Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆի՝ X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձն ամբողջությամբ․

«109 տարի առաջ Օսմանյան կայսրությունը սկսեց համաձայնեցված և համակարգված ջանքեր՝ ոչնչացնելու հայ ժողովրդին: Բոլոր խավերի հայերը հավաքվել են և դաժանաբար սպանվել. գրողներին, արվեստագետներին, ձեռնարկատերերին, հոգևորականներին խոշտանգել և ողջ-ողջ այրել են եկեղեցիներում, նորածիններին գողացել են իրենց ծնողների գրկից, ավելի քան մեկ միլիոն տղամարդ, կին և երեխա սպանվել է։ Ընտանիքները կոտորվել են ամենադաժան ձևերով: 

Եվ, այնուամենայնիվ, չնայած այս մեթոդական զանգվածային սպանության, այս ցեղասպանության ճնշող և անընդհատ աճող ապացույցներին, Թուրքիան ձեռնամուխ է եղել երկար ու վտանգավոր արշավի՝ ժխտելու ցեղասպանությունը և լռեցնելու յուրաքանչյուրին, ով ձգտում է խոսել ճշմարտության մասին: 

Ես հանդիպել եմ կենդանի մնացածների հետ: Ինձ ընդունել են իրենց տները: Ես լսել եմ նրանց պատմությունները, թե ինչպես են սպանվել իրենց ծնողները, մորաքույրներն ու հորեղբայրները, թե ինչպես են ոչնչացվել նրանց ունեցվածքը և կյանքը, որը նրանց ընտանիքները կառուցել են: Ես դիտել եմ, թե ինչպես են նրանք վերապրում ցավը նորից ու նորից՝ վերաբացելով վերքը՝ կենդանի պահելու իրենց ընտանիքների պատմությունը: 

2019 թվականին Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն և երկկուսակցական տարբերությամբ ընդունեց իմ որոշումը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: 2021 թվականին նախագահ Բայդենը վերջապես մի կողմ թողեց մեր ազգի տասնամյակների ամոթալի լռությունը՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 

Այս պատմական ձեռքբերումները տեղի են ունեցել ամուր և հարատև հայկական սփյուռքի և տասնամյակների աշխատանքի շնորհիվ: Դա հազարավոր ակտիվիստների, կազմակերպությունների, համայնքների և հավատքի առաջնորդների ջանքերի վկայությունն է: Սա մարդու իրավունքների և ճշմարտության հաղթանակ է, և դա մի բան է, որին մենք հասել ենք միասին աշխատելով: Բայց մենք գիտենք, որ դեռ շատ կարևոր,  դժվարին աշխատանք կա անելու: Այս վերքերը դեռ բաց են։ Դրանք լիովին չեն բուժվել, և ողբերգական ձևերով ոմանք էլ ավելի են մեծանում: 

Մինչ օրս Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմում է մեկ դար առաջվա ցեղասպանական լեզվին և գործողություններին` Թուրքիայի աջակցությամբ: Նրանք հարձակվեցին Արցախի վրա 2020 թվականին, շրջափակեցին Արցախը մոտ 10 ամիս՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից, իսկ հետո 2023 թվականին Ալիևի ռեժիմը լիովին օգտվեց այն հանգամանքից, որ ժողովրդը՝ Արցախի բնիկ հայ բնակչությունը, համակարգված սովի էր մատնվել,  և էթնիկ զտման ենթարկեց նրան: 

Մինչ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ «այլևս երբեք»  խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է սպառնալիքների, ինչպես երբեք: Վարչակազմի կողմից խիստ  հայտարարությունների ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել, չեն կարող մնալ անպատասխան: 

Այս հանդիսավոր տարելիցին, երբ կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, մենք նաև անդրադառնում ենք փրկվածների՝ նրանց երեխաների և թոռների տոկունությանը։ Նրանց, ովքեր նոր կյանք են կառուցել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, ովքեր խոսում են գեղեցիկ հայերեն լեզվով և հարստացնում մեր ազգը հայկական մշակույթով և ժառանգությամբ: 

Չնայած այն սարսափներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը: Նրանք հաղթահարել են ամենադաժան փորձությունները և զրկանքները, և, այնուամենայնիվ, մնում են ամուր և չխոնարհված՝ Հարավային Կալիֆորնիայում, Երևանում և ամբողջ աշխարհում: Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին»:

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված