Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին

ՍՊՈՐՏ

Foundación Real Madrid-ի, International Football Camps-ի և Eurosoccer Trips-ի պայմանավորվածության համաձայն՝ այս ամառ  Հայաստանում առաջին անգամ կկայանա Մադրիդի «Ռեալի» միջազգային հավաքը:

Այս մասին ArmSport.am հետ զրույցում պատմել է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») ու «Փյունիկի» նախկին հարձակվող Գևորգ Կարապետյանը, որը նաև հավաքի կազմակերպիչներից և գլխավոր «մեղավորներից» մեկն է:
 

5-օրյա երևանյան հավաքից հետո լավագույնները կմեկնեն Մադրիդ

Կարապետյանի խոսքով՝ հավաքը կկայանա 2024 թվականի հուլիսի 3-7-ը Ավանի ակադեմիայում: Foundación Real Madrid-ի Clinics հավաքի շրջանակում «Ռեալի» ակադեմիայի իսպանացի մարզիչները 5 օր շարունակ կկոորդինացնեն հավաքը և կընտրեն լավագույններին, որոնք այնուհետև մեկշաբաթյա մարզումային հավաքի կմասնակցեն արդեն Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում:

«Ես և Արթուր Մինասյանը (խմբ. — Երևանի «Արարատի» լեգենդար ավագ, նախկին գործադիր տնօրեն) 2017 թվականին Լոս Անջելեսում հիմնեցինք մեր մանկապատանեկան ակադեմիան, որը կոչվում է LA International FC: 2019 թվականին Լոս-Անջելեսում առաջին անգամ անցկացվելու էր Real Madrid Foundation Clinic (ֆուտբոլային հավաք), որի հետ համագործակցում էր Euro Soccer Trips-ը:

Արթուր Մինասյանն ու Գևորգ Կարապետյանը

Իմանալով այդ մասին՝ մեր ակումբի լավագույն խաղացողներին գրանցեցի այդ հավաքին և ծանոթացա նրանց հետ: Հավաքին յուրաքանչյուր տարիքային խմբում պետք է ընդգրկվեն լավագույնները, և հուրախություն մեզ՝ մեր սաներից Գագիկ Սիմոնյանը լավագույնը ճանաչվեց իր տարիքային խմբում՝ հնարավորություն ստանալով մասնակցելու «Ռեալի» մադրիդյան մարզաբազայում կայացած մեկշաբաթյա հավաքին, ինչը մեծ հաջողություն էր մեզ համար։ Դրանից հետո սկսեցինք սերտորեն համագործակցել նրանց հետ, Euro Soccer Trips-ը շատ պրոֆեսիոնալ կազմակերպություն է և նրանք Մադրիդում ունեն իրենց պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակադեմիան, որտեղ մեր ակումբից շատ երեխաներ են ընդգրկված»,- պատմում է Գևորգ Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով՝ այդ համագործակցության շրջանակում էլ առաջարկել է հավաք անցկացնել Հայաստանում, որպեսզի հայ երեխաներին հնարավորություն ընձեռնվի հանդես գալու Մադրիդի «Ռեալի» մարզչական անձնակազմի հետ և հսկայական փորձ ձեռքբերելու:

«Ես, Արթուր Մինասյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի (Pan Armenian Youth Futbol Association-PAYFA) հիմնադիր Արամ Ղահրամանյանը ստեղծեցինք International Football Camps կազմակերպությունը, որը զբաղվելու է միջազգային հավաքների կազմակերպմամբ։ Մեկնեցինք Մադրիդ, ստորագեցինք պայմանագիրն ու կայացավ ծրագրի պաշտոնական ներկայացումը, որին ներկա էր նաև Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոբերտո Կառլոսը»,- պատմում է Գևորգ Կարապետյանը:

Երևանյան հավաքն անցկացվելու է Ավանի ակադեմիայում, մասնակցելու են 8-17 տարեկան երեխաներ: Գրանցումների և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Այս մեծ իրադարձությունը չէր կարող կազմակերպվել առանց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ի ղեկավարներին, որոնք շատ դրական արձագանքեցին ու պատրաստակամություն հայտնեցին օգնելու՝ տրամադրելով Ավանի ակադեմիայի խաղադաշտերը:

Հուսով ենք՝ հավաքին կմասնակցեն ամենատաղանդավոր հայ երեխաները,  և նրանցից լավագույնները կընտրվեն մարզիչների կողմից՝ հնարավորություն ստանալով 1-շաբաթյա հավաքի մասնակցել Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում»,- ասում է Գևորգ Կարապետյանը:

LA International Football Club-ը համախմբել է Լոս-Անջելեսի շուրջ 250 հայ երեխայի

Անդրադառնալով Լոս-Անջելեսում գործող Los Angeles International Football Club-ին՝ Գևորգ Կարապետյանն ընդգծում է՝ ակումբի պատանեկան թիմերն այս տարիների ընթացքում մեծ հաջողություններ են գրանցել։ Այժմ ակումբում 5-15 տարեկան շուրջ 250 երեխա է մարզվում:

«Շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնցից երկուսը՝ Սերգեյ Առաքելյանն ու Գևորգ Թումանյանը, այժմ հանդես են գալիս իսպանական «Բոադիլյա» ակումբում՝ դարձյալ Eurosoccer Trips-ի հետ համագործակցության շրջանակում:

Մասնակցել ենք տարբեր մրցաշարերի ու գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ: Ունենք նաև շատ ուժեղ մարզչական կազմ, որով շատ հպարտ ենք: Մեզ հետ են Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների նախկին խաղացողներ Տիգրան Դավթյանը, Վիուլեն Այվազյանը, Տիգրան Վարդանյանը, Ալեքս Քոսեմյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանն ու Վարդան Հովսեփյանը:

  

Ունենք նաև իտալացի մարզիչ, որը «Մանչեսթեր Սիթիի» սան է եղել: Մեր ակումբի հետ նաև շատ այլ անուններ են կապված, որոնք իրենց մասնագիտական բարձր որակներով շատ են օգնում մեզ՝ լավագույնս հանդես գալու ԱՄՆ-ի տարբեր տարիքային բարձրակարգ առաջնություններում»,- ասում է Գևորգ Կարապետյանը:

Կարապետյանն ընդգծում է՝ իրենց նպատակը Հայաստանի պատանեկան հավաքականների համար որակյալ կադրեր պատրաստելն է. «Ունենք շատ տաղանդավոր տղաներ, և հուսով ենք՝ ապագայում նրանք կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվն ու հանդես կգան Հայասատնի տարբեր տարիքային հավաքականներում»:

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 3-ին Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ը
Ամենադիտված