Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

33 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ թաղելով երկրի հզոր ռազմական մեքենան։ Միայն մի քանի նախկին հանրապետություններ պահպանեցին ռուսական ռազմական ներկայությունը։ Ամենամեծ ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ Գյումրիում, և, իհարկե, դա հիմա մեծապես խանգարում է դեպի ՆԱՏՕ շարժվող Հայաստանի իշխանությանը, գրում է tsargrad.tv-ն։

«ՆԱՏՕ-ն այժմ խնդիր ունի Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմակայանը, որպեսզի այնտեղ այլևս ռուսական ռազմական ներկայություն չլինի»,- կարծում է քաղաքական ստրատեգ և միջազգային փորձագետ Ալեքսեյ Կոչետկովը։ Եվ դա միայն ենթադրություն չէ։

Հայաստանն այսօր ընդլայնում է համագործակցությունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ։ Եվ ինչպես միշտ, ռուս զինվորականների տեղը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի կոնտինգենտը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նոր կուրսը.

«Երբ ՆԱՏՕ-ն ինչ-որ բան է խոստանում, պետք է հարց տալ. որտե՞ղ են նրանք նախկինում հաջողության հասել»: Ի վերջո, կստացվի այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում է, խոստացան այն ամենը, ինչ ցանկանում են, ապա ասում են, որ կկարգավորեն ավելի ուշ: Կամ ինչպես Մոլդովայի հետ էր, Վրաստանի հետ էր։ Ե՞րբ են Վրաստանին խոստացել անդամակցել ՆԱՏՕ-ին: Իսկ ինչպե՞ս եղավ։ Դաշինքի խոստումները չիրականացան, բայց երկիրը կորցրեց տարածքի մի մասը։ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հիմնվել է 1992 թվականին, երբ Մոսկվան և Երևանը կնքել են Հայաստանում ռուսական ռազմական ներկայության մասին առաջին պայմանագիրը։

Զինվորական անձնակազմի հիմնական խնդիրն է՝ «կատարել դաշնակցային առաքելություն, աջակցել ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգին և ժամանակին արձագանքել հարավային սահմաններին ծագող ցանկացած սպառնալիքի»:

Այդ իսկ պատճառով ռուս զինվորականները տեղակայված են Գյումրիում՝ Շիրակի մարզի կենտրոնում, որը արևմուտքից սահմանակից է Թուրքիային։ Գյումրիի բազան վաղուց ցավոտ կետ է Հայաստանի և Անդրկովկասի արտաքին խաղացողների համար։ Հենց սրվում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունները, անմիջապես առաջանում է ռազմակայանի դուրսբերման հարցը։ Ի դեպ, Գյումրիում ռուս զինվորների գտնվելու պայմանները հստակեցվել են 1995 թվականին ստորագրված պայմանագրով։ Ենթադրվում էր, որ պայմանագրի ժամկետը կլինի 25 տարի, սակայն 2010 թվականին ստորագրվեց արձանագրություն, ըստ որի՝ ռուս զինվորականները Գյումրիում կմնան մինչև 2044 թվականը։ Իսկ արդյո՞ք Հայաստանը կարող է միակողմանի պահանջել ռուսական ռազմակայանի դուրսբերում։

Այս հարցում կան տարբեր կարծիքներ։ Ռուս փորձագետներից շատերը կարծում են, որ դա անհնար է։ Քաղաքագետ Լևոն Արզանովը, սակայն, հակառակն է պնդում:

«Մոտ ապագայում, կարծում եմ, ռուս խաղաղապահները դուրս կբերվեն։ Քանի որ Ղարաբաղում հակամարտությունն ամբողջությամբ կարգավորվել է, այսօր այնտեղ խաղաղապահների ներկայությունն անիմաստ է։ Խաղաղապահների դուրսբերումից հետո անմիջապես կբարձրացվի 102-րդ ռազմաբազա ունենալու նպատակահարմարության հարցը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ օտարերկրյա պետությունների տարածքում տեղակայված ռուսական բոլոր ռազմակայաններն այնտեղ են հրավերով, և ընդունող կողմը կարող է ցանկացած պահի փոխել պայմանները և խնդրել զինվորականներին դուրս գալ։

«Կարծում եմ, որ մենք Հայաստանում դրա ականատեսը կլինենք»,- վստահ է Արզանովը։

Արդարության համար նշենք, որ Հայաստանի իշխանությունները երբեք պաշտոնապես չեն հայտարարել Գյումրիից 102-րդ բազան դուրս բերելու պահանջների մասին։ Ընդհակառակը, ընդգծել են, որ այդ հարցը քննարկման թեմա չէ։ Բայց հիմա, երբ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն արագ վատանում են, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսական ռազմակայանը Հայաստանից դուրս կբերվի «երբ ժամանակը գա»։

Հայաստանում ռուս զինվորականների վրա ճնշումը լրջորեն աճել է գարնան գալով, գրում է «Rybar» հեռագրային ալիքը: Օրինակ, վերջերս խուզարկություն է կատարվել զինծառայողներից մեկի բնակարանում, ինչի մասին, ի հեճուկս եղած պայմանավորվածությունների, չի զեկուցվել բազայի հրամանատարությանը, սակայն կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Հայաստանի իշխանությունները հատուկ կրճատել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվճար բուժօգնության ցուցակները։ Միևնույն ժամանակ, Սորոսի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա - Վանաձոր» կառույցը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ռուսական զինվորական համազգեստով մարդիկ հայկական պետհամարանիշներով մեքենաներով հետապնդում են զինվորական ծառայությունից խուսափող ռուս ռելոկանտներին։

Հատկանշական է Հայաստանում թաքնված ռուսական քաղաքացիություն ունեցող դասալիք Անատոլի Շչետինի ձերբակալությունը ռուս զինվորականների կողմից։ Այդ դեպքը շեփորել են «Վանաձոր»-ն ու հայկական լրատվամիջոցները՝ պնդելով, որ դասալիքի կալանավորումը կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, «գողացված» Շչետինը պահվում է 102-րդ բազայում, ինչը կրկին հիմք է տալիս խոսելու Հայաստանից նրա դուրսբերման մասին։

Նախկինում ռուս զինվորականների նկատմամբ նման սադրանքներ չեն եղել։ Բայց հիմա դա թրենդ է դարձել։ Ըստ ամենայնի, հող է նախապատրաստվում, որպեսզի ռուսական ռազմակայանը ժամկետից շուտ դուրս բերվի հանրապետությունից։ Փաշինյանի օրոք, հաստատապես, նման տրամադրություններ լինելու են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված