Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքի փաշինյանական իմիտացիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավանաբար շատերն են հիշում, թե ինչպես 2020 թվականից հետո Ադրբեջանը՝ ի թիվս բազմաթիվ  քարոզչական մանիպուլյացիաների, հայ-ադրբեջանական սահմանը սկսեց անվանել «ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահման». սա «օվերտոնի պատուհանի» հերթական չափաբաժինն էր, որն իրականացվեց Ալիևի կողմից և փայլուն կերպով ընդունվեց հայկական հանրության կողմից։

Այս ամենը մշտական բնույթ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի», այսինքն՝ ինքն էլ իր կողմից ընդունեց, որ մինչև 2020 թվականը որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից չվիճարկված հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է»։ Վառ օրինակը Ներքին Հանդում 4 հայ զինծառայողների սպանությունից հետո տարածված հայտարարությունն է, որում Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրաված բարձունքներից հայ զինվորների սպանության վայրը ներկայացրել է որպես «ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահման»։

Թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը նման քարոզչությամբ` հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ զուգահեռ Փաշինյանն ինքն է Հայաստանը վերածել պայմանական երկրի, ինչն ամենօրյա ռեժիմով դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ակնհայտ է, որ այսօր մեր բանակն իրական պաշտպանական գործառույթ է իրականացնում խիստ պայմանականորեն․ արտաքուստ բանակը կա, բայց ֆունկցիոնալ առումով բանակի դերակատարությունը հասցվել է պայմանական զրոյականության։ Այս նոնսենսի ակնհայտ օրինակ է, երբ իշխանությունը սահմանին կանգնած զինվորին սպառնում է թշնամուն կրակելու դեպքում դատել և արգելում է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ։

Հաջորդ դրվագում նմանօրինակ մի իրավիճակ է դատական համակարգը, որը վերածվել է ընդդիմադիրներին պատժելու գործիքի․ այսօր Հայաստանում առավել քան երբևէ կան քաղբանտարկյալներ, որոնք զուտ իրենց ազատ խոսքի պատճառով գտնվում են անազատության մեջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են դատավորները կայացնում խայտառակ վճիռներ, ԲԴԽ-ն էլ դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։ Ավելի զավեշտալի ու ողբերգական պատկեր է տիրում պառլամենտում, որը սահմանադրորեն պետք է լինի գործադիր իշխանության թիվ մեկ հակակշիռն ու փոխզսպողը, բայց դարձել է կառավարության խամաճիկը` սովորական գրպանային դակիչ։

Եթե կարճ՝ Նիկոլը Հայաստանը վերածել է պայմանական պետության, բայց դրա գլխավոր նպատակն այն է, որ ինքը շարունակի պահպանել իշխանությունը։ Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունը գործնականում վերածվել է պայմանական ժողովրդի, որովհետև իրական լինելու դեպքում չէր հանդուրժելու պետությունն այսօրինակ գոյացություն դարձնող իշխանությանը։ Ավելի լայն իմաստով, հիմա ընթանում է ոչ միայն պետության, այլ ընդհանրապես հայկական ինքնության պայմանականացման գործընթացի վերջին արարը, որն իշխանությունը ցանկանում է նշանավորել նոր՝ իրականում կրկին պայմանական Սահմանադրության ընդունմամբ։

Ըստ էության, այսօր հասարակությունն ունի վերջին հնարավորությունն ապացուցելու, որ մեր հայրենիքն իրական տեր ունի. հակառակ դեպքում զրկվելու ենք թե՛ պատմական, թե՛ պայմանական հայրենիքից։

Արմեն Հովասափյան

Գազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ
Ամենադիտված