Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության․ Ահա, թե որտեղից է սկսիզբ առել իրական պարտությունների շղթան․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

 

«Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն առիթ դարձրած որոշ լրատվամիջոցներ, փորձագետներ և վերլուծաբաններ շարունակում են իրենց սպեկուլյատիվ մեկնաբանություններն ու երևակայական ենթադրությունները: Մեկն ասում է՝ իբրև ինքը հասկացել էր, որ 2016թ. Սերժ Սարգսյանը «հանձնում էր» Արցախը, մյուսը գրում է՝ «Ադրբեջանը հասավ որոշակի հաջողության», մեկ այլը գրում է՝ «ո՞վ է սադրել ապրիլյան պատերազմը» և այլն:

Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ շարունակելու են անմիտ փորձեր անել Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայաստանի ղեկավարության ռազմական և դիվանագիտական հաղթանակները ներկայացնել որպես 2020թ. նիկոլյան խայտառակ ձախողումների նախերգանք կամ պատճառ: Հասկանալի է, որ այդ շրջանակները, Նիկոլի կառավարությանը ծառայելով հանդերձ, պատրաստ չեն հաշվի նստել փաստերի հետ: Բայց որքան էլ անհիմն խոսեն, գրեն, ցնորամիտ վերլուծություններ անեն, միևնույն է, դրանից փաստերը չեն փոխվում: Իսկ փաստերը հետևյալն են:

1. Ադրբեջանի զինված ուժերը, մեծ զոհերի գնով, 2016թ.-ին չե՛ն հասել իրենց նպատակին: Նույնիսկ ոզնուն է պարզ, որ ամբողջ ծավալով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա նախաձեռնող Ադրբեջանի նպատակը 400 հա տարածք գրավելը չէր, այլ Արցախ ներխուժելը: Եթե կուզեք վերհիշել, ապա Արցախի ՊԲ-ն պատրաստ էր երկու օրում հետ վերադարձնել նաև այդ 400 հեկտարը, սակայն հավանական զոհերից խուսափելու համար որոշվեց 2016թ. ապրիլի 5-ին համաձայնվել ՌԴ ԳՇ միջնորդությամբ և Ադրբեջանի խնդրանքով առաջարկվող ռազմական գործողությունների դադարեցմանը:

2. 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների վերլուծությունները (ինչպես բոլոր բանակներում) հնարավորություն տվեցին բացահայտել հակառակորդի ռազմական ներուժը և մտահաղացումները, ինչպես նաև մեր ԶՈՒ ուժեղ և թույլ կողմերը: Արդյունքում ուժեղացվեցին ինժիներա-պաշտպանական կառույցները, համալրվեցին ԶՈՒ կարողությունները, կատարելագործվեցին անձակազմի հմտությունները, ընդունվեց 2018-24թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը, բարեփոխվեցին պետությունը խաղաղից ռազմական դրության բերելու անհրաժեշտ մեխանիզմները և այլն:

3. Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պետություներ խստորեն դատապարտեցին սանձազերծված պատերազմը և կոչ արեցին վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող խաղաղ բականցություններին:

4. 2016․ մայիսից մինչև 2018թ․ մայիսը ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածեցին 24 պաշտոնական հայտարարություն և մամուլի հաղորդագրություն, որոնցից 10-ում ուղղակիորեն հիշատակվել են Վիեննայի և Սանկտ- Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ըստ այդմ՝ բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները։ Սա նշանակում էր արցախա-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այսինքն՝ արդյունքում Ադրբեջանը զրկվելու էր ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելու բոլոր հնարավորություններից, հետևաբար, ստատուս քվոյի պահպանումն ավելի մեծ հնարավորություններ էր ստեղծելու Արցախի Հանրապետության փաստացի գոյությունը ամրապնդելու համար։

5. Որոշ փորձագետներ այս օրերին հիշել են նաև 2016թ. ապրիյան պատերազմից հետո, Արցախի քաղաքական ուժերի հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հայտնի հանդիպումը: Դա լավագույն ապացույցն է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է բավարար քաղաքական կամք Արցախյան հիմնախնդիրը խաղաղ եղանակով լուծելու համար, և բացառապես համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը:

6. Եվ վերջապես, ապրիլյան պատերազմում Հայաստանի ռազմաքաղաքական հաջողություններն էին ստիպել Ալիևին 2016թ. հոկտեմբերի 7-ին հայտարարել․ «…Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ»։

Փաստ է նաև այն, որ 2018թ. մայիսից սկսած՝ «թավշյա հեղափոխականների» կառավարությունը, իր վտանգավոր զիգզագներով, դիլետանտությամբ ու հանցավոր ինքնավստահությամբ ամբողջությամբ աղավաղեց ու ձևախեղեց Արցախյան բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման տրամաբանությունը՝ հանգեցնելով այն Ադրբեջանի 44-օրյա ռազմական ագրեսիայի, իսկ հետագայում նաև Արցախի ամբողջական հայաթափման:

Փաստ է նաև այն, որ մեր իշխանություն կոչվածներն ու նրանց սպասարկող հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչները  առ այսօր ի վիճակի չեն ճշգրիտ հետևություններ անել ո՛չ հաղթանակներից, ո՛չ էլ պարտություններից: Իշխանության հետ մնալու մոլուցքը նրանց դարձրել է ստի և կեղծիքի գերի այն աստիճան, որ ամեն ինչում պատրաստ են տրվել մանիպուլյացիաների և անտեսել աղաղակող փաստերը:

Իսկ ամենացավալի փաստն այն է, որ 2018թ. «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության: Ահա, թե որտեղից է սկիզբ առել իրական պարտությունների շղթան»:

ԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ
Ամենադիտված