Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններն այսօր միաժամանակ տեղեկացրին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման շրջանակներում այսօրվա դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։

Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են, նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

«Վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է։

«Տեխնիկապես ավարտվել են սահմանազատման աշխատանքները։ Տեխնիկապես ավարտվել նշանակում է, որ վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - ասաց պատգամավորը։

Թե ընդհանուր առմամբ քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հայտարարվել։ Սակայն, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ հատվածի մասին է։

«Առաջին փուլով, ես ինչքան գիտեմ, 12 կիլոմետրի մասին է խոսակցությունը գնում», - ասաց Գագիկ Մելքոնյանը։

«Ես որքան գիտեմ՝ 10-12 կմ, կարծեմ», - նշեց Հովիկ Աղազարյանը։

ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, որը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով՝ սյուների միջև հեռավորությունը 500 մետր է, 20 սյան դեպքում նա ասել էր՝ 10 կմ-ի մասին է խոսքը։ Հարցին, թե եթե 20-ն արդեն տեղադրվել են, արդեն սահմանազատված կարելի՞ է համարել, Ղալումյանը դրական պատասխան տվեց։

Տեխնիկապես ինչպե՞ս են սահմանազատվելու

Տեխնիկապես ինչպե՞ս են սահմանազատվելու տարածքները միմյանցից, արգելապատնեշներ լինելու ե՞ն, թե՞ ոչ, ո՞ր հատվածներում են տեղակայվելու երկու երկրների սահմանապահ ուժերի ծառայողները՝ հենց գյուղերի՞ տարածքներում, թե՞ չեզոք հատվածներում։

Իշխող կուսակցության պատգամավորները, որ երեկ փակ նիստում սահմանազատման թեմայով վարչապետի զեկույցն էին լսել, պնդում էին, թե դեռևս տեղյակ չեն։

«Ցանկալի կլինի, որ եթե մենք կարողանանք այդ մեր սահմանի հատվածով պարիսպ կանգնեցնենք, որպեսզի մնացած ամեն ինչից խուսափենք, էն որ ասում են՝ այնտեղից նայում են մեր երեխեքին, դպրոցներին և այլն, միանգամից պարիսպ ենք կանգնեցնում, ու նույնիսկ շփում չի լինում», - ընդգծեց Մելքոնյանը։

«Թե սահմանը ինչպես է զատվելու, ինչ տեխնիկական միջոցներով է զատվելու, փշալար կլինի, թե միայն սյուներ կլինեն, թե տեսահսկման համակարգեր կտեղադրվեն, տեխնկական խնդիր է, և ընթացքում դա կպարզվի, դա արդեն սահմանապահ ծառայությունն է որոշում, թե ինչ եղանակով, ինչ տեխնիկական միջոցներով, ինչ տեղաբաշխվածությամբ, ինչպիսի զինծառայողների խտությամբ, որ սահմանային հատվածում ինչպես կվերահսկի։ Դա սահմանապահների մասնագիտական խնդիրն է», - փոխանցեց Արմեն Խաչատրյանը։

«Մենք էլի ոչ մի տան, ոչ մի գյուղի, ոչ մի ճանապարհի չենք լուծում...»

Վարչապետի ու իր թիմակիցների հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, կուսակցությունը շատ կարճ տեսանյութ է տարածել։

«Մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին, և սա շատ կարևոր փուլ է։ Պարզ է, որ դա շատ ցավոտ հարց է, տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ մենք էլի ոչ մի տան, ոչ մի գյուղի, ոչ մի ճանապարհի չենք լուծում, մենք ՀՀ առաջիկա տասնամյակներով լինելության հարցն ենք լուծում, և մենք լուծելու ենք այդ հարցը», - իր կուսակիցներին ասել է վարչապետ Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է լինելու այս 10-12 կմ տարածքը սահմանազատելուց հետո՝ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասում է, որ անցնելու են այլ հատվածների սահմանազատմանը, հավանաբար հենց նույն՝ Տավուշի հատվածում։

«Հաջորդը որտեղ է սահմանազատում իրականացվելու, դեռևս չեմ կարող ասել, բայց որ սահմանազատման աշխատանքները շարունակվելու են, միանշանակ է, այն նույն սկզբունքներով, ինչ- որ իրականացվել է այս 4 գյուղերի մասով։ <> Իհարկե, վստահ եմ {Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակվի}, որովհետև այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի Հանրապետության հետ, և ամբողջ սահմանազատման պրոցեսը պետք է իրականացվի միայն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այլ տարբերակ, այլ սկզբունք գոյություն չունի», - նշեց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Ադրբեջանը, կարող է իր համար ձեռնտու տարածքները ստանալով, սկսի ձգձգել գործընթացը, փակուղի մտցնել այն, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց Ադրբեջանն արդեն եկել է այն համաձայնության, որ սկսում ենք սահմանազատումը և սկսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին տարածած համտեղ հայտարարության մեջ նշել են, թե «պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված