Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հարվածի համար «հող» է նախապատրաստում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվում է Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը:

Սպասվածի համաձայն՝ թեման լայն քննարկումների առարկա է դարձել Մոսկվայում, Բաքվում, Թեհրանում և տարածաշրջանի այլ մայրաքաղաքներում։

Չնայած հայկական կողմը մանրամասներ չի ներկայացրել Արևմուտքի հետ սպասվող քննարկումների օրակարգից, այնուհանդերձ, որոշ մայրաքաղաքներից ստացվող հայտարարություններն ուշագրավ են թվում։

Մասնավորապես, Բաքուն նշել է, թե այս հանդիպումը «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է՝ նշելով, թե այն «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձևավորմանը․ այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն՝ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»,- ասված է հայտարարության տեքստում։

Արբեջանական կողմը նաև հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ը այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում լարվածության նոր ալիք հրահրել։

Թեմայի հետ կապված Պետդեպարտամենտից էլ ընդգծել են, թե Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում իրենց նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Ի դեպ, Պետքարտուղարությունից հայտնել են, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. հենց այդ նպատակով է ԱՄՆ-ը ընդլայնում Հայաստանի հետ լայն հարաբերությունները:

Ըստ էության, Բաքուն հանդես է գալիս համարձակ «դեմ» դիրքորոշմամբ, քանի որ նախ տարածաշրջանային բոլոր առանցքային երկրները դեմ են և բարձր զգայունությամբ են վերաբերվում ՀՀ-Արևմուտք հարաբերություններին: Ակնհայտ է, որ այս հարաբերությունների վերաբերյալ կարծիք կարող են հայտնել ՌԴ-ն կամ Իրանը, զուգահեռաբար, այնուամենայնիվ, ասելով, որ դա ՀՀ ինքնիշխան գործն է, սակայն Ադրբեջանի արձագանքն անհասկանալի է, հատկապես, երբ պատերազմի ու ռազմական սպառնալիքի գործոնը մշտապես օգտագործում է հենց Ադրբեջանը և ոչ՝ Հայաստանը։

Թերևս սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փաստացի հող է նախապատրաստում ապագա հնարավոր էսկալացիաների պատասխանատվությունը կրկին հայկական կողմի վրա գցելու համար։

Ի դեպ, վերջին երկու օրերին ադրբեջանական լրատվականների և տելեգրամ ալիքների խոսույթն ու ոճն ամբողջովին տեղավորվում են այս տրամաբանության տիրույթում։ Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանցիների համար այս փուլում որոշ կոնկրետ քայլերի գնալը ամենաձեռնտու սցենարն է։

Չի բացառվում, որ սա այսօր ավելի համարձակ արվում է, շոշափելով և զգալով այս հարցում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի տրամադրությունները։ Մյուս կողմից՝ այս ամենը է՛լ ավելի խոցելի է, քանի որ չկա լուրջ բովանդակություն ՀՀ-Արևմուտք ձևաչափերի ներքո, ռազմական հավասարակշռությունը շարունակում է խախտված մնալ, ավելի մեծ է աղմուկը, քան այն, ինչ իրականում ներկայումս հնարավոր է ունենալ ՀՀ-Արևմուտք հարաբերություններում։ Եթե լիներ հարուստ օրակարգ, ապա այն ինչ-որ կերպ կբացահայտվեր կամ կհայտարարվեր Պետդեպի կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Հատկանշական է նաև, որ, եթե Արևմուտքը մտահոգվի առանձին ՀՀ-ի մասին, ապա հնարավորինս առանց խնդիր կփորձի հասնել իր նպատակներին, սակայն, ինչպես Ուկրաինայի պարագայում, այնպես էլ այսօր, Հայաստանի դեպքում, իսկապես տվյալ երկրների անվտանգության մասին որևէ մեկն Արևմուտքում չի մտածում։

Հիմնական շահագրգռությունն այն է, որպեսզի այդ երկրներն ավելի ակտիվ դուրս գան ՌԴ-ի դեմ, ինչը հստակ գծած ու երկար ժամանակ պլանավորած պարտիայի մի դրվագ է։

Արմեն Հովասափյան

Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյան
Ամենադիտված