Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայտնի են առաջին մեդալակիրները

ՍՊՈՐՏ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Դինամո» մարզահամալիրում ընթանում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

Մեդալային առաջին գոտեմարտերից հետո Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են Մանվել Խնձրցյանը (61 կգ) և Արման Մուսիկյանը (65 կգ):

Արծաթե մեդալներ են նվաճել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), իսկ բրոնզե` Հայկ Գասպարյանը (57 կգ), Արման Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ):

«Լյովա Վարդանյանը մեծ նվիրյալ էր ու նաև հիանալի մարդ: Այսպիսի մրցաշարերն էլ շատ կարևոր են երկրի ճանաչման, հանրահռչակման և մեր մարզիկներին փորձի ձեռքբերման հնարավորություն ընձեռելու առումով: Միայն նմանօրինակ մրցաշարերում փորձ ձեռք բերելու շնորհիվ նրանք կկարողանան հետագայում տիտղոսներ նվաճել ամենաբարձր հարթակներում ու բարձրացնել մեր եռագույնը՝ ՀՀ օրհներգի ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, կարևորելով սպորտի զարգացումն ու մասսայականացումը` առանձնացրեց.

«Երևանի քաղաքապատերանի կողմից իրականացվող 35 մարզական միջոցառումներից 15-ը միջազգային են, և դրանցից 5-ն անցկացվելու են խաղային մարզաձևերից: Սա վկայում է այն մասին, որ մենք խրախուսում ու քաջալերում ենք տարբեր մարզաձևեր: Վստահ ենք՝ սպորտի զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունը ևս նպաստում է մեր մարզիկների հաջող ելույթներին ու գրանցած արդյունքներին»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով ֆեդերացիան նպատակ ունի առավել ուժեղ կազմ հավաքել այս մրցաշարի համար:

«Այսպիսի մրցաշարերը հանրահռչակում են ոչ միայն սպորտը, այլև մեր երկիրը: Իտալիայի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին: Մեծ տպավորություններ ունեն, մինչ այս էլ հավաքներ են անցկացրել մեր երկրում»,-ասաց նա:

Լյովա Վարդանյանին նվիրված 3-րդ միջազգային հուշամրցաշարին մասնակցում են 9 երկրի՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի երիտասարդ մոտ 144 ազատոճային ըմբիշներ:

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 3-ին Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ը
Ամենադիտված