Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թյուննոսի համաշխարհային օր, Իրան՝ Ուսուցչի օր, Լեհաստան՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

1219 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն Բ-ն:

1900 —Վախճանվել է հայազգի ռուս նկարիչ Իվան Այվազովսկին (Հովհաննես Այվազյան):

1905 –ծնվել է աշխարհագրագետ և մանկավարժ Կամսար Ավետիսյանը:

1916 –ծնվել է խորհրդահայ կինոռեժիսոր և օպերատոր Գավրիիլ Եգիազարովը (Եղիազարյան):

1949 –ծնվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալեն Թերզյանը:

1965 – վախճանվել է գրող Հրաչյա Քոչարը:

2003-կառավարության որոշմամբ 5 միլիարդ դրամ է հատկացրել նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի պարտքերը մարելու նպատակով:

2005- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը  դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան՝ պատճառաբանելով Հայաստանում ամերիկյան դոլարի արժեզրկումը:

2007- մի քանի հազար մարդ մասնակցել է ընդդիմադիր երեք ուժերի` «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունների հանրահավաքին, որի բանախոսները պնդել են, որ «2003-ը չի կրկնվելու»:

2008- վերաբացվել է վերանորոգված հանրապետության հրապարակի Յոթնաղբյուր ցայտաղբյուրը: Ցայտաղբյուրի կենտրոնական մասում տեղադրվել է կողմնացույց և արևի ժամացույց:

2013- Ազատություն հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ը անց է կացրել բազմամարդ հանրահավաք:

2016- պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են«Անալիտիկ» լրատվական կայքի և լրատվական ակումբի տնօրենն ու նրա օգնականը։

2017- Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:

2018-«թավշյա հեղափոխության» ժամանակ վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները:

2022-Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ, բերման և ծեծի են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը Տամպելիերների օրդենի ունեցվածքը փոխանցել է Գոսպիտալիերների օրդենին:

1509 —իսպանացիները հիմնադրել են Սան-Խուան քաղաքը, որը ներկայումս Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքն է:

1668 —Ֆրանսիայի և Իսպանիայի միջև կնքվել է առաջին Աախենյան հաշտության պայմանագիրը:

1703 —Մոսկվայում լյութերանցի պաստոր Էրիստ Գլյուկը հիմնադրել է Ռուսաստանում առաջին գիմնազիան:

1729 —ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը:

1808 —Պիրինեյան թերակղզու պատերազմի ժամանակ Մադրիդի բնակիչները ապստամբություն են բարձրացրել ֆրանսիական օկուպացիայի դեմ:

1834 —ծնվել է գերմանացի կոնստրուկտոր և հրաձգային զենքի ստեղծող Վիլհելմ Մաուզերը:

1857 —Ֆելիքս դյու Տամպլը արտոնագիր է ստացել շասսի, պտուտակ և շոգեշարժիչ ունեցող իր ստեղծած ինքնաթիռի համար:

1919 —ԱՄՆ-ում բացվել է առաջին ուղևորատար ավիագիծը: «Mercury Air Service» ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել Լոս-Անջելոսից Սանտա-Կալինա կղզու Սան-Դիեգո քաղաք Junkers-Larsen JL-6 ինքնաթիռով:

1922 —ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը ամուսնացել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի հետ:

1930 —դրվել է Գորկու ավտոմոբիլային գործարանի հիմնաքարը, որը հետագայում շահագործման է հանձնվել 1932 թվականի առաջին օրը:

1933 —Գերմանիայում արգելվել են բոլոր տեսակի արհմիությունները, ձերբակալվել են դրանց ղեկավարները, ստեղծվել է Գերմանիայի աշխատանքային ճակատ կազմակերպությունը:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բրիտանական զինված ուժերի ստրատեգիական օպերացիան Իրաքի բանակի նկատմամբ:

1955 —Հնդկաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի արգելվել է դիսկրիմինացին ըստ կաստային պատկանելիության:

1984 —այն բանից հետո երբ խորհրդային իշխանությունը արգելել է Անդրեյ Սախարվի կնոջը՝ Ելենա Բոներին բուժման նպատակով մեկնել արտասահման՝ Սախարովը հացադուլ է սկսել, որը շարունակել է մինչև օգոստոսի 6-ը:

1989 —հունգարացի զինվորականները սկսել են ապամոնտաժել Ավստրիայի հետ սահմանին ստեղծված փշալարե պատնեշը:

1995 —բոսնիացի սերբերը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբին:

2011 —ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ոչնչացրել են թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենին:

2015 —վախճանվել է խորհրդային և ռուսական բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան:

2020- Վենեսուելական մի գաղութում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 40 բանտարկյալ է գնդակահարվել:

2023– վախճանվել է խորհրդային և ռուս մոդելյեր, ժողովրդական նկարիչ Վալենտին Յուդաշկինը:

Կ. Խաչիկյան

Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայաստանում ձյուն է տեղում․ Լարսը փակ էԱրգելափակումից դուրս են բերել 42 ավտոմեքենա, 45 քաղաքացու ցուցաբերել են օգնությունՌուբլին հասավ գրեթե 5-իԼուսավորիչում հարաբերական անդորր է․ «Հրապարակ» Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է. «Ժողովուրդ» Հարցը ջրելու՞ են․ «Հրապարակ» «Շիշ բռնողի» եղբայրն իր իշխանական կապերն օգտագործում է ի շահ իր գործատուի․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում է արտահերթ ընտրությունների․«Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. «Ժողովուրդ» Վիճաբանություն-ծեծկռտուք․ բժիշկները պայքարում են պայմանագրային զինծառայողի կյանքի համար Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն․«Հրապարակ» Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներիԿոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեները
Ամենադիտված