Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Տավուշում օրեր շարունակ տեղի բնակիչները և Երևանից նրանց օգնության գնացած հանրային ու քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները՝ փակ պահելով միջպետական ճանապարհի հատվածը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ընթանում է ողջ թափով։

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր սահմանին մեկ սյուն տնկելու մասին, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարերլ է, թե արդեն սահմանազատվել է մոտ 12 կմ տարածք, ընդ որում, Ալիևը ուրախությամբ նշում է, որ երկու կողմից էլ այդ առումով կա կառուցողական մոտեցում։ Խաղաղության դարաշրջանի փաշինյանական հայտարարություններն, իհարկե, ընդամենը վաղուց արդեն ներքին սպառման համար են, ինքը՝ Փաշինյանն էլ չի կարողանում երաշխիք տալ՝ արդյո՞ք Տավուշում սահմանազատում անելով, ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելով և Հայաստանից հողեր տալով՝ կկարողանա ապահովել խաղաղություն:

Ադրբեջանի ախորժակը կրկին բացվում և նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այդ թվում՝ սահմանադրության փոփոխության, ազգային զինանշանից Արարատի հեռացման և այլ անիրականանալի պահանջներ, այդ կերպ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հող ստեղծել նոր ռազմական էսկալացիայի համար, իսկ Տավուշի մարզում ռազմավարական դիրքեր զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանի անմիջական թույլտվությամբ, վկայում է, որ Ադրբեջանը ոչ թե իրականում սահմանազատում է իրականացնում, այլ իր դիրքերն է ամրապնդում սպասվող նոր հարձակմանն ընդառաջ։

Հայաստանի գործող իշխանությունները, որ 44-օրյա պատերազմից հետո ձախողել են Հայկական բանակի բարեփոխումներն ու վերազինումը, այժմ էլ սպասարկում են թշնամու շահերը։ Հասկանո՞ւմ են արդյոք հանրութունն ու ընդդիմադիր ուժերը այս հանգամանքը, թերևս՝ այո, բայց քայլեր՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, բավարար չափով չեն արվում։

Մերի Աբովյան

Ղրիմի կամրջով երթևեկությունը արգելափակվել է Զախարովան պատասխանել է Բերբոքի` ռուսական ռազմաբազաների մասին հայտարարությանը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ահազանգ՝ զինվորի ծնողից․ սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին հրամանատարը հարվածել է 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը Վրաստանը արտաքսում է բողոքի ցույցերին մասնակցած 25 օտարերկրացու․ ԶԼՄ Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված