Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնում՝ պատերազմի սպառնալիքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն ավանդույթ է դարձել, որ ցանկացած ռիսկային ու տուրբուլենտ փուլում Նիկոլ Փաշինյանը «թեմայի» մեջ է մտնում՝ ստեղծելով ասուլիսի արհեստական իմիտացիա՝ այդ կերպ հերթական անգամ տիրաժավորելով իր առաջիկա կործանարար անելիքները։ Վերջին ասուլիսն իր բնույթով ոչնչով չէր տարբերվում նախկիններից, որից ակնհայտ էր մի պարզ բան․ այսպես կոչված «անկլավները» Նիկոլը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանն այս մասին բաց տեքստով հայտարարեց՝ ասելով, թե «այդ գյուղերը երբեք էլ ՀՀ սուվերեն տարածքում չեն եղել, հայկական ոչ մի գյուղ չի հանձնվելու»։

Ավելին, արդեն ասուլիսի հաջորդ օրը Փաշինյանի հակապետական այս պնդումը վերահաստատեց Գնել Սանոսյանը՝ նշելով, որ «դրանք հայկական չեն»։ Ստացվում է, իշխանություն կոչվող խմբակը ուղղակիորեն ձեռք է քաշում պատմական հայկական տարածքներից՝ դավաճանաբար հանձնելով Ալիևին։

Ի դեպ, հատկանշական է, որ իր խոսքում Փաշինյանը սկսել է օգտագործել «մարզային հատվածներում դեմարկացիա իրականացնելու» մասին արտահայտությունը, այս կերպ էլ ավելի ընդգծելով իր հակահայկականությունը և Ադրբեջանին հերթական անգամ հավատարմության երդվյալ լինելը։

Տարբեր տեղեկություններ են հասնում այն մասին, որ այս օրերին, կոնկրետ Տավուշում, արդեն իսկ հանրային շրջանակներում թեզեր են շրջանառվում, ըստ որոնց «եթե գյուղերը չտանք, մեզ կկոտորեն, պատերազմ կլինի»։ Իշխանական մերձավոր  շրջապատի ներկայացուցիչները գյուղեգյուղ ընկած մարդկանց մոտ քարոզում են նմանօրինակ գաղափարներ։

Իսկ ասուլիսի ժամանակ Նիկոլն ինքը նշեց, որ առաջիկայում պատրաստվում է գնալ Տավուշ և «մարդկանց հետ խոսելով, բացատրել, թե ի՞նչ են անում և ինչո՞ւ»։

Հերթական անգամ ականատես ենք լինում նիկոլական մանիպուլյացիային, երբ պատերազմի ու ադրբեջանական հնարավոր ագրեսիայի սպառնալիքի տակ հանձնման նոր գործընթաց է պատրաստվում։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես ժամանակին նման կերպ հանձնվեցին Կովսականը, Սանասարը, Քարվաճառը, ավելի ուշ Սուսն ու Աղավնոն, տեղ գյուղի դիրքերը և ՀՀ սուվերեն տարածքի այլ հատվածներ։ Հատկանշական է այն, որ Փաշինյանը բնավ չի խուսանավում և ընդգծում է, որ իրենց համար ավելի հեշտ է «նոր լոգիստիկ հատվածներ» կառուցել, քան պահել 30 տարուց ավել գոյություն ունեցող հայկական դիրքերը։

Նշենք նաև, որ հայկական 4 գյուղերի հանձնումից հետո, բացի լոգիստիկ խնդիրներից, էլ ավելի առնացքային վտանգներ են առաջ գալու, քանի որ գործնականում անհասկանալի ու բաց է մնում, թե ինպես և որտեղ են կառուցվելու խրամատներ, պաշտպանական «ակոպներ» և այլ կարևոր կետեր։ Դրանից բացի Ադրբեջանի ուղղակի ու կոնկրետ վերահսկողության տակ են անցնելու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մի շարք առնացքային հատվածներ, ինչի հետևանքով մարդկանց կենսական անվտանգությունը դրվելու է բացահայտ ռիսկի տակ։

Արմեն Հովասափյան

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ Կոմիտասը Հայաստանի մշակույթի խորհրդանիշն էԳազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար
Ամենադիտված