Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1988 թ. ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են գործադուլներ ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով. պատմության այս օրը (23 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

 ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Օդերևութաբանության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Ծովի օր, Զամբիա՝ Աֆրիկայի օր, Հունգարիա և Լեհաստան՝ Հունգարա-լեհական բարեկամության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1307 - կաթողիկոս է օծվել Կոնստանդին Գ Կեսարացին:

1869- ծնվել է  գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

1874 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1914 –ծնվել է հայ խորհրդային մեխանիկ գիտնական Արթուր Սողոմոնյանը:

1923 - վախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր, նաև հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:

1937- ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր սահմանադրությունը, որի հիմքում ընկած են եղել ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։

1966- ստեղծվել է ՀԽՍՀ ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1988- ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են բազմօրյա գործադուլները ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով:

-հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նամակ է հղել Գորբաչովին, որտեղ կոչ է արել գտնել Ղարաբաղի հարցի լուծման  «վճռական, դեմոկրատական և սահմանադրական» եղանակ:

1990-կապված Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին  գտնվող Բաղանիս-Այրում գյուղից միջպետական ավտոճանապարհի գնդակոծության հետ հայկական զինված ստորաբաժանումները մտել են այդ գյուղ և գրավել այն, որի արդյունքում զոհվել է 8 ադրբեջանցի:

2004-Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը՝ «Վնեշտորգբանկ»-ը դարձել է «Հայխնայբանկ»-ի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատերը։

2007- Երևանի քաղաքապետ Երվարդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացել են «Մոսկվայի տուն»-ը:

2009-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը  3 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:

2009 –վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

2015-Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ ստորագրահավաքով պահանջել է դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և բնության համար։ 

2016 –վախճանվել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյան:

2019-կայացել է համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համազգային թատրոնի հարակից տարածքում ծխուկներ հավաքել:

2021-Մոտ մեկ ամիս Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը վերափոխվել է շարժման շտաբի։

2022- Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղինբողոքելով համայնքների խոշորացման դեմ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1749 —ծնվել է ֆրանսիացի աստղաբան, մաթեմատիկոս Պիեռ-Սիմոն Լապլասը:

1769 –ծնվել է անգլիացի երկրաբան և քարտեզագիր Ուիլյամ Սմիթը:

1801 - Սանկտ-Պետերբուրգում սպանվել է Պավել 1-ին ռուսական ցարը:

1841 —Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացել է Եվրոպայում առաջին ֆոտոսրահը:

1842 –վախճանվել է ֆրանսիացի գրող Ստենդալը, որը հանդիսանում է հոգեբանական վեպ ժանրի հիմնադիրներից մեկը:

1848 - Հունգարիան հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից:

1857 - առաջին վերելակն է տեղադրվել Նյու Յորքում Բրոդվեյ սիթի- 488 հասցեում:

1876 - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրել է իր ստեղծած էլեկտրական լամպը:

1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվել է ցանց: 1910 - ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:

1919 - Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնել է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:

1956 – հռչակվել է առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

1966 —400 տարվա ընդմիջումից հետո Հռոմում հանդիպել են Հռոմի պապը և Կենտրբերիի արքեպիսկոպոսը:

1983 —ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը առաջին անգամ խոսել է Ստրատեգիական Պաշտպանական Առավելության ծրագրի մշակման մասին:

1992 –վախճանվել է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը:

1994 - Սիբիրում վթարի է ենթարկվել Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվել է 75 մարդ:

2001- «Միր» տիեզերական կայանը խորտակել են Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու մոտակայքում:

2011 –վախճանվել է անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

2013 –վախճանվել է ռուս գործարար, մաթեմատիկոս, միլիարդատեր Բորիս Բերեզովսկին:

2019 —Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմատ Տոկաևը երկրի մայրաքաղաքը վերանվանել է Նոր-Սուլթան ի պատիվ նախկին նախագահի:

Կ. Խաչիկյան

Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է
Ամենադիտված