Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1991թ. Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռոքեն-ռոլլի համաշխարհային օր, Թաիլանդ և Նեպալ՝ Սանգկրան (Նոր տարի), Չադ՝ Ազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1286- Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։

1889 –վախճանվել է  պատմաբան և հրապարակախոս Գաբրիել Պատկանյանը։

1904– Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ, Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյանը։

1909 – ծնվել է խաղողագործ-սելեկցիոներ Սուսաննա Խաչատրյանը։

1919 – ծնվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը։

1920 –հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղ է ժամանել Դրոն գլխավորելու ղարաբաղյան ուժերը և հայտարարել է դիրեկտորիատ ստեղծելու մասին, որը գլխավորել է Խաչիկ Մելքումյանը։

1926-Երևանում ցուցադրվել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»:

–ծնվել է  նկարիչ Գրիգոր Աղասյանը։

1928 –ծնվել է  հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը։

1963-ծնվել է շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:

1966-վախճանվել է բանաստեղծ, քաղաքական գործիչ Գուրգեն Հայկունին:

1991-Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը:

2001-ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հարավային հարևան Մերիլենդ նահանգի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել: 

2004-գիշերը Հայաստանի իշխանությունները ճնշել են ընդդիմության կողմնակիցների խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում: Իրավապահները գործածել են  ջրցան մեքենաներ և պայթուցիկներ: Բազմաթիվ ցուցարարներ ստացել են  վնասվածքներ: 

2006-ըստ Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտիի դատավճիռի  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության 30 տարով՝ առանց ներման իրավունքի:

2007 -«Իմպիչմենտ» դաշինքի նախընտրական քարոզարշավը սկսվել է  Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքով, և ավարտվել  Բաղրամյան պողոտայում:

2017-Հայաշատ Լոս Անջելեսում առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման, որի պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր:

2018- Փաշինյանի ղեկավարած քայլերթի մասնակիցները հասել են Երևան: «Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող են անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարել է ՆիկոլՓաշինյանը:

2021- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆոտոսեսիա է արել Բաքվում բացված ցուցահանդես–պուրակում, որտեղ ցուցադրված են Արցախի դեմ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան և ռազմավարի ավարի այլ նմուշներ, սպանված ու գերևարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։

2022- խորհրդարանում Նիկոլ փաշինյանը հայտարարել է, որ Միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»:

2023-կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱՄ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1111-Հենրիխ 5-րդը թագադրվել է Սրբազան հռոմեական կայսրության թագավոր:

1204-Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել և թալանել են Կոնստանտինապոլիսը:

1519-ծնվել է ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին:

1605-վախճանվել է Համայն Ռուսիո ցար Բորիս Գոդունովը:

1743-ծնվել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ և  ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը հանդիսացող Թոմաս Ջեֆֆերսոնը:

1759-Ֆրանսիացիները հաղթել են Բերգենի ճակատամարտում:

1808-ծնվել է իտալացի գյուտարար, հեռախոսի ստեղծող Անտոնիո Մեուչչին:

1918-Եկատերինգրադի գրոհի ժամանակ սպանվել է Սպիտակների շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող գեներալ Լավր Կոռնիլովը:

1919-ճնշվել է հակահեղափոխական բունտը Մյունխենում և ստեղծվել է Բավարիայի խորհրդային հանրապետությունը կոմունիստների գլխավորությամբ:

1934-ավարտվել է «Չելյուսկին» նավի անձնակազմին փրկելու օպերացիան:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատի զորքերի կողմից գրավվել է Վիեննան:

1948-ծնվել է շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին:

1955-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Իրինա Խակամադան:

1970- Ապպոլոն-13 տիեզերակայանում վթար է տեղի ունեցել՝ պայթել է թթվածնի տարողությունը:

1975-տեղի է ունեցել իշխանափոխություն Չադում:

Կ. Խաչիկյան

Հայաստանում ձյուն է տեղում․ Լարսը փակ էԱրգելափակումից դուրս են բերել 42 ավտոմեքենա, 45 քաղաքացու ցուցաբերել են օգնությունՌուբլին հասավ գրեթե 5-իԼուսավորիչում հարաբերական անդորր է․ «Հրապարակ» Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է. «Ժողովուրդ» Հարցը ջրելու՞ են․ «Հրապարակ» «Շիշ բռնողի» եղբայրն իր իշխանական կապերն օգտագործում է ի շահ իր գործատուի․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում է արտահերթ ընտրությունների․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. «Ժողովուրդ» Վիճաբանություն-ծեծկռտուք․ բժիշկները պայքարում են պայմանագրային զինծառայողի կյանքի համար Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն․«Հրապարակ» Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներիԿոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էր
Ամենադիտված