Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2016թ. ԱԹՍ-ը խոցել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 5 մարդ. պատմության այս օրը ( 04 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Համացանցի միջազգային օր, Անգոլա՝ Խաղաղության օր, Չինաստան՝ Երեխաների օր, Սենեգալ՝ Անկախության օր (Ֆրանսիայից):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1820- ծնվել է Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը:

1840 –ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։

1855 –ծնվել է ռազմական գործիչ Թովմաս Նազարբեկյանը։

1904 –ծնվել է դերասան Դավիթ Մալյանը։

1920- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի, և վրեժ լուծել Սուլթանովին ձերբակալած հայերից։ Նույն երեկոյոն գրավել են Քյատիկ, Արան-Զիման և Նախչևանիկ գյուղերը։

1945 –ծնվել է լիբանանահայ նկարիչ Սեդա Մանուկյանը։

1949 —ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել խլացնել «հակախորհրդային» ռադիոալիքները։

1957 –վախճանվել է կինոդերասան, սպա, Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին։

1971 –ծնվել է թավջութակահար Արամ Թալալյանը։

1992- կապված Իրանի արտգործնախարարի խորհրդական Բեզեդա Մազախիրիի Ստեփանակերտ այցի հետ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հաստատվել է հարաբերական անդորր։

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։

2003-Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետևանքով գործել է Հայաստանի էներգացանցի պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը, և Մեծամորի ատոմակայանը անջատվել է ընդհանուր էներգացանցից:

2007-Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

2013-Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ և Արայիկ Պետրոսյանները:

2016-ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ։ Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ը խոցել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 5 մարդ։

2019-Պետեկամուտների կոմիտեն մեղադրել է «Սպայկա» ընկերությանը պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամ վնաս պատճառելու մեջ և միջնորդություն ներկայացրել դատարան կալանավորելու ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու մեղադրանքով։

2021- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին, որտեղ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

2022-վախճանվել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

188 –սպանվել է Սեվերների դինաստիայի Հռոմի կայսր Սեպտիմի Բասսաին Կարակալլան։

397 –վախճանվել է գերմանա-իտալացի արքեպիսկոպոս, սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցին։

636 –վախճանվել է իսպանացի արքեպիսկոպոս, սուրբ Իսիդորոս Սևիլյացին։

1297- Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնել է Արագոնի թագավորին:

1500- պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործել է Բրազիլիան, կարծելով, որ այն կղզի է։

1541 —իսպանացի ճիզվիտ Իգնատի դե Լայոլան աշխահում առաջին անգամ ստացել է գեներալի կոչում։

1581- նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինը անձամբ է բարձրացել նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհել ասպետի պատվավոր կոչում:

1774 –վախճանվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ Օլիվեր Գոլդսմիթը։

1785 —անգլիացի գյուտարար Էդմունդ Կարտրայտը արտոնագիր է ստացել իր ստեղծած ոտքի կառավարմամբ աշխատող ջուլհակագործական մեքենայի համար։

1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքել են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։

1794 —տեղի է ունեցել ճակատամարտ Ռացլավիցայի տակ, որի արդյունքում Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած լեհ ապստամբները հաղթանակ են տոնել ռուսական ցարական զորքերի նկատմամբ։

1818 –ծնվել է անգլիացի գրող Թոմաս Մայն Ռիդը։

1821 —ծնվել է ամերիկացի գյուտարար Լյուիս Յեյլը, որը հանդիսանում է ցիլինդրիկ դռան փականի հայտնագործողը։

1884 - Բոլիվիան Չիլիին է զիջել Անտոֆագաստա երկրամասը, զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։

1896 —ոսկե ավազ հայտնագործելու մասին տեղեկատվության տարածումից հետո սկսվել է Ոսկու տենդը ԱՄՆ-ի Յուկոնայում։

1920 —ադմիրալ Վրանգելը ընտրվել է Ղրիմում գտնվող ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

1929 — վախճանվել է գերմանացի ինժիներ, գյուտարար Կարլ Բենցը, ով հանդիսանում է ավտոմոբիլաշինության պիոներներից մեկը։

1948 –ծնվել է քուրդ հասարակական գործիչ Աբդուլլահ Օջալանը։

1949- ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել էՀյուսիսատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն:

1968 – վախճանվել է ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգը։

1973- Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը, որի երկու երնաքերները հետագայում կործանվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:

2017 —սիրիական պատերազմի ընթացքում Խան-Շեյխուն քաղաքում տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործում։

2019 —վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր, դերասան, սցենարիստ, հրապարակախոս Գեորգի Դանելիան։

2023 —Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ–ի անդամ:

Կ. Խաչիկյան

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվել
Ամենադիտված