Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բողոքի ակցիաներ են գնում ընդդեմ սահմանների սահմանազատման և Տավուշի մարզի մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու գործընթացի, գրում է vz.ru-ն։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դրանք շուտով կթուլանան, և հայ հասարակությունը կհամակերպվի Փաշինյանի պարտվողական տրամաբանության հետ։

Բայց ո՞րն է այդ կոնկրետ տրամաբանությունը, և ինչո՞ւ հայերն այլևս չեն ուզում զենքը ձեռքին կռվել ո՛չ իրենց պատմության, ո՛չ հայրենի հողի համար։ Ադրբեջանին տարածք հանձնելու դեմ բողոքի ակցիաները Հայաստանում դանդաղ են թափ հավաքում։ Ըստ ամենայնի, ոչ տեղի բնակիչները, ոչ էլ ընդդիմությունը երկար ժամանակ անգամ չէին մտածել, որ Ադրբեջանին տարածքներ փոխանցելու իրական գործընթաց է սկսվելու։

Հայաստանում սահմանների սահմանազատման գործընթացի ռազմաքաղաքական բաղադրիչի մասին խոսում են միայն պրոֆեսիոնալները և բացառապես պահեստազորային զինվորականները։ Իսկ ահա Գարեգին Բ կաթողիկոսի այն արտահայտությունը, թե «քաջությունը չպետք է շփոթել վախկոտության հետ», սոսկ աստվածաբանի հայտարարություն չի եղել: Դա ուղղակի հղում է այն ապացույցային համակարգին, որը Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները կառուցում են հողերի հանձնման հետ կապված։

Մի խոսքով, Փաշինյանի տրամաբանությունը հետևյալն է: Նա ասում է՝ ովքեր դեմ են որևէ տարածք Ադրբեջանին հանձնելուն, ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, քանի որ Բաքուն վճռական է և գնալու է մինչև վերջ իր պահանջների մեջ (օրինակ, Փաշինյանը, այցելելով Տավուշի գյուղեր, սպառնացել է տեղացիներին պատերազմով «մեկ շաբաթվա ընթացքում»): Ընդ որում, Հայաստանը չի վերապրի այդ պատերազմը և կկորցնի ավելի շատ տարածքներ, քան սահմանների խաղաղ սահմանազատման արդյունքում։ Այնուհետև, Փաշինյանի քարոզիչների տրամաբանությամբ, իբր Հայաստան, կամ ինչ կմնա նրանից, կմտցվեն ռուսական զորքեր (հետևաբար պետք է պահանջել Սյունիքից, Տավուշից և, ի վերջո, Գյումրիի բազմաբազայից զորախմբերի, ինչպես և ռուսական սահմանապահների ամբողջական դուրսբերում): Ասվում է, որ ռուսները կապահովեն «Զանգեզուրի միջանցքը», Երևանը կենթարկեն իրենց, այսպես կոչված, հինգերորդ շարասյան միջոցով, որը կազմված է ռուսամետ ընդդիմադիրներից և սփյուռքի ներկայացուցիչներից։ Դրա համար էլ հիմա այդ «հինգերորդ շարասյունը» Տավուշի հարցով բողոքի ցույցերով ցնցում է իրավիճակը երկրում։ Ընդ որում, Փաշինյանի իշխանության «խիզախությունը» հենց Բաքվին զիջումների գնալն է, որպեսզի կանխվի նոր պատերազմը, որին չի կարող դիմադրել ներկայիս հայկական բանակը, և խուսափի ռուսների կողմից Հայաստանի «օկուպացիայից»։

Գարեգին Բ կաթողիկոսն էլ արձագանքել է այդ ամենին՝ ասելով, որ դա իրականում «վախկոտություն» է, որը ոմանք շփոթում են «քաջության» հետ։ Ինքը՝ Փաշինյանը, ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Նա շատ լավ գիտի գավառական Հայաստանի մտածելակերպը և շատ առումներով ներկայացնում է հենց այն: Դրանով է մասամբ բացատվրում, թե ինչու են նրա աշխարհաքաղաքական և փիլիսոփայական գաղափարները, նույնիսկ ամենաէկզոտիկները, նման կերպ արձագանքում այդ շատ «խորքային» Հայաստանի հոգում: Նա չի դիմում հայ ֆիդայիներին, հայ մարտիկներին, հայ հերոսներին, որոնք պատրաստ էին վտանգել իրենց կյանքը հանուն պատմական հիշողության և իրենց նախնիների հողի։ Ո՛չ, նա դիմում է այն միջին խավի առևտրական շերտին, որը երկրում ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ շերտի համար համոզիչ է գավառական հողերի մի մասը հին թշնամուն զիջելու գաղափարը, որպեսզի հետո իբր բարգավաճի մնացած Հայաստանը։ Հայ ժողովրդի այն շերտը, որի համար կարևոր էր Ղարաբաղը, պատմությունը, հավատն ու պատիվը, արդեն կա՛մ մահացել է, կա՛մ անցել է թոշակի։ Հոգու խորքում՝ ներկայիս «Փաշինյանի Հայաստանում» շատերը պարզապես կուզենային հեռու մնալ այդ հավերժական հերոսությունից։ Մարդիկ 1991 թվականից ի վեր շատ են տառապել և չեն ցանկանում հավերժ հերոս լինել: Եվ նրանց դուր է գալիս այն տեսությունը, որ եթե Հայաստանը հիմա հրաժարվի իր պատմությունից ու հողից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատմական բարեկամությունից, ապա շրջապատող աշխարհը կդադարի ագրեսիվ լինել իրենց նկատմամբ։ Հնարավոր կլինի զբաղվել ոչ թե առճակատմամբ, ոչ թե պատերազմով, այլ սովորական կյանքով։ Ինչ-որ տեղ կարելի է նրանց հասկանալ:

1991 թվականից հետո առօրեական կյանքում Հայաստանն ավելի շատ է տուժել, քան ցանկացած այլ հետխորհրդային երկիր։ Ծխնելույզները Երևանի բազմաբնակարան շենքերի պատուհաններից, վառելիքի տոտալ բացակայությունը, սովն ու արտագաղթը երկար կհիշեն գալիք սերունդները։ Եվ Փաշինյանը աջակցություն է գտնում այդ Հայաստանից, ընդ որում, այդ աջակցությունը գերազանցում է ընդդիմության և նույնիսկ Եկեղեցու բողոքները, որոնք դեմ են ագրեսորին հավերժական զիջումներ անելուն: Ուստի, մի իրավիճակում, երբ ցանկացած այլ նման իշխող վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ, Փաշինյանն ու իր կուսակցությունը հերթական անգամ հաղթում են ընտրություններում։

Այս ամենը նշանակում է, որ ներկայիս փողոցային ցույցերը դժվար թե հանգեցնեն Հայաստանում գործող իշխանության տապալման կամ հեղաշրջման։ Միայն իրադարձությունների շատ ավելի աղետալի զարգացումը կարող է հակափաշինյանական ընդվզում արթնացնել հասարակության մեջ։ Դա կլինի այն դեպքում, երբ պետք լինի ադրբեջանցիներին հանձնել ոչ թե բնակչության մի աննշան հատվածի, այլ մեծամասնության անձնական տարածքները։ Բայց դա հասկանում են նաև Բաքվում, որին ձեռնտու են Հայաստանում առկա նման հասարակական տրամադրությունները։ Այնպես որ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, այնքան էլ արմատական և արագ առաջ չի քաշի իր հետագա տարածքային պահանջները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված