Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինяենի հանդիպումը տեսանելի արդյունք չի տվել։ Արևմտյան գործընկերներն ավանդաբար սահմանափակվել են մտադրությունների հայտարարություններով, մինչդեռ Երևանը հույսը դնում էր առնվազն անվտանգության երաշխիքների խոստումների վրա, գրում է Svpressa.ru-ն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման ոչ թափանցիկ նախապատրաստումը, միջոցառման ոչ ներառական լինելը և այն չհետաձգելը, չնայած Բաքվի արդարացի փաստարկներին, կհանգեցնի ոչ թե խաղաղության ու համագործակցության Հարավային Կովկասում, այլ բաժանարար գծերի ի հայտ գալուն և, ի վերջո, լարվածության աճի:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ բրյուսելյան հանդիպումից առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը անհիմն է անվանել Արևմուտքում շրջանառվող մեղադրանքները, թե Բաքուն մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, և Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի ներքին գործերին մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով միջամտությունը անթույլատրելի է:

Ալիևն անդրադարձել է նաև հայտնի լրագրող Ջուլիան Ասանժին, ով երկար ժամանակ ֆիզիկական և հոգեկան խոշտանգումների է ենթարկվել հենց իր լրագրողական գործունեության համար։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ալիևն այդքան լկտիացել հենց ԱՄՆ պետքարտուղարի նկատմամբ։ Թե՞ ԱՄՆ-ն արժանի է դրան։

«Իլհամ Ալիևը հավանաբար նկատի է ունեցել բավական լայն թեմաներ, որոնց շուրջ Վաշինգտոնը և առանձին ամերիկացի քաղաքական գործիչներ քննադատել են Բաքվին,- ասել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը:- Կարելի է հիշել Ադրբեջանում նախագահական քարոզարշավից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը «կիսում է դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները» ընտրությունների վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանը կրոնական ազատությունների ոտնահարումների պատճառով ընդգրկվել է հատուկ հսկողության ենթակա երկրների ցանկում»։

«svpressa.ru».- Ալիևը նշել է, որ Արևմուտքում հնչած մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, լիովին անհիմն են։ Ո՞վ է Արևմուտքում տարածում այդ լուրերը և ի՞նչ նպատակով։

- Ավելի շուտ, Արևմուտքում շատերը ենթադրում են, որ ավելի ուժեղ դիրք ունեցող կողմը կարող է օգտվել իրավիճակից։ Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը ևս պարբերաբար ակնարկում է, որ Բաքուն կարող է ռազմական ճնշում գործադրել Երևանի վրա, և ուղղակիորեն նշում է տարածաշրջանում հնարավոր զինված սրացման մասին։

«svpressa.ru».- Ի՞նչ կարող է անել Բաքուն Արևմուտքի դեմ: Արդյո՞ք Արևմուտքի քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված է Ռուսաստանի դեմ։ Թե՞ Բաքվի դեմ էլ է: Ո՞վ է Բաքվին քաջություն տալիս՝ Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ երկուսն էլ միասին։

- Ավելի շուտ, Միացյալ Նահանգները, ինչպես հաճախ է պատահում, գործում է «ճոճանակի սկզբունքով»՝ փորձելով հերթով դրական ազդակներ ուղարկել Երևան և Բաքու։ Ալիևը, հավանաբար, ակնկալում է, որ երկրի լոգիստիկ նշանակությունը և նրա նավթագազային պաշարները այնպիսի գործոններ են, որոնք ամերիկացիներին կստիպեն հաշվի առնել Բաքվի դիրքորոշումը։ Բացի այդ, նրանք կարող են ելնել այն հանգամանքից, որ շուտով, ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի գագաթնակետին, Վաշինգտոնի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է նվազել, ինչը նույնպես որոշակի մանևրելու տեղ կապահովի: Հիշենք, որ նմանատիպ ֆոնի վրա էլ 2020 թվականի աշնանը տեղի ունեցավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։

«svpressa.ru».- Անդրկովկասը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության գոտին է։ Ի՞նչ է մնում անել մյուս խաղացողներին՝ ԱՄՆ-ին, Բրիտանիային, Ֆրանսիային: Ի՞նչ են նրանք իրականում նախապատրաստում: Նրանց նպատակը Ռուսաստանի՞ն, թե՞ Իրանին դուրս բերելն է տարածաշրջանից։ Կամ երկուսի՞ն էլ, բայց այդ դեպքում չե՞ն վախենում Թուրքիայի հզորացումից։

- Այո, արևմտյան խաղացողները, անշուշտ, կցանկանային թուլացնել Ռուսաստանը Հարավային Կովկասում։ Թուրքիայի չափազանց նկատելի ուժեղացումը նույնպես նրանց շահերից չի բխում, բայց, հավանաբար, նրանք պատրաստ են աչք փակել Անկարայի դիրքերի ժամանակավոր ամրապնդման վրա՝ հավատալով, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան ճնշում գործադրել թուրքերի վրա:

«Նախագահ Իլհամ Ալիևն իրեն հաղթողի և տարածաշրջանային գլխավոր խաղացողի նման է պահում՝ հասկացնելով, որ կարիք չկա իրեն սովորեցնել, թե ինչպես ապրել,- ասել է «APN Հյուսիս-Արևմուտք-ի խմբագիր Անդրեյ Դմիտրիևը, - արդյունքում՝ Էնթոնի Բլինկենը, ով փորձել է պաշտպանել մի քանի ձերբակալված ընդդիմադիր արևմտամետ լրագրողների, խիստ նկատողություն է ստացել Ջուլիան Ասանժի հետապնդումների կապակցությամբ։ Եվ այստեղ, պետք է ասել, որ Ալիևը միանգամայն իրավացի է։ Նա ավելի քան վստահորեն հաղթեց ղարաբաղյան երկու պատերազմներում և շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա Նախիջևանի միջանցքի հարցերում, ինչպես և առաջ մղել նոր տարածքներ ստանալու հարցերը: Նրա թիկունքին Ռեջեփ եղբայրն է: Ռուսաստանն իրավացիորեն զայրացած է Նիկոլ Փաշինյանի վրա, որը հետամուտ է երբեմնի դաշնակցային հարաբերությունների խաթարմանը, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան ոչինչ չեն կարող անել անգամ Հայաստան Ադրբեջանի ներխուժման դեպքում։ Նրանց պետք է մեկ օր կանգնել Ուկրաինայի կողքին և մեկ գիշեր էլ անցկացնել Իսրայելի հետ: Ուստի Ալիևի ձեռքին են հաղթաթղթերը, և նա կարող է ապահով կերպով Բլինքենին ուղարկել ուր ուզում է»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված