Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 լուր, որոնք ավելի կարևոր են, քան ՍԱՍ-ի Արտակի սկանդալը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1․ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Սա չի նշանակում, որ Հայաստանը հետայսու ղեկավարելու է ՀԱՊԿ-ի շքերթը ու «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ» է անելու, բայց սա նշանակում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ջանքերով ստացվել է կառուցողական հուն բերել մեր՝ ոչ խերով երկու դաշնակիցներին՝ Բելառուսին ու Ղազախստանին, որոնք էլ, ըստ էության, տորպեդահարում էին ՀՀ ներկայացուցչի պլանավորված նշանակումը տևական ժամանակ։

2․ Ռուսաստանը որոշել է բոյկոտել Եվրատեսիլը, որովհետև կազմակերպիչներն այդպես էլ չկարողացան լուծել ՌԴ մասնակցի բոյկոտի հարցը Ուկրաինայի կողմից։ Ոմանք սա հակված են դիտարկելու զուտ երգի մրցույթի կոնտեքստում, իսկ ոմանք էլ համարում են սա Ռուսաստանի քիթը տրորելու հերթական ձև Արևմուտքի կողմից։ Անձամբ ես ոնց համարում էի այս մրցույթը անիմաստ, պիղծ ու քաղաքականությամբ հագեցած շոու, այնպես էլ շարունակում եմ և լիահույս եմ, որ կգա այն օրը, երբ մենք կդադարենք մասնակցել դրան։

3․ ԱՄՆ օդուժը Աֆղանստանում կիրառել է իր սպառազինության մեջ ընդգրկված ամենահզոր ոչ միջուկային ռումբը, որը «բոլոր ռումբերի մայր» են երբեմն անվանում։ Շուրջ 9 տոննա կշռող այս սարսափելի զենքի կիրառության արդյունքում ոչնչացվել է շուրջ 4 տասնյակ ԻՊ մարտիկ, որոնք ապաստան էին գտել աֆղանական քարանձավներում։

4․ Մինչ ՄԱԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Սաֆրոնովը Հեղինե Բիշարյանին հարիր ելույթներ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իսկ Ժիրինովսկու կուսակցությունը պահանջում է բարձրացնել նրա պաշտոնը նման խրոխտ կեցվածքի համար, ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն վերադարձել են Սիրիայի երկնքում միջադեպերը բացառելու հուշագրին, ինչն, անկասկած, լավ նորություն է և հույս է ներշնչում, որ իրավիճակի հետագա էսկալացումը կանխվեց ԱՄՆ-ի կողմից հասցված հրթիռային հարվածից հետո։

5․ Իսկ այ Կորեական թերակղզում կրքերը սրվում են, ու կա ռեալ հավանականություն, որ դեպքերի վատագույն զարգացման դեպքում կարող է միջուկային զենք կիրառվել ոչ փորձարկումների նպատակներով՝ առաջին անգամ Երկրորդ աշխարհամարտից հետո։ ԱՄՆ-ն հարվածային նավատորմը մոտեցրել է Հյուսիսային Կորեայի սահմաններին՝ հրթիռային հարված հասցնելու հեռավորությամբ։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունը պատրաստ է կանխարգելիչ հարվածներ հասցնելու ռազմական օբյեկտներին արդեն այս հանգստյան օրերին, եթե Հյուսիսային Կորեան հետ չկանգնի միջուկային փորձարկումներ իրականացնելու որոշումից։ Հաղորդվում է նաև, որ հավանական հարվածին կարող են մասնակցել նաև ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև ցամաքային հատուկ ստորաբաժանումներ և կիբեր զորքեր։

*** Աշխարհն իրար է խառնվել, բայց ֆեյսբուքահայությունը հավանաբար այլ մոլորակում է ապրում, որտեղ ամենակարևոր իրադարձությունը շլյապով կանանց ու Փարիզ գնացող ինչ-որ աղջիկների կարիերային հեռանկարներն են։ 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211407074748642 

Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ
Ամենադիտված