Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերն «ապտակեցին» Էրդողանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերի տարածաշրջանային կարևոր իրադարձություններից էր Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որտեղ Էրդողանի իշխող կուսակցութունը պարտություն կրեց․ ի դեպ՝ նշենք, որ Էրդողանի քաղաքական վերջի սկիզբը դրվեց 5 տարի առաջ՝ ՏԻՄ նախորդ ընտրություններին, երբ էրդողանականները պարտվեցին երեք հիմնական քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր։

Այս ընտրությունները երկրորդ ծանր հարվածն է Էրդողանին։ Նշենք, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն իրենց կարևորությամբ ոչ մի ձևով չեն զիջում նախագահի կամ պառլամենտի ընտրություններին, հակառակը՝ ունեն առանցքային նշանակություն։ Եվ այսպես․ ստացած քվեների ընդհանուր թվով 5 տարի առաջ Էրդողանը հաղթել էր, այս ընտրություններում՝ պարտվեց։

Ընդ որում, եթե 5 տարի առաջ քեմալականների հաղթանակը քվեների միայն մի քանի տոկոս տարբերությամբ էր, ապա հիմա` Ստամբուլից մինչև Անկարա, հաղթանակը 10-30 տոկոս ջախջախիչ առավելությամբ է։ Քեմալականները հաղթանակ են տոնում Թուրքիայի ամբողջ՝ արևմուտքից մինչև երկրի կենտրոն ձգվող տարածքներում։ Էրդողանականներն ու նրանց դաշնակից ազգայնամոլական կուսակցությունը առավելություն են ստացել հիմնականում կենտրոնական շրջաններում։

50 հազար զոհերով երկրաշարժի գոտում, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, ընտրել են Էրդողանի կուսակցությանը։ Այս ընտրություններին էրդողանականները կորցրել են Թուրքիայի 30 խոշոր քաղաքներից 15-ը։

Ինչպես և կանխատեսում էին տարբեր մանսագետներ՝ Էրդողանն այս պարտությունը բավականին ցավոտ տարավ, չնայած դրան, նա հայտարարեց, թե «սա մեր վերջը չէ, մեզ համար շրջադարձային կետ է»։

Ըստ էության, պարտության ծանր ազդեցությունը թաքցնել անգամ չէր կարողանում ու չէր էլ փորձում։ Էրդողանն անմիջապես հավելեց, որ կատարվածը Թուրքիայում ժողովրդավարության հաղթանակն է, իսկ իրենք կվերլուծեն պարտության պատճառները, և չորս տարի ժամանակ ունեն այդ սխալներն ուղղելու համար։ Հավելենք, որ Էրդողանն արդեն իսկ նշեց այդ պատճառները՝ ընդգծելով, որ տնտեսության դժվարությունների, ինֆլյացիայի ուղղությամբ աշխատելու են։

Ակնհայտ է, որ Էրդողանի այս հայտարարությունները նշանակում են, որ այս քաղաքական գործիչը գիտակցում է, որ առնվազն Թուրքիայի ներսում խոսում են իր վերջի մասին, գիտակցում է, որ պարտության գլխավոր պատճառը տնտեսական ճգնաժամն է, և ուղերձ հղեց, որ արտահերթ ընտրություն թույլ չի տա, որովհետև գիտակցում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների վերահսկողությամբ գործող լրատվամիջոցներն արդեն իսկ գրում են Թուրքիայում հնարավոր արտահերթ ընտրությունների ու էրդողանի առավել վաղ վերջի մասին։

Մյուս կողմից սուլթանական հակումներով ու հարևան երկրների տարածքներ ներխուժելու հավակնություններով` Էրդողանն արդեն իսկ փորձեց մրցակցի հաղթանակը գրանցել իր հաշվին, ընտրությունների արդյունքն ու իր պարտությունը հայտարարելով ժողովրդավարության հաղթանակ` իր առաջնորդած Թուրքիայում։

Այն, որ Թուրքիայի նախագահն իրավացիորեն արձանագրում է, թե պարտության առաջին ու գլխավոր պատճառը տնտեսական ճգնաժամն է, հուշում է նաև Հայաստանի համար։ Էրդողանի արտաքին քաղաքականության հետ թուրքերը համաձայն են, նաև Հայաստանի դեմ քաղաքականությունը հարցեր չի առաջացնում։

Եվ սա դրսևորվել է մեկ տարի առաջ, նախագահական ընտրություններում, երբ այս նույն տնտեսական ճգնաժամը կար. անգամ 50 հազարից ավելի զոհով երկրաշարժ եղավ, բայց էրդողանը խոստանում էր միավորել թյուրքական աշխարհը, խոստանում էր Թուրքիան դարձնել ազդեցիկ, ինքնուրույն խաղացող մեծ քաղաքականության մեջ, և նրան ընտրեցին։

Պետք է փաստենք, որ ներկայումս թուրքերի խնդիրը ներքին է․ տնտեսության, աղքատության, գործազրկության, լիրայի անկման, թանկացումների ցուցանիշները նկատելի ու ծանր են Թուրքիայի քաղաքացիների համար, իսկ նրանք մշտապես են առաջնորդվել տնտեսական գործոնով։

Եվ Էրդողանի երկու տասնամյակի քաղաքական կարիերայի հիմքում եղել է հենց նրա տնտեսական քաղաքականությունը, որը հակիրճ կարելի է ձևակերպել այսպես՝ հնարավորություններ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։

Ամեն ինչ փոխվեց 2016-ի հեղաշրջման փորձից հետո, երբ Ռեջեփ Էրդողանն իր անձնական շահերը սկսեց դիտարկել Թուրքիայի և թուրքերի շահերից վեր։

Ստացվում է, որ չորս տարի անց, ամեն ինչ չկորցնելու համար, Էրդողանն ունի միայն մեկ հնարավորություն՝ ուշքի բերել երկրի տնտեսությունը, ինչն անել հնարավոր է․ ի դեպ, բացառված չէ, որ Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ներկայացվի որպես հնարավոր ելքերից մեկը՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ ուղիղ` իբր տնտեսական կապի դուրս գալու համար։

Հայաստանի համար սա նշանակում է ռիսկերի ավելացում։ Ամփոփելով՝ հավելենք, որ ընտրելով քեմալականներին՝ Թուրքիան նախընտրեց աշխարհիկ և ազատ կարգերը` Էրդողանի կրոնամոլ և գլխաշորով կարգերի փոխարեն։

Ըստ էության, Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին ու նրա կուսակցությանը հաղթեց առաջին անգամ, ավելին, թուրքերը ցույց տվեցին, որ հիասթափված են, որ չորս տարի անց կարող են Էրդողանի համար կայացնել վերջնական որոշում։

Արմեն Հովասափյան

Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը
Ամենադիտված