Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը Երևանում անցկացնելու համար Կառավարությունը շուրջ 280 մլն դրամ կհատկացնի

ՍՊՈՐՏ

Կառավարությունը պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնում է 279 միլիոն 954 հազար 300 դրամ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցաշարի հանդիպումները անցկացնելու համար։

Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ներկայացվող նախագծով թե՛ Կառավարության ծրագրի, թե՛ սպորտի զարգացման ռազմավարությամբ կարևոր քայլ ենք իրականացնում, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է խաղային մարզաձևերի զարգացման կարևորությունը։

Հենց այդ նպատակով 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախորդ տարի արդեն հաստատել ենք մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային ստադիոնը»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը վարկանիշային առումով տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում և նախորդ տարի առաջին անգամ մտել է էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ։ Անդրեասյանը նշեց, որ ընտրական փուլում պաշտոնական հանդիպումներում յոթ անընդմեջ հաղթանակ է գրանցվել, իսկ ընդհանուր խաղերը, նաև՝ ընկերական խաղերը հաշվածը, հավաքականը 10 անընդմեջ հաղթանակ է տարել:

«Այժմ արդեն խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում, քանի որ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում։

Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալ»-ը, ինչպես նաև՝ պորտուգալական «Սպորտինգ»-ը և «Բենֆիկան»։

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, եզրափակիչը և 3-րդ տեղի հանդիպումը՝ մայիսի 5-ին։

Նախատեսվում է, որ այս իրադարձությունները կհանդիսանան նաև զբոսաշրջային զգալի հոսքի առիթ՝ հաշվի առնելով մրցաշարի հեղինակությունն ու մրցող թիմերի երկրպագուների բանակը։

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Պետք է նշել նաև, որ նախատեսվում է համապատասխան բարեկարգումներ իրականացնել հատկապես լուսային հատվածի ու հանդերձարանի մասով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել Կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 279 միլիոն 954 հազար 300 դրամ»,- եզրափակեց Անդրեասյանը։

Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված