Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միևնույն է, Արտյոմին բռնելու ենք». Հակարի կամրջին ադրբեջանցիները սպառնացել են մորն ու քրոջը

ՖՈՏՈ

Բռնի տեղահանությունից հետո արցախցիները բարբառային լեզվամշակույթի, խոհանոցային գաղտնիքների ու այլ ավանդույթների պահպանման նպատակով, սոցիալական հարթակում ստեղծել են տարբեր խմբեր, որտեղ օգտատերերը կիսվում են նկարներով, գյուղերի ու քաղաքների մասին հակիրճ տեղեկություններով։ 

«Արցախի շեները» (գյուղերը) խմբի հիմնադիր Արտյոմ Աթաբեկյանը MediaHub-ին ասում է, որ նպատակն ավելի շատ արցախցիներին համախմբելն էր։ Մեկ-մեկ նաև Արցախի բարբառով հումորներով ու բանահյուսության ասույթներով են կիսվում։ 

«Սկզբից մտածեցի` գուցե հետաքրքիր չի լինի, բայց կարճ ժամանակում խումբն իր շուրջը հավաքեց ակտիվ օգտատերերի»,- ասում է նա` նշելով, որ Արցախի բնակավայրերի մասին հրապարակումներով հետաքրքրված են նաև հայաստանաբնակ հայրենակիցները։

Արտյոմը Մարտակերտից է, արմատներով՝ Մեհմանա գյուղից։ Սա Արցախի առաջին ու միակ հունական գյուղն է։ Մեր զրուցակիցը ևս հունական արմատներ ունի․ Խարիտոնի տատից ժառանգել է հավատարմությունը: 

«Հույն ժողովուրդը որպես հնագույն ազգ հավատարիմ են։ Խարիտոնի տատից ու Գարեգին պապից մեզ փոխանցվել է մարդկային արժեքներից կարևորագույնը։ Դրա համար փորձում եմ հավատարիմ մնալ արմատներիս, համախմբել բոլորին, որ իրար չկորցնենք, պահպանենք մեր ավանդույթները»,- ասում է Արտյոմը։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նույն դիրքում կռվել են Արտյոմն ու հարազատ եղբայրը՝ Արթուրը, որից հետո նա պայմանագրային հիմունքերով է շարունակել ծառայությունը, քանի որ թշնամու դիրքերը մոտեցել էին Մարտակերտին, իսկ քաղաքին պաշտպաններ էին պետք։ 

«Նախքան Արցախի շրջափակումը վիրահատության նպատակով մեկնեցի Ռուսաստան։ Վերադարձին տուն տանող ճանապարհ չկար, փակ էր։ Ինձ համար դա ամենածանր շրջանն էր, երբ գիտակցում էի, որ մայրս, քույրս այնտեղ են, միջոցները սուղ։ Հետևում էի լրահոսին, ուզում էի գժվել։ Իսկ սեպտեմբերի 19-ին ոչ մի կերպ մերոնց հետ կապ հաստատել չկարողացա, քանի որ Արցախում բջջային կապ չկար, իսկ հայկական լրատվամիջոցներում տեղ գտած լուրերը սարսափեցնող էին»,- հիշում է նա։

Պատերազմից հետո օրեր անց կապը վերականգնվել է նաև Մարտակերտում։ Երիտասարդն այստեղից կարողացել է կապ հաստատել մարտակերտցիների հետ, որ իր ընտանիքի հետ նաև քաղաքում մնացած միայնակ, անօգնական մարդկանց էլ տարհանեն։ Այստեղ նրան օգնել է վարչակազմի ղեկավարը։ 

«Հակարի կամրջին ադրբեջանցիները վախեցրել են մորս ու քրոջս, հարցրել են, թե՝ «ո՞ւր է ձեր տղան, միևնույն է, Արտյոմին բռնելու ենք»։ Պատճառը «Ֆեյսբուքում» իմ ակտիվությունն էր, հաճախ եմ հայտնվել իրենց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Մայրս ասել է, որ ես Արցախում չեմ, իրենք չեն հավատացել։ Մամաս շատ էր վախեցել, փառք Աստծո, հիմա լավ է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Բռնի տեղահանությունից հետո Աթաբեկյանները վերադարձի հավատը չեն կորցնում։ Ասում է՝ առաջին հնարավորության դեպքում նորից կգնան Մարտակերտ. «Ամենադժվարը մորս համար է։ Շատ է կարոտում, գոնե գերեզմանների, մեր սրբությունների համար գնալը պարտադիր է։ Մայրս ասում է՝ «Հայաստանն էլ մերն է, հայրենիք է, բայց Արցախը ծննդավայր է»»։ 

Արցախցի երիտասարդի համար այս օրերին սկզբունքային է պահպանել բարբառային մշակույթը, հանրայնացնել Արցախի քաղաքների ու գյուղերի մասին տեղեկություններ, գրի առնել հայտնի մարդկանց մասին զրույցներ, հանդիպումներ կազմակերպել։

Հունան Թադևոսյան

Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին
Ամենադիտված