Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:

Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և նախատեսվող հոբելյանական միջոցառումներն իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Հանճարեղ կինոռեժիսորի և շանսոնիեի հոբելյանները կարևորվում են նրանց արվեստի արժևորման, միջազգայնացման և ուրույն ստեղծագործական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից:

Սերգեյ Փարաջանովը թողել է բացառիկ ժառանգություն, որն այսօր մեծ հետաքրքրություն ունի աշխարհում, սակայն մինչ օրս մնում է չուսումնասիրված: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ օտարերկրյա կինոկազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ վարպետին, և դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախատեսվում են երկու տասնյակից ավելի տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են բացահայտելու Փարաջանով արվեստագետին, ուսումնասիրելու նրա արվեստն ու յուրօրինակ կինոժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառման շրջանակում ներկայացվելու են լուսանկարչական ցուցահանդես, «Նռան գույնը» ֆիլմը և ֆիլմի հատվածների ինստալյացիոն ցուցադրություն: Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված են նաև գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հրատարակչական, մարզային և կրթական ծրագրեր, Հայաստանում և արտերկրում ֆիլմերի ցուցադրություններ, տեսալսողական արտադրանք՝ ֆիլմ և ֆիլմաշար, հեռուստահաղորդում, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական երգարվեստի ամենաազդեցիկ ու նշանավոր հայազգի երաժիշտներից մեկին: Նախատեսված է իրականացնել 16 տարաբնույթ միջոցառում, որոնք միտված են հանրահռչակելու նրա ժառանգությունը: Լեգենդար արտիստի և մեծ հայի 100-ամյակի շրջանակում պատրաստվել է տոնակատարությունների ընդգրկուն ծրագիր. միջոցառումներ տեղի կունենան Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Նախատեսված են համերգներ արտերկրում, Երևանում և ՀՀ մարզերում, ցուցահանդեսներ, հրատարակչական ծրագրեր, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում:

«Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը
Ամենադիտված