք է ներգրավել ԵՄ դիտորդական առաքելություն և ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի հետ։

Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինի Իրանը չի ցանկանում, որ իր սահմաններում տեղակայվեն արևմտյան երկրների զորքեր։ «Իրանցիները միանշանակ ազդանշան են ուղարկում Երևանին, և եթե ​​Հայաստանը չընդունի դա, ապա Իրանը, հավանաբար, զորքեր կկենտրոնացնի սահմանի մոտ ու վարժանքներ կանցկացնի։ Թեհրանը բավականաչափ միջոցներ ունի իր տեսակետը տեղ հասցնելու համար: Նրանք այնուամենայնիվ չեն անցնի սահմանը, Իրանը միշտ էլ խուսափում է ուղղակի ռազմական գործողություններից, դա տեսել ենք բազմաթիվ օրինակներով, այդ թվում Գազայի հատվածի շուրջ ճգնաժամի ժամանակ»,- ասել է նա։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ կարծում է, որ Հայաստանում աճում է արևմտյան երկրների ազդեցությունը։ «Երևանը գնում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Արևմուտքի հետքերով։ Հայաստանն ամբողջությամբ չի օգտագործում իր հարևանի հետ հարաբերությունների ներուժը։ Խոսքը միայն անվտանգության խնդիրների մասին չէ: Վերջին տարիներին Իրանը մոտենում է ԵԱՏՄ-ին, ստեղծվել է ազատ առևտրի գոտի, բայց միևնույն ժամանակ Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտրի ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում մնացել է գրեթե անփոփոխ»,- նշել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված