Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը Հայաստանին մղում է տնտեսական «ինքնասպանության»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստանի» ներկայացուցչին և ռուսական վճարումների շուկայում իր աղբյուրին։  Նշվում է, որ այժմ «Միր» քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։ «Ռուսական վճարային շուկայում աղբյուրը հայտնել է նաև երկրի բանկերի մեծ մասում մոտ ապագայում «Միր» քարտերի շահագործման դադարեցման մասին մասին», - հայտնում է հրատարակությունը: Լրատվամիջոցների տեղեկություններով` «ՎՏԲ Հայաստան»–ում հիմնական գործառնությունները հասանելի կլինեն «Միր» քարտապանների համար: Դրանց թվում են ՎՏԲ-ի բանկոմատներից (Հայաստան) կանխիկացում, առցանց բանկային ծառայությունների վճարումներ և առցանց գնումներ։

Ուշագրավն այն է, թե ինչպիսի սինխրոնությամբ ՀՀ բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ՝ ՎՏԲ-ի, հանկարծ որոշում կայացրին դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը, ընդ որում այդ մասին իմանում ենք ոչ թե ՀՀ բանկերից, կամ ԿԲ-ից, այլ հենց ՎՏԲ ներկայացուցիչներից: Նման սինխրոնությունը խոսում է այն մասին, որ որոշումը քաղաքական է և ընդունված է վերևներում: Պատահական չէր, որ Եվրոպայի խորհդարանի կողմից ընդունված վերջին բանաձևում Հայաստանին կոչ էր արվում խուսափել ՌԴ-ին օգնելուց, որպեսզի հայկական կազմակերպությունները չհայտնվեն արևմտյան սանկցիաների տակ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է հետևել Արևմուտքի կուռատորների հորդորներին, առանց, իհարկե, հաշվարկելու, թե ինչ վնաս կարող է հասցնել Հայաստանին և մեր երկրի տնտեսությանը նման որոշումը; Ավելորդ չի լինի հիշեցնել, որ նախորդ տարվա երկնիշ տնտեսական աճը, որով այդքան հպարտանում է Փաշինյանը, ապահովել են հիմնականում հենց ռուս ռելոկանտները: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ հիմնական առևտրային գործընկերոջ դեմ նման ոչ բարեկամական  քայլերն անպատասխան չեն մնալու, իսկ պատասխանը Հայաստանի տնտեսության համար կարող է անչափ ցավալի լինել: Օրինակ, ռուսական կողմը կարող է արգելել դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտները: Ո՞վ է այդ դեպքում ավելի շատ տուժելու, երբ ՌԴ-ում աշխատող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները չկարողանան ֆինանսապես օգնել իրենց ընտանիքներին: 

ՌԴ–ից փոխանցումների ծավալն սկսել է կտրուկ աճել 2022–ի մարտից, երբ սկսվեց ռուսների զանգվածային ներհոսքը Հայաստան։ Ամբողջ 2022–ի ընթացքում այն աճել է 4–ից ավելի անգամ՝ գերազանցելով 3 մլրդ դոլարը։ Արդյունքում՝ տրանսֆերտները կրկին սկսել են նշանակալի դեր խաղալ ՀՀ տնտեսության մեջ, ինչպես 10–15 տարի առաջ։ 2023-ին ՌԴ-ից ուղարկված տրանսֆերտները 2022-ի համեմատ աճել են 7 անգամ և կազմել են  882 միլիոն դոլար: Հասկանալի է, որ Արևմուտքի թելադրանքով առաջնորդվելու արդյունքում կրկին տուժելու է Հայաստանի շարքային քաղաքացին, սակայն Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին այդ հանգամանքը, կարծես թե, այնքան էլ չի մտահոգում, կարևորը՝ թելադրողները գոհ մնան...
Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյան
Ամենադիտված