Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2016 թ. սկսվել է Քառօրյա պատերազմը. պատմության այս օրը ( 01 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային օր, Հաբ-Նիսան՝ ասորական Նոր տարի, Իրան՝ Իրանի Իսլամական հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման օր, կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադարձել է Հարավային Կովկաս։
1657 –ծնվել է Ավետիք Եվդոկացին։
1878 – ծնվել է գրող, հայկական գրականության արձակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Արազին (Մովսես Հարությունյան)։
1904- սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել են Տալվորիկ:
1909- Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարներին զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերունիները:
1920- սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։
–ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։
1930- ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։
1932 –ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։
1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աղդամի, Թովուզի և Լաչինի ուղղություններով հայտնվել են մոտ 50 հոգիանոց զինված թուրքական կազմավորումներ։
2002- վախճանվել է «Արարատ»-ի «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:
2009-ըստ «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի միջև կնքված պայմանագրի Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է 154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` գործող 110-ի փոխարեն և Հայաստանում ուժի մեջ է մտել կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի համար սահմանված ավելացած նոր սակագները։
2010- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։
2011-Հայաստանի կառավարությունը որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազեցվել է մոտ 24 տոկոսով:
2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը․լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։
2020- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի անց է կացվելու ընտրությունների երկրորդ փուլ՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:
2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրան կաշառակերության մեղադրանք է առաջադրվել:
2023- վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

313 – վախճանվել է հռոմի կայսր Դիոկլետիանոսը։
568 —լանգաբորդները սկսել են իրենց ներխուժումը Իտալիա։
1778 —Նորօռլեանցի գործարար Օլիվեր Պոլլակը մտահղացել է դոլլարի նշանը՝ $։
1809 —ծնվել է ռուս դասկան գրող Նիկոլայ Գոգոլը։
1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։
1873 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։
1875 —անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրատարակել է շաբաթական եղանակի տեսություն։
1889 —Չիկագոյում վաճառքում հայտնվել է առաջին ավտոմատ աման լվացող մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։
1890- բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։
1891 —նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հաիթի։
1901 —տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը․ թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է բախվելով ստորջրյա քարերին, որի հետևանքով զոհվել է 180 մարդ։
1922 —վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։
1924 —Անտուան դե Սենթ Էկզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Օդաչուն»։
1933 —նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։
1934 —ծնվել է խորհրդային, ամերիկյան և ռուսական ռադիո և հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։
1937 —Բիրման անկախացել է Հնդկաստանից։
1938 — Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։
1939 —Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին, ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։
1940 —Նյու-Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։
1967- Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։
1969 —Չինաստանի Կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է «կուլտուրական հեղափոխության» ավարտը։
1976– Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են «Apple» համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։
1979 —Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի այաթոլլա Հոմեյնին հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության ստեղծումը։
1991 —չեղարկվել է Վարշավյան համաձայնագիրը (ռազմական դաշինք)։
2001 —Հոլանդիայում գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը։
2004 - Գուգլն ակտիվացրել է «Ջի Մեյլ» էլեկտրոնային փոստային ծառայությունը։
2009– Խորվաթիան և Ալբանիան մտել են ՆԱՏՕ-ի կազմ։
2015-վախճանվել է ճապոնացի երկարակյաց Միսաօ Օկավան, որը հանդիսացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը (ծնված 1898 թվականին)։

Կ. Խաչիկյան

Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներիԿոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Ամենադիտված