Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվական անորոշությունը՝ խուճապի պատճառ․ ո՞ւր են պատկան կառույցները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղ առավոտից՝ 7։20-ից, տելեգրամյան ալիքներով, հիմնականում ֆեյք էջերով տարածվում է, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում։

Ուսուցիչներն ու ծնողները խառնվել են իրար։ Տեղեկության կեղծ լինելու մասին ահազանգեցին մեդիա փորձագետները՝ ցույց տալով, որ տարածվող լուսանկարը կեղծ է, ինչպես կարելի է ստուգել և այլն։

Դպրոցներում կատարյալ անորոշություն էր, ոչ մի դպրոց չգիտեր՝ դադարեցնե՞լ դասապրոցեսը, թե՞ ոչ։

Խնդիրն այն չէր, որ ծնողները կամ դպրոցները հավատացել էին լուրերի իսկությանը։ Հարցն այն է, որ իսպառ բացակայում է պաշտոնական տեղեկատվությունը։ Ներքին գործերի նախարարությունը մինչ այս պահը հաղորդագրություն չի տարածել։

Ազգային անվտանգության ծառայությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ տեղեկատվությանը կանդրադառնա ավելի ուշ. 7։20-ից տարածվող տեղեկատվությանը…

Այն դեպքում, երբ խոսքը ահաբեկչության վտանգի մասին է, այդ կառույցից միայն ինչ-որ պաշտոնյաներ են արձագանքում այս կամ այն լրատվականին, պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չկա։

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի փոխտնօրենի խոսքով՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն իրենց դպրոցում ստուգողական աշխատանքներ են իրականացնում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածվող լուրին արձագանքեց միայն 12։35-ին՝ 5 ժամ անց։

Ընդ որում, չխոսելով աշակերտների անվտանգության մասին՝ միայն նշվեց, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Սա այն դեպքում, երբ ծնողների մեծ մասը, հատկապես Կենտրոն վարչական շրջանի դպրոցների աշակերտներին արդեն տարել էին տուն։

Որոշ տնօրեններ դադարեցրել էին դասապրոցեսը և աշակերտներին տուն ուղարկել՝ հայտարարելով, որ երկրորդ հերթի աշակերտները դասի չգնան։ Այսինքն դպրոցները իրավիճակի կարգավորումը թողել էին քաղաքացիներին՝ ով ցանկանում է, թող իր երեխային տանի տուն, ով ոչ՝ թող մնա։

Սա կրկին համակարգված աշխատանքի բացակայություն է։ Որոշումը բացառապես վերին օղակից պիտի գա՝ կա՛մ դասերը շարունակվում են, կա՛մ՝ ոչ։

Քիչ առաջ էլ քաղաքապետարանն էր խոսում լուրի կեղծ լինելու մասին՝ դարձյալ միայն լրատվամիջոցի հարցին ի պատասխան։ Դպրոցները փաստացի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են, բայց՝ ոչ մի պաշտոնական հողորդագրություն…

Ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)
Ամենադիտված