Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կսկսի 2022-ի սեպտեմբերի նման գործողություններ․ Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի բացասական արձագանքներին, այսօր Բրյուսելում կկայանա Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։ 

Ի՞նչ կարող ենք սպասել դրանից, արդյո՞ք Ադրբեջանի հոխորտանքները նաև գործնական փուլ կանցնեն․ MediaHub-ն այս հարցերի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

«Ես անկեղծ ասած չեմ հետևում՝ ինչ է անում Փաշինյանը, կամ դրան ինչպես են արձագանքում Ադրբեջանն ու Թուրքիան։ Բայց իմ գծով կարող եմ ասել, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կսկսի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի նման գործողություններ։ Բայց դա ոչ թե կապված է ինչ-որ հանդիպման հետ, այլ զուտ Ադրբեջանը պատրաստ է նմանատիպ գործողությունների։ Այսինքն՝ ռազմական առումով։ Ու հաշվի առնելով ՀՀ ԶՈւ ողբալի վիճակը` Ադրբեջանին խանգարող ռազմական լուրջ գործոն այս պահին չկա։ Ու քանի դեռ Ադրբեջանի համար ի դեմս հայկական ԶՈւ-ի զսպող գործոն չկա, այդ հավանականությունը միշտ կա»,- նշեց ռազմական փորձագետը։

Ավելի լայն ռազմական գործողությունների վտանգ, ըստ Վրթանեսյանի, այս պահին չկա։
«Գուցե սխալվում եմ, խնդրում եմ այս մասը ֆիքսել, որ գուցե սխալվում եմ, բայց այս պահին ավելի լայն ռազմական գործողությունների վտանգ ես չեմ տեսնում։ Ադրբեջանում նախապատրաստվում են միշտ, բայց մեծ գործողությունների պատրաստ լինելու վկայություններ ես դեռևս չեմ տեսնում»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե արդյո՞ք այդ գործողությունները հենց Տավուշում էլ կսկսվեն՝ հաշվի առնելով չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ ոսկեպարցիների արձագանքը, Կարեն Վրթանեսյանն ասաց՝ չի կարող ասել, թե որտեղ ու ինչ սցենարով կլինի դա։

«Նիկոլը էն կարգի ա ավիրել մեր պաշտպանական համակարգը, որ թշնամին ունի գործողությունների ընտրության լայն հնարավորություն՝ որտեղ, ինչ, ինչ ֆորմատով։ Թե որ պահին ինչ ու ոնց կլինի, չեմ կարող ասել»,- ամփոփեց խոսքը ռազմական փորձագետը։

MediaHub-ը հիշեցնում է, որ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս զանգահարել էր թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ այն, որ բրյուսելյան եռակողմ հանդիպումը չի հետաձգվել, չնայած Ադրբեջանի դիտողություններին, կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ, ի վերջո, լարվածության։

Հայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Ամենադիտված