Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանյան ավտոբոսներից մեկում երեկ հերթական միջադեպն է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի հետ։

Սամվել Վարդանյան անունով մի երիտասարդ, ավտոբուսում տեսնելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասատրյանին, վիրավորական արտահայտություններ է արել նրա հասցեին և այդ ամենը տեսագրել։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը հայհոյել և հարվածել է երիտասարդի ձեռքին։

Միջադեպից հետո ՔՊ ողջ վերնախավը մեկ հրահանգով դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ իրավական գանահատականը այդ միջադեպին չի ուշանա։ Կարճ ժամանակ անց ոստիկանությունը խուլիգանություն մեղադրանքով ձերբակալել է երիտասարդին, քրեական վարույթ է հարուցվել։

Իհարկե, դատապարտելի է, երբ տարեց մարդու նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում ավտոբուսում, կամ հանրային այլ վայրերում, բայց չմոռանանք, որ դրա միակ մեղավորն ու պատասխանատուն հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ցանկացած հայորդի իրավունք ունի դժգոհելու գործող իշխանություններից Արցախի և Հայաստանի հարցում նրանց վարած քաղաքականության համար և սեփական տեսակետը հայտնել, իսկ երբ այդ տեսակետը համեմվում է վիրավորանքով և հայհոյանքով, պետք է հասկանալ, որ ատելության մթնոլորտի այս ծայրահեղ դրսևորման պատասխանատուն հենց իշխանություններն են, որոնք ոչ միայն երկիրը հասցրել են այս վիճակին, այլև ամեն ինչ արել, որպեսզի ատելության մթնոլորտը խորանա, ընդ որում, երջանիկ բարեբախտություն է, որ իրավիճակը հանգուցալուծվել է ընդամենը վիրավորանքով և քաշքշուկով։

Շատ ավելի ծանր հետևանքներ կարող են լինել գործող իշխանությունների և նրանց ներկայացուցիչների համար, որոնք այսքանից հետո դեռ հանդգնում են հայտնվել հանրային վայրերում։

Նելլի Օհանյան

Զախարովան պատասխանել է Բերբոքի` ռուսական ռազմաբազաների մասին հայտարարությանը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ահազանգ՝ զինվորի ծնողից․ սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին հրամանատարը հարվածել է 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը Վրաստանը արտաքսում է բողոքի ցույցերին մասնակցած 25 օտարերկրացու․ ԶԼՄ Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ
Ամենադիտված