Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն ավագանին դիտարկում է, որպես գործադիրի որոշումները դակողներ, կույրաղիք․ Իզաբելլա Աբգարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգում է․ «Ըստ իր(Ավինյանի) կողմից առաջարկվող նախագծի՝ ավագանու խմբակցությունների ղեկավարները պետք է մեկ անգամ իրավունք ունենան նախքան քվեարկությունը 15 րոպե ընդմիջում վերցնել՝ ներկայիս երեք անգամվա փոխարեն»:

Թեմայի վերաբերյալ 1or.am-ը զրուցել է տիկին Աբգարյանի հետ։

- Տիկի՛ն Աբգարյան, թվում է, թե կանոնակարգային հասարակ որոշում է, ինչո՞վ է այդ առաջարկը խանգարում խմբակցությունների աշխատանքին։

- Դա հենց այն ժամանակն է, երբ նիստի ընթացքում կարողանում ենք խորհրդակցել միմյանց հետ։ Օրինակ՝ նախորդ նիստին, Տիգրան Ավինյանը կանոնակարգի կոպիտ խախտումներ էր թույլ տվել՝ չէր դրել քվեարկության մեր խմբակցության ղեկավարի առաջարկը, նաև ընդդիմությունը հնարավորություն չէր ունեցել քվեարկել չզեկուցվող փաթեթի ընդունման նախագծին։ Նման իրավիճակներում մենք միայն այդ 15 րոպեներն ունենք, որ դուրս գանք խորհրդակցենք։ Խնդիրն այն է, որ քվեարկության նախնական որոշումը ընդամենը նախագծին ծանոթանալով կարող է լինել, իսկ ելույթներից և հարց ու պատասխանից հետո շատ բան է փոխվում, այլ հանգամանքներ են առաջ գալիս։ Սա խմբակցությունների համար անհրաժեշտ է․ մեր օրակարգերում 20  և ավելի հարց է լինում, ոչ թե՝ 2-3։

-Նշում եք, որ անհրաժեշտություն է խմբակցությունների համար։ Նախագիծը բերվում է իշխանական խմբակցության կողմից, իրենց ժամանակ պե՞տք չէ։

- Իշխանությունը դիմացինի կարծիքը լսելու կարիք չի ունենում։ Կարելի է ենթադրել, որ պատրաստի որոշմամբ միշտ գալիս են նիստի և իրենց որոշման վրա չի ազդում՝ ոչ հարց ու պատասխանը և ոչ էլ այլ հանգամանքներ։

-Ո՞րն է իշխանության նման նախագիծ բերելու միտումը։

- Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, որովհետև իրենց բոլոր որոշումները, կանոնակարգի փոփոխությունները միտված են եղել հնարավորինս արագ անց կացնել նիստը և հնարավորինս արագ էլ դակել որոշումներն ու գնալ։ Հենց այդ տրամաբանությամբ էլ չզեկուցվող հարցերի փաթեթը չեն ուզում դարձնել զեկուցվող։ Իշխանությունն ավագանին դիտարկում է, որպես գործադիրի որոշումները դակողներ, կույրաղիք։

Իսկ ժողովրդավարության սկզբունքներից ելնելով՝ պետք է լինեն փոխզսպման մեխանիզմներ։ Անթույլատրելի է, երբ քաղաքապետն է բերում որոշումներ, թե ինչպես պետք է աշխատի ավագանին։ Նման որոշումները պետք է ավագանուց բխեն։

 

 

ԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ
Ամենադիտված