Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ինչ պետք է անել, ինչ է հնարավոր անել, ինչ ենք ուզում անել․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ի´նչ պետք է անել, ի´նչ է հնարավոր անել, ի´նչ ենք ուզում անել։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Այնուհանդերձ, ի՞նչ ասաց Նիկոլը․

Շարադրությունը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջո պետք է հասկանալ, թե ԱԺ վերջին, հայտնի նիստում ի´նչ ասաց կամ ի´նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետության համար սա է կարևոր։

Իսկ Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»։

Ապրիլի 5-ին «գցեց» Արևմուտքը, մինչ այդ նա ջարդել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ավելի վաղ նրան «գցել էր» Թուրքիան, ու Էրդողանին շնորհավորելու գնալն էլ չօգնեց։ Ադրբեջանն էլ նոր պահանջներ է դնում, այսինքն՝ «խաղաղության պայմանագրի» թեման էլ ջրվեց։

Ու հիմա երկրի գործող ղեկավարը չգիտի՝ ինչ անի։ Ողբերգությունն այն է, որ սա իր անձնական պրոբլեմը չէ, այլ մերը՝ Հայաստանինը, մեր ընտանիքներինը։

Ի՞նչ ասաց ՔՊ-ն․

Իրականում մի քանի հոգի են, որ փարավոնի ստրուկի նման են՝ ընդհանուր սեկտայական մթնոլորտի մեջ։ Մնացած 80 տոկոսի մոտ արդեն կասկածի ցեցը մտել է։

Ի՞նչ ասաց ընդդիմությունը․

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց բավական արժանապատիվ պահեցին։ Ինքս չգիտեմ, թե ավել ի´նչ կարելի էր անել՝ հորդառատ ստի, կեղծիքի չդադարող տարափի տակ։ Մարդիկ երևի թե արեցին առավելագույնը։

Ի՞նչ հասկացավ հասարակությունը․

Կարծում եմ՝ քիչ բան։ Սա հուշում է՝ մարդկանց պետք է բացատրել, մեկնաբանել, տեղ հասցնել։

Ի՞նչ է ասում Տավուշը․

Պետք է ճիշտ հասկանանք տավուշյան շարժման էությունը։ Տավուշյան շարժումը  արտաքին դիմադրության մասին չէ։ Դա ներքին դիմադրության շարժում է, որն արդեն դարձել է ապակուսակցական, համախմբել արժանապատվության զգացումով, ընդգծված հեղինակությամբ մարդկանց։ Սակայն չի կարելի թույլ տալ, որ Տավուշը դառնա երգուպարի, նկարահանումների, խրոխտ ելույթների, իսկ հետո հանկարծ մի օր էլ՝ ռազմական բախման թատերաբեմ։ Տավուշը պետական լուրջ ճգնաժամի խնդիր է, որի մեջ մեզ ներքաշել է երկրի փաստացի ղեկավարը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ գյուղերն Ադրբեջանինն են, և Բաքվի հաղթաթուղթը հիմա դա է՝ Նիկոլի ասածները, որով և սպառնում են Տավուշի «ըմբոստներին»։ Սա լուրջ ճգնաժամ է, քաղաքական խնդիր է,  սա քաղաքական լուծում պահանջող խնդիր է։ Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է։

Ի՞նչ պետք է անի լայն ընդդիմությունը․

Երբ երկրի առաջին դեմքն ասում է՝ այլևս չգիտեմ, թե ինչ պետք է անել, նրա դեմ շատ արագ պետք է ձևավորվի այլընտրանքային ուժ, որը սեփական հասարակությանն ասի՝ ինչ պետք է անել։ Սա լայն ընդդիմության ամենակարևոր գործն է։ Հակառակ դեպքում դառնալու ենք աղետի սպասող զանգված, կամ ավելի վատ՝ պասիվ մեղսակից։ Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ի´նչ պետք է անել, ի´նչ է հնարավոր անել, ի´նչ ենք ուզում անել, որպեսզի բոլորով, առանց ընտրազանգվածային տարբերակման, փրկվենք։ Խելամտությունը և պատասխանատվությունը պահանջում են արագ ու ռացիոնալ քայլեր, որոնք հնարավոր է սկսել հենց հիմա։ Քննարկումը պետք է հենց սրա շուրջ լինի, ոչ թե էմոցիոնալ կոչերի։ Իմ առաջարկները պատրաստ եմ առաջիկայում կետերով ներկայացնել»,- գրել է Հովհաննիսյանը։

Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներ
Ամենադիտված