Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին բոլոր իրադարձություններից հետո Բաքուն, Անկարայի ձեռքով, որոշել է շարունակել ճնշումը և Հայաստանից նոր տարածքներ պահանջել: Հաշվի առնելով այն, որ Երևանը դրա դեմ դաշնակիցներ չունի, Բաքվի հարձակողական եռանդը միայն աճում է, գրում է kavkaz-uzel.eu-ն։

Իսկ ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ Ժամանակին խորհրդային սահմանը գծված էր պարզապես ոչ ադեկվատ՝ կախված որոշ տեղական առաջնորդների լոբբինգից (իսկ դա շատ ավելի ուժեղ էր ադրբեջանական կողմում), հաշվի չառնելով ո՛չ ճանապարհները, ո՛չ աշխարհագրական հանգամանքները։

Արդյունքում՝ Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ները 1980-ականներին ունեին շատ խառնաշփոթ սահման։ Խորհրդային ժամանակաշրջանի վերջին 3 հազար բնակչություն ունեցող հայկական Արծվաշենը անկլավ էր։ Միաժամանակ, չորս փոքր ադրբեջանական գյուղեր էին (յուրաքանչյուրը՝ մոտ 200 մարդ) անկլավ։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, բնակչությունը փախավ այդ տարածքներից, և դրանք գրավեցին համապատասխան կողմերի զորքերը, անկլավներն անհետացան, իսկ ավելի ուշ, բախումների արդյունքում, սահմանը սկսեց հարթվել:

Հայկական ԽՍՀ որոշ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանական ԽՍՀ որոշ տարածքներ՝ Հայաստանի կողմից, բայց դրանք մոտավորապես համադրելի տարածքներ են։ Այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ բանավոր պայմանավորվածություն է եղել այս հարցն այլևս չբարձրաձայնել։ Բայց Իլհամ Ալիևը որոշեց խախտել դա և 2020 թվականի վերջից սկսեց ավելի ու ավելի համառորեն տարածքներ պահանջել։ Իսկ Փաշինյանը որոշեց տարածքները հանձնել առանց կրակոցների՝ հայտարարելով, որ դրանք Հայաստանի տարածքները չեն։

Առայժմ խոսքը միայն սահմանային ոչ անկլավային տարածքների հանձնման մասին է։ Գործընթացն անվանվել է սահմանագծում, բայց դա իրական սահմանազատման հետ կապ չունի։ Ըստ էության, եղել է հանդիպում, որտեղ նշվել են տարածքներ, որտեղից հայկական զորքերը պետք է դուրս բերվեն։ Նախ, խորհրդային միջհանրապետական սահմանը վերականգնվում է միայն այնտեղ, որտեղ Ադրբեջանը կորցրել է տարածքներ, բայց ոչ այնտեղ, որտեղ ձեռք է բերել դրանք, և այդ գործընթացն իր բնույթով միակողմանի է։ Երկրորդ հերթին՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա արդեն իսկ հաստատված դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների համատեքստում և մնացած հարցերի լուծումից հետո։ Երրորդ հերթին՝ ներկայումս տեղի ունեցող գործընթացը հակասում է Հելսինկիում ստորագրված Եզրափակիչ ակտի միջազգային իրավունքի առաջին սկզբունքին՝ միջազգային հարաբերություններում ուժի կիրառում չպետք է լինի։ Այդ կերպ ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր իրավաբանորեն անվավեր է։

Չորրորդ հերթին՝ այս որոշումն ինքնիշխան չէ: ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ «աջակցելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը»՝ բացահայտորեն աջակցում են Հայաստանի նոր կապիտուլյացիային, թեև խիստ կասկածում եմ, որ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Կա նաև կասկած, որ Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից Փաշինյանի վրա ուղղակի ճնշում է եղել՝ ամեն գնով արագ լուծելու Ադրբեջանի հետ վիճելի բոլոր հարցերը (ինչպես եղավ Արցախի հանձնման դեպքում)։ Դա անհրաժեշտ է Հայաստանի տարածքով Արևմուտք-Արևելք միջանցքի բացման, Ռուսաստանի և Իրանի վտարումը տարածաշրջանից արագացնելու և այն Թուրքիայի վերահսկողությանը հանձնելու համար։ Հինգերորդ. անկախ նրանից, թե ինչ է եղել խորհրդային տարիներին, այսօր այդ տարածքը բնակեցված է, և այդ հանգամանքը չի կարելի հաշվի չառնել:

Այդ տարածքներով է անցնում դեպի Վրաստան միջպետական ավտոճանապարհը, այդ տարածքներն օգտագործվում են գյուղատնտեսական նպատակով և այլն, բայց ամենակարևորը՝ դրանք առանցքային տարր են հյուսիսարևելյան Հայաստանի պաշտպանության գործում: Այդտեղի հայկական դիրքերը վերազինվել են նախկին իշխանությունների օրոք և բավական ամուր են ադրբեջանական հարձակումներին դիմակայելու համար։ Ուստի դրանց վերացումը ահռելի շահ է Ադրբեջանի և վիթխարի կորուստ՝ Հայաստանի համար։

Հենց դա է Ադրբեջանի իրական նպատակը։ Հիմա վտանգի տակ է լինելու Հայաստանի ողջ հյուսիս-արևելքը։ Եվ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը՝ պարզ է, որ այդ սպառնալիքը վաղ թե ուշ կառարկայանա: Անվտանգության երաշխիքների փոխարեն, որոնք սպասվում են տարածքներ հանձնելու դեպքում, Ադրբեջանից կա միայն հավաստիացում, որ սահմանին կտեղակայվեն ոչ թե զորքեր, այլ սահմանապահներ, որպեսզի Հայաստանին ոչինչ չսպառնա։ Եվ այդ թեզը լրջորեն փորձում են «վաճառել» տեղի բնակչությանը։ Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները սահմաններ գծելիս անընդհատ վկայակոչում են Ալմա-Աթայի հռչակագիրը, իբր Հայաստանը այս փաստաթղթով է ճանաչել Ադրբեջանի տարածքը։

Դա սուտ է. այդ փաստաթղթում քարտեզներ չկան, տարածքների փոխադարձ ճանաչումը վերաբերում է հռչակագրի ստորագրման պահին (Ադրբեջանը այն ստորագրել է 1993 թվականին, այսինքն առանց այդ տարածքների և առանց Լեռնային Ղարաբաղի, իսկ Հայաստանը ստորագրել է կոնկրետ տարածքների վերաբերյալ վերապահումներով)։ Բայց Փաշինյանը, ով աջ ու ձախ հանձնում է հայկական տարածքները, վկայակոչում է այդ փաստաթուղթը՝ հիմնավորելու համար, որ տարածքները հանձնվել են դեռ 1991 թվականին, իսկ մենք ընդամենը վարձակալ ենք եղել։

Ինչպես ասում են՝ դժվարը սկիզբն է: Հիմա էլ Ադրբեջանը պահանջելու է անկլավային տարածքները և դրանց անկլավային կարգավիճակից դուրս բերելու համար՝ այլ տարածքներ, ինչպես նաև սահմանային բոլոր հարցերի հստակեցում իր օգտին։

Բացի այդ, արդեն իսկ հորիզոնին գծագրվում են նոր պահանջներ՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում (արդեն խոսվում է բանակցություններում) և, ի վերջո, Արցախի օրինակով՝ հայկական պետության համընդհանուր լուծարում: Չմոռանանք, որ Բաքուն հավակնություններ ունի նաև Երևանի նկատմամբ: Եթե Փաշինյանը մնա իշխանության, այս ամենն իրատեսական է, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ: Բաքուն ու Անկարան դա գիտեն ու շտապում են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված