Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անցան փոխհրաձգության. ի՞նչն է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման պատճառը» 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի սկզբին իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վատթարացել է, գրում է iz.ru-ն: Նախ, Բաքուն է հայտնել, որ հարևանը սկսել է զորքեր, զրահատեխնիկա և հրետանի տեղափոխել շփման գիծ։ Երևանում, ի պատասխան, հայտարարել են, որ իրենք բոլոր իրավունքներն ունեն իրենց տարածքում պաշտպանական գծեր կառուցել։ Այնուհետև կողմերը գրեթե ամեն օր սկսել են մեղադրել միմյանց  ինտենսիվ կրակոցների համար: Բացի այդ, կողմերը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Այսպես, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանն ասել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ հնարավոր չի եղել ընդհանուր հայտարարի գալ: «Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,- ընդգծել է նա։ Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հիշեցրել է, որ Բաքուն հայկական բանակի «ագրեսիվ զինումը» սպառնալիք է համարում։ «Որպեսզի ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին, Հայաստանը պետք է խուսափի սադրիչ քայլերից։ Ադրբեջանը վճռականորեն կճնշի իր դեմ ուղղված սպառնալիքները»,- զգուշացրել է նա։

Քաղաքագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ Բաքուն փորձում է վերադարձնել Տավուշի մարզի այն ութ գյուղերը, որոնք հայկական կողմն իր վերահսկողության տակ է վերցրել 1990-ականների սկզբին։ «Փաշինյանի կառավարությունը պատրաստ է զիջելու, բայց դրան դեմ են մի շարք հայկական հասարակական միավորումներ, վետերանների կազմակերպություններ, ընդդիմադիր կառույցներ։ Ըստ այդմ, Բաքուն սրում է իրավիճակը։ Ադրբեջանը կարծես թե իր հարևաններին ընտրության առաջ է դնում՝ կա՛մ ուժային սրացում, պատերազմ և գյուղերի կորուստ, կա՛մ պարզապես դրանց խաղաղ փոխանցում առանց զոհերի»,- նշել է նա։
Կովկասագետ Ստանիսլավ Տարասովն էլ ասել է, որ տարածաշրջանում պայմաններ են ստեղծվում լայնամասշտաբ սրացման համար։ «Հայաստանը մոտենում է Արևմուտքին, առայժմ խոսք է գնում առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասին, բայց ապագայում կարող ենք տեսնել նաև ակտիվ ռազմատեխնիկական և պաշտպանական համագործակցություն։ Հասկանալի է, որ դա կտրականապես դուր չի գալիս ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև՝ Իրանին, Թուրքիային ու Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, կան սահմանափակող գործոններ: Օրինակ, Ադրբեջանի բարգավաճումը կառուցված է Եվրոպային էներգառեսուրսների վաճառքի վրա։ Եթե  Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի, ապա էներգետիկ ռեսուրսներ մատակարարելու տեղ չի լինի, երկրի տնտեսությունը կփլուզվի, ուստի Ադրբեջանը զգույշորեն կգործի»,- բացատրել է նա։

Ե՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել
Ամենադիտված