Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է բոլշևիկների հարձակումը. գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան. պատմության այս օրը (25 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ստրկության և տրանսատլանտյան ստրկատիրության զոհերի հիշատակի օր, Հունաստան՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Մշակույթի աշխատողների օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912 - ծնվել է  բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը։

1912 - ծնվել է  նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը։

1921- Հայաստանի հակաբոլշևիկյան ապստամբության ժամանակ սկսվել է բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվել է Երևանը հանձնել առանց կռվի։

1955 - ծնվել է  բանաստեղծ, լրագրող Մանիկ Աճեմյանը։

1973 - վախճանվել է  բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Տիգրան Հախումյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆինլանդիայի հետ։

1994-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկու ադրբեջանական ինքնաթիռ կասետային ռումբեր են նետել Հորադիզի մոտ գտնվող հայկական դիրքերի վրա, ընդ որում, դրա արդյունքում տուժել են նաև ադրբեջանական զինվորները։

2002- ռուսաստանյան «Պորտ Կավկազ» նավահանգստից դեպի Վրաստան ուղղություն վերցրած 24 վագոններ կրող առաջին լաստանավը հասել է Փոթի նավահանգիստ։ 

-երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ:

2007- վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ և ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

2010-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։

2014-Եգիպտոսում գերմանահայ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամբ հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ։

2015-աշխատավարձ ստանալու պահանջով նաիրիտցիները փակել են գործարանի կից փողոցը։

2021-Ռուսերենն Արցախում երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել: Արցախի պետական լեզուն շարունակել է մնալ հայերենը:

-Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել  Ջաբրաիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

2022- Ներխուժման արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, ինչպես նաև մի շարք այլ դիրքեր։

2023-Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցեl:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

421 —համաձայն լեգենդի Գովաբանության օրը Սուրբ Մարիայի կողմից Հյուսիսային Իտալիայում գոթերի կողմից փրկված ծովափնյա ճահճային կղզիների բնակիչների միջոցով  հիմնադրվել է Վենետիկը։

752 —Հռոմի պապ ընտրված Ստեֆան 2-րդը վախճանվել է ապոպլեկսիկ հարվածից։ Քանի որ նա չէր հասցրել անցնել պահանջվող օծման արարողությունը՝ նրա անունը չեն գրանցել որպես Հռոմի պապ, իսկ նրա հաջորդը վերցնելով նույն անունը այդպես էլ պատմության մեջ մնացել է անորոշ անունով, կամ Ստեֆան-2 կամ Ստեֆան-3։

1655- հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Տիտանը:

1699 –ծնվել է  գերմանացի երգիչ-երգահան Յոհան Ադոլֆ Հասսեն։

1712 —վախճանվել է անգլիացի բուսաբան, բժիշկ, միկրոսկոպիստ Հեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը։

1801 –վախճանվել է գերմանացի բանաստեղծ և կոմպոզիտոր Նովալիսը։

1802 —մի կողմից Ֆրանսիայի, Իսպանիայի և Բատավյան հանրապետության, իսկ մյուս կողմից Անգլիայի միջև կնքվել է Ամենյան խաղաղության պայմանագիրը։

1820 - Ռուսական կայսրությունում սկսել են երկրից վտարել ճիզվիտներին:

1821- Հունաստանը հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1843 —Լոնդոնում բացվել է հետիոտնային թունել Թեմզայի տակով, որը կապել է Վրեպպինգը Ռոզերքրիստի հետ։

1867 - ծնվել է  իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին:

1881 - ծնվել է  հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Բելա Բարտոկը։

1908- ծնվել է բրիտանացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինը, որը ստացել է Սըր կոչումը։

1917- Վրաց ուղղափառ եկեղեցին անկախացել է Ռուսական կայսրությունից:

1926 - ծնվել է  վրացի խորհրդային դերասան Արչիլ Գոմիաշվիլին։

1947 - ծնվել է  անգլիացի երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան Էլթոն Ջոնը։

1983- Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրել է Լուսնային քայլվածք պարային շարժումը:

1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայացել է մոմերով ցույց։

1992 —մշտական վնասների պատճառով դադարել է լույս տեսնել ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող անգլիական երգիծական «Պանչ»ամսագիրը։

1997 —արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարած գանձերի որսորդները հայտարարել են, որ Էկվադորի ափերի մոտ հայտնաբերել են 1654 թվականին խորտակված ոսկով և արծաթով բեռնված իսպանական La Capitana առագաստանավը։ Ըստ նախնական հաշվարկների գանձի արժեքը գնահատվել է մի քանի միլիարդ դոլլար։

2002- հայտնաբերվել է էպիլեպսիայի գենը:

2018 —Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտար-զվարճանքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

  Կ. Խաչիկյան

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվել
Ամենադիտված