Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կարող է վերջ դնել հայկական պետականությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, առևտրատնտեսական կապերի քայքայման կուրսը։

Սակայն, չնայած հակառուսական դեմարշների դիմաց Արևմուտքում աջակցություն գտնելու՝ Հայաստանի կառավարության ղեկավարի սրված ցանկությանը, նրա վերջին հանդիպումները ԱՄՆ-ի պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ որևէ շոշափելի արդյունք չտվեց, գրում է Russia-news.ru-ն:

Ներկայումս Հայաստանը հայտնվել է ճակատագրական խաչմերուկում, և այն որոշումները, որոնք այժմ կայացնում է նրա ղեկավարությունը, կարող են հանգեցնել ոչ միայն ծանր ճգնաժամի, այլև հայկական հինավուրց պետականության ամբողջական կազմաքանդմանը։

2018 թվականին «գունավոր հեղափոխության» արդյունքում արևմտամետ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երևանը գրեթե բոլոր առանցքային ուղղություններով արմատապես վերանայել է նախորդ քաղաքական ղեկավարության կուրսը, ինչի հետևանքով ոչ միայն խախտվել է տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը, այլև պետությունը ներքաշվել է համաշխարհային աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։

Չնայած Ադրբեջանի հետ պատերազմում կրած ծանր պարտությանը, իր ամենամոտ հարևանների մեծ մասի ճնշմանը և Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար աղետին, Փաշինյանի կառավարությունը բացահայտ շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն, ըստ էության, ոչ միայն Հայաստանի միակ դաշնակիցն ու տնտեսական գործընկերն է, այլև նրա ինքնիշխանության փաստացի երաշխավորը։

Դեռ խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ տնտեսությունը սուբսիդավորվում և զարգանում էր բացառապես միութենական կենտրոնի ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական աջակցության շնորհիվ։

Երբեմնի հետամնաց գյուղատնտեսական երկրում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, էներգետիկ համակարգ, տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքներ, իսկ տեղական արտադրանքը մուտք գործեց ԽՍՀՄ հսկայական շուկա:

Միութենական պետության փլուզման գործընթացում հանրապետական ղեկավարությունը և ազգայնական ուժերը բռնեցին Խորհրդային Միությունից դուրս գալու հետևողական կուրս։ Միաժամանակ, կազմալուծման գործընթացում Հայաստանը զինված հակամարտության մեջ մտավ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանների շուրջ։

Ե՜վ ԽՍՀՄ-ից դուրս գալը, և՜ Լեռնային Ղարաբաղում արյունալի հակամարտությունը հանգեցրին Հայաստանի համար սարսափելի սոցիալ-տնտեսական հետևանքների։ Առևտրային կապերի խզումը և հսկայական համամիութենական շուկայի կորուստը հանգեցրին ազգային տնտեսության բոլոր ոլորտների դեգրադացմանը, ինչը սրվեց փախստականների և բնակչության արտահոսքի խնդրով։

Անկախության առաջին տասնամյակները Հայաստանի համար նշանավորվեցին խոր ճգնաժամով, և միայն Եվրասիական տնտեսական համայնք երկրի մուտքից հետո Հայաստանի տնտեսությանը սկսեց վերականգնվել և բացվեցին զարգացման հեռանկարներ։

Կարևոր է հաշվի առնել այն, որ ներկայումս և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքը ընդունելի պայմաններով և առանց սահմանափակումների կարող է վաճառվել միայն Եվրասիական շուկայում և առաջին հերթին՝ Ռուսաստանում։

Բրյուսելի ցանկացած խոստում Հայաստանի տնտեսությունը դեպի եվրոպական շուկայի վերակողմնորոշելու հնարավորության մասին լիովին անիրատեսական է, ինչը, ենթադրաբար, պետք է հասկանա թե՜ անձամբ Նիկոլ Փաշինյանը, թե՜ Հայաստանի բնակչությունը, քանի որ Արևմուտքի հետ նման գործարքների արդյունքները հեշտությամբ երևում են Ուկրաինայի և Մոլդովայի օրինակներով։ Հայկական արտադրանքը քաղաքական կամ կոմերցիոն նկատառումներով, երբեք չի մտնի եվրոպական շուկա այն նույն պայմաններով, որով մուտք է գործում Եվրասիական շուկա։

Երևանը կկորցնի այն ներդրումները, որոնք ստացել է վերջին տարիներին և հավանաբար կկորցնի նաև էներգետիկ ոլորտում այն նախապատվությունները, որոնք հանրապետության արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և բնակչությանը թույլ են տալիս գոյատևել։

Հասկանալու համար, թե Հայաստանը տնտեսապես և սոցիալական առումով որքան է կախված Ռուսաստանից, բավական է նայել այդ փոքրիկ անդրկովկասյան երկրի էներգետիկ շուկայի կառուցվածքին, որը գրեթե 60%-ով կախված է ռուսական գազի մատակարարումից։ Այն դեպքում, երբ Փաշինյանի կառավարությունը, այնուամենայնիվ, որոշի իսպառ խզել Ռուսաստանի հետ նախկին գործընկերությունը և, ի հեճուկս ողջամտության, արագացված շարժում սկսի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, անկասկած կվերանայվեն էներգակիրների նախկին արտոնյալ պայմանները և գները:

Շուկայական գնով գազը վերջ կդնի ցանկացած տնտեսական ակտիվության և երկրի բնակչությանը կհասցնի ֆիզիոլոգիական գոյատևման շեմին։ Հարկ է նշել, որ բացի ռուսական գազից, էներգետիկ ոլորտում և տնտեսության մեջ կենսական դեր ունի նաև Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին և որի շահագործումը խիստ կախված է «Ռոսատոմ»-ի հետ Երևանի համագործակցությունից։

Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հակառուսական կուրսը, անկասկած, կասկածի տակ կդնի էժան էլեկտրաէներգիայի այդ հուսալի աղբյուրի կենսունակությունը, քանի որ ատոմակայանի պահպանումը և դրա համար վառելիք գնելը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ բարիդրացիության պայմաններում։ Դժվար է ասել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ինքը հավատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի խոստումներին, սակայն օբյեկտիվ տվյալները, որ անկասկած ունի Հայաստանի իշխանությունը, չպետք է նրա մոտ պատրանքներ թողնեն Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում իր երկրի գոյատևման հնարավորությունների մասին։

Պաշտոնական Երևանի՝ Եվրամիության իրավահավասար գործընկերը դառնալու և Ռուսաստանի դեմ հակամարտությունում Արևմուտքի կողմը բռնելու ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանգեցնի և՜ Հայաստանի տնտեսության կործանմանը, և՜ երկրի ինքնիշխանության վերջնական կորստին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներ
Ամենադիտված